Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է, որ հետ է քաշվել Փառուխից
Ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ Փառուխ գյուղի իրենց դիրքերում: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ՝ փաստացի այդպիսով հերքելով Ռուսաստանի ՊՆ ավելի վաղ տարածված հաղորդագրությունը:
«Ցավով նշում ենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն իր մարտի 27-ի հայտարարության մեջ նշել է մի շարք պահեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, Ֆարրուխ գյուղի դիրքերում և դրան հարող բարձունքներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Տեղեկությունը, որ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել այդ դիրքերից, իրականությանը չի համապատասխանում: Մեր բանակը լիարժեք վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից ընդգծել է, որ իրականությունը նաև չի համապատասխանում այն տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, և որ ադրբեջանցի զինվորականների շրջանում կան վիրավորներ: