Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել վառելիքի գների բարձրացման դեմ
Թբիլիսիում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն ուղեւորվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի ուղղությամբ, հայտնում է Грузия-Online-ը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Բողոք՝ ընդդեմ վառելիքի գների», «Ոչ՝ կյանքի թանկացմանը», «Դուրս եկե՛ք, դուրե եկե՛ք»:
Նրանք կոչ են անում վարորդներին կանգնեցնել իրենց մեքենաները ճանապարհին, ինչի հետեւանքով երթեւեկությունը Ռուսթավելի պողոտայում ժամանակավորապես արգելափակվել է: Ցույցի մասնակիցներին են միացել նաեւ տարբեր ընկերությունների առաքիչները: