Կանանց երթի մասնակիցներն Աննա Հակոբյանի համար զարդեր են լցրել կառավարական ամառանոցների մոտ
Կանանց երթի մասնակիցներն Աննա Հակոբյանի համար զարդեր են լցրել կառավարական ամառանոցների մոտ։
«Մենք զարդեր ենք բերել, վերցրե՛ք եւ հեռացե՛ք։ Ժողովրդին հանգիստ թողեք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրանք հիշեցրեցին, որ ներկայիս ռեժիմն իշխանության է եկել խաղաղության կեղծ թեզով։
Կանայք զարդեր «նվիրեցին» Աննա Հակոբյանին՝ հիշեցնելով նրա՝ փամփուշտներից զարդ սարքելու կոչը։
Որոշ ժամանակ անց Գրիգորյանը հայտարարեց․ «Նիկոլը վախենում է նայել կանանց աչքեի մեջ»։
Մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Վախկոտ Նիկոլ», ապա շարունակեցին երթը։