Սպասվող սադրանք. Ադրբեջանը հայտարարել է «հայկական դիվերսիոն գործողության խափանման» մասին
Ադրբեջանում, ինչպես եւ ակնկալվում էր, ապրիլի 24-ը «նշել են» սադրիչ հայտարարություններով: Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են երկրի Սահմանային պետական ծառայության հայտարարությունն իբրեւ թե «հայերի դիվերսիոն ներխուժման մասին»:
«Սահմանային պետական ծառայության հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին՝ մոտ 18:00-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի հատվածում, որն անցնում է Զանգելանի շրջանի տարածքով, Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբը փորձ է արել հատել Ադրբեջանի պետական սահմանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դիվերսանտները ստիպված են եղել նահանջել: Հայկական կողմի սադրանքի մասին տեղեկացվել են Հայատսանում ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության սահմանային վարչության ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ: