Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189
Հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբում խաղադրույքները բարձրանում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը, ով ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների խզման ֆոնին նշանակվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների սատարման գծով խորհրդական կամ մոտավորապես նման մի բան, ժամանել է Բաքու:

Երբ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանն Արցախում ֆիզիկական ներկայություն հաստատելու համար կապիտուլյացիայի հայտարարություն էր ասպարեզ բերում, հույսեր էր տածում, թե աշխարհը պետք է Ռուսաստանին առանձնահատուկ դեր վերապահի Հարավային Կովկասում, գուցե նույնիսկ շնորհակալ լինի տարածաշրջանը խառնելու եւ այնտեղ հաստատվելու համար: Ինչ խոսք, նման ոչինչ չպատահեց: Այնուհետ ՌԴ նախագահ Պուտինը փորձեց առանց որեւէ իրավական հիմքի ու իրավասության հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափ ձեւավորել օդում` իր, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ, ու այդ հեղհեղուկ ձեւաչափում Հարավային Կովկասում փաստացի տեղաշարժեր կատարել: Գործնականում ոչինչ էլ չկարողացավ անել, որովհետեւ անգամ Փաշինյանի նման թուլամիտ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված դիվանագիտական սխալներից դաս էր քաղել եւ այս անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանի տարածքի դեմ ոտնձգության հարցը կտեղափոխի ՄԱԿ ԱԽ, որտեղ Ռուսաստանը ոչ մեկի աչքի լույսը չէ (Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո արդեն բոլորի աչքի փուշն է): Փաշինյանի սպառնալիքը եւ Ֆրանսիայի նախագահի բարձրաձայնած պատրաստակամությունը` ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ոտնձգությունների հարցը բարձրացնելու, Ադրբեջանին էլ, Ռուսաստանին էլ գամեցին տեղում` Սեւ լճի եւ Սոթքի հանքավայրի մատույցներում, եւ բացի ռուսական խաղաղապահների` Արցախում մնալուց եւ մի քանի ցավալի սահմանային միջադեպից, ուրիշ ոչինչ 2021-ին չպատահեց:

Այժմ, չգիտես` սեփական հաշվարկներով, թե Ռուսաստանի հուշումով, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմանը զուգահեռ, Իլհամ Ալիեւն ինչ-որ հարաբերությունների կարգավորման առաջարկ է ուղարկել Հայաստան, այն ժամանակ, երբ Հայաստանին ոչ մի հարաբերությունների կարգավորում էլ հարկավոր չէ Ադրբեջանի հետ: Հայաստանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների թեման պատվիրակում է Մինսկի խմբի համանախագահների հովանուն եւ միջնորդությանը, այլ կերպ ասած` գրեց սառույցին, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ներառյալ համանախագահները, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հազիվ թե իրար նույնիսկ հանդիպեն:

Ահա այս իրավիճակում, եւ Պուտինին, եւ Ալիեւին անհրաժեշտ թվաց Մինսկի խումբը շրջանցող ինչ-որ հեղհեղուկ ֆորմատ ձեւավորել եւ Հայաստանի հանդեպ ճնշումներով փորձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորելու թեմայից խոսել, երբ ԼՂ հակամարտությունը որեւէ կերպ կարգավորված չէ` անկախ Ալիեւի երազանքներից: Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ կարծի, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չկարգավորված հարաբերությունները տեսանելի ապագայում կարգավորվելու են, բայց ի՞նչ կարիք կա դրա վրա ժամանակ ու ջանք վատնել առհասարակ, քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ:

Չգիտեմ` Հայաստանը միայնակ որքան կարող էր դիմանալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշումներին եւ շտապողականությանը, բայց երբ Ալիեւին ու Փաշինյանին հրավիրեցին Բրյուսել, վերջիններս էլ գլուխները կախ գնացին եւ այնտեղ էլ ասացին, որ պատրաստ են ԵՄ-ի օժանդակությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հանձնաժողով ձեւավորել, չգիտես էլ ինչ անել, Ռուսաստանը հասկացավ, որ իրեն լրջորեն ու վճռականորեն հակակշռում են` ցույց տալով, որ որքան ազդեցություն ու լծակներ Հարավային Կովկասում ունի ինքը, դրանից ավելի մեծ ազդեցություն, լծակներ ու ապագա ունի նաեւ Արեւմուտքը:

Եթե Ռուսաստանն իր ներկայիս միջազգայնորեն մեկուսացված, տնտեսական կոլապսի գնացող ու պատերազմում ջախջախվող վիճակով կարող է հավակնել Հարավային Կովկասում զարգացումներ գեներացնելուն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի համար ի՞նչ դժվարություն պիտի լինի հակաքայլեր անելը: Մոսկվայում տեսան, թե ինչպես Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել հրավիրեցին եւ բացատրեցին, որ եթե երկկողմ հարաբերություններ են պատրաստվում կարգավորել, դա լինելու է ԵՄ-ի հայտարարությունների եւ հովանու ներքո:

Եթե Ռուսաստանը փորձեց Հարավային Կովկասում ավտոնոմ խաղեր տալ` Մինսկի խմբի իր համանախագահին նշանակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գծով խորհրդական, ԱՄՆ-ն ավելի առաջացավ` Մինսկի խմբի իր համանախագահ Էնդրյու Շոֆերին նշանակելով Հարավային Կովկասում ընթացող բանակցությունների գծով ավագ խորհրդական` միացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Վրաստանի ճգնաժամի հարցով բանակցությունների մանդատները:

Ասել է թե` եթե դիրքավորվում ենք, ապա դիրքավորվում ենք ամբողջ Հարավային Կովկասում, բոլոր խնդիրների ուղղությամբ միաժամանակ: Տեսնենք, թե սեպարատ խաղեր տալու Ռուսաստանի հույսերից ու փորձերից այդուհետ ինչ կմնա:

ԱՄՆ դեսպանատուն ուղղված իմ երկու-երեք հարցերին տրված պատասխաններից խաղադրույքները բարձրացնելու այդ միտումը հստակ երեւաց: Հարցերն էին.

1. Արդյոք պրն Էնդրյու Շոֆերը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

2. Ե՞րբ եւ ի՞նչ նպատակով է պրն Շոֆերը նշանակվել ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում, եւ նրա այս նոր մանդատն ի՞նչ է ներառում:

3. Որքա՞ն հաճախ է Պետդեպը տարածաշրջանային հարցերով հատուկ խորհրդականներ նշանակում: Ե՞րբ եւ ո՞ր դեպքերում է դա արվում:

Պատասխաններն են.

1. Էնդրյու Շոֆերն ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականն է կովկասյան բանակցությունների գծով։ Այդ պաշտոնում նրա իրավասությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ ծառայելը և ռուս-վրացական հակամարտության շուրջ Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելը, ի թիվս այլնի (Andrew Schofer is the U.S. State Department’s Senior Advisor for Caucasus Negotiations. His responsibilities in that capacity include serving as the U.S. Co-Chair of the OSCE Minsk Group and leading the U.S. Delegation to the Geneva International Discussions on the Georgia-Russia conflict, among others):

2. Պրն Շոֆերը, որպես կովկասյան բանակցություններում ավագ խորհրդական, կանոնավորապես այցելում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ՝ հանդիպելու կառավարության ու քաղաքացիական հասարակության զրուցակիցների հետ (As the Senior Advisor for Caucasus Negotiations, Mr. Schofer regularly travels to all three South Caucasus countries to meet with government and civil society interlocutors):

ՀԳ. Ինչու՞ է պրն Շոֆերի պաշտոնը կոչվում ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում եւ ոչ թե Հարավային Կովկասի բանակցություններում, ե՞րբ է նշանակվել, առհասարակ՝ ե՞րբ են նման խորհրդականներ նշանակվում. այս հարցերին նախընտրել են չպատասխանել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan