Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա
Հարցում

Երբ հավատարիմ ենք գտնվել մեր առաքելությանը, մեր հայրենին ծաղկել է, սահմաններն անառիկ են մնացել. Կաթողիկոսի Հանրապետական մաղթանքը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

 

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց բանակի օրվա առիթով իր խոսքն ուղղեց եկեղեցում ներկա սպաներին, զինվորներին, գնդերեցներին և հավատացյալներին․

«Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով՝ աղոթելու մեր երկրի խաղաղության համար, և հայցելու, որ Տիրոջ օրհնությունը, պահպանությունն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ։

Մեր հայրենիքի անկախությանը հաջորդած երեք տասնամյակում մեր բանակն անցավ հնարավոր ու անհնարին բոլոր փորձություններով, անցավ կազմավորման դժվարին ճանապարհը: Պարտադրված արցախյան պատերազմում փառավոր հաղթանակներ կերտեց, նաև ապրեց 44-օրյա վերջին պատերազմի արհավիրքների դառնություններն ու ցավը։ Այդ իսկ պատճառով բանակի տարեդարձի ակնկալված ուրախությունը չէ, որ պարուրում է մեր սրտերն այսօր, այլ սոսկալի մորմոքը մարդկային և տարածքային ծանր ու վշտագին կորուստների և դեռևս չամոքված կսկիծը մեր հոգելույս նահատակների։
Այսօր վերստին մեր հավաքական աղոթքով Աստծո արքայությունն ենք հայցում մեր զոհված հերոսների անմահ հոգիների համար, իսկ մեր հրամանատարներին ու զինվորներին, ովքեր քաջաբար մաքառեցին ու շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը հայրենիքին, մաղթում հայկյան ոգի և հայկյան բազկի հաղթություն, ամրություն, կորով և իմաստություն։

Սիրելիներ, մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ է հայտնվել ամենատարբեր աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում, երբ հարկադրված է եղել կենաց ու մահու պայքար մղելով պաշտպանել հայրենի հողն ու սրբությունները՝ անվարան վկայելով իր աստվածսիրությունն ու հայրենասիրությունը։ Դարեր շարունակ «զի Աստուած ընդ մեզ է» քրիստոնեական խորը համոզումը և «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» ոգեշունչ կարգախոսը առաջնորդող են եղել հայոց զորականներին՝ ուղենշելով հայրենյաց պաշտպանների ազգանվեր սրբազան առաքելությունը։ Այսօր ևս մեր կյանքում Աստծո ներկայության գիտակցությունն ու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանը պետք է լինեն յուրաքանչյուր բանակայինի կյանքի հավատամքն ու հիմքը:

Մեր բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի հանգրվանը առիթ է մեր զավակների անձնդիր ծառայության գնահատանքի և արժևորման, առիթ է նաև ինքնաքննության, գործված սխալներին և թերացումներին լուրջ անդրադարձի, որպեսզի ի զորու լինենք դիմակայելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և լավատեսությամբ մեր հայացքը ուղղելու դեպի ապագա։ Պարտություններն անդառնալի և վերքերն անբուժելի են մնում, եթե մեզանում ուժ չենք գտնում վերհառնումի ու արարման, եթե գլուխ է բարձրացնում մեղավորներ փնտրելու ու պարտությունը իբրև անխուսափելիություն ներկայացնելու մոլուցքը, եթե հավատքը չի բխում անկեղծ սրտից ու մաքուր մտքից, որ կարող է Աստծուն մասնակից դարձնել հայրենիքը շենացնելու և հզորացնելու առաքելությանը։ Երբ հավատարիմ ենք գտնվել մեր առաքելությանը, մեր հայրենին ծաղկել է, սահմաններն անառիկ են մնացել, երբ անհավատարմության, անարդարության որոմ է խառնվել մեր արդար ցորյանին, պարտվել ենք, նահանջ ապրել և երկիր կորցրել: Երբեք չմոռանանք առաքյալի խոսքը՝ «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռ. 8.31):

Սիրելիներ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը, որին պիտի նվիրվենք մեր ամեն կարելիությամբ։ Մեր բանակի սրբազան առաքելությունը պիտի շարունակի մնալ մեր ժողովրդի ազգային ինքնության և ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը մեր պատմական, հարազատ բնօրրանում, որտեղ մեր նախնիք իրենց հավատքի և հայրենասիրության անջնջելի հետքն են թողել։ Հայոց Եկեղեցին և եկեղեցականը զորավիգ են Հայոց բանակին, ձեզ, սիրելիներ, հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր արդար իրավունքների պաշտպանության կենսական հանձնառության մեջ։ «Թշնամին թող չասի, թե հաղթեցի, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ» (Սաղմ. 12.5). մեր բոլորի հայրենանվեր ծառայությամբ պիտի բացառենք մեր հասցեին արտաբերումը սաղմոսասացի այս խոսքերի։ Հավատում ենք, որ փորձություններին պիտի դիմագրավենք ազգային միասնությամբ և մեր կյանքը պիտի պայծառացնենք նոր հաղթություններով ու հայրենաշեն ձեռքբերումներով։

Վերստին Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը բերելով ամենքիդ Հայոց բանակի 30-ամյակի առիթով՝ ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն:

Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ մի շարք զինվորականների՝ գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին և Էրիկ Գրիգորյանին։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց նաև ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին։

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգևների:
«Մարշալ Բաղրամյան» մեդալ շնորհվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանին։

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, ավագ գնդերեց Արժանապատիվ Տ․ Պսակ քահանա Մկրտչյանը, գնդերեցներ Արժանապատիվ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը և Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը: «Դրաստամատ Կանայան» մեդալ շնորհվեց գնդերեցներ Գագիկ սարկավագ Հակոբյանին, Մինաս սարկավագ Կարապետյանին, Լորիս սարկավագ Անդրեասյանին, Սիմոն սարկավագ Իգիթյանին, Գևորգ սարկավագ Միրզոյանին, Արթուր սարկավագ Օհանյանին, Արթուր սարկավագ Արամյանին։

Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan