Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից։ Նաև հաղորդվում է, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել: Փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։