Ռուբինյան-Քըլըչ՝ «դրական մթնոլորտ». վախ՝ Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից
Ակցիաների ամենաակտիվ փուլին զուգահեռ ակտիվացել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական շփումները: Գրիգորյան-Հաջիև, Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներից այնքան քիչ բան է հայտնի, որ փորձագետները ենթադրում են, թե, ըստ էության, որևէ բանակցություն տեղի չի ունենում:
Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները պարզապես իրենց պահանջներն են այդ հանդիպումների ընթացքում փոխանցում Հայաստանի ներկայացուցիչներին: Իսկ թուրքական մամուլի արձագանքներից դատելով՝ հայկական կողմը համաձայնում է Թուրքիայի առաջարկներին: Դրական, դինամիկ զարգացումների մասին են խոսում թուրք պաշտոնյաները: