Ընդդիմությունը 2–րդ գիշերն է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)
Դիմադրության շարժումն այսօր արդեն երկրորդն գիշերն է անցկացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նշենք, որ այսօր մայրաքաղաքում տեղի են ունեցել անհնազանդության մի շարք ակցիաներ, որոնց ընթացքում ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել 244 մարդու, խնչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը։
Ընդդիմադիրներն այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք են արել, ինչից հետո քայլերթով շրջել են Երևանի փողոցներում, երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում։