Այսօր՝ 18 մայիսի 2022թ., 00:00
Ով որ ժողովրդի հետ ըտենց խոսա՝ մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավել․ Սաղաթելյանը պատասխանում է ոստիկանների խուլիգանությանը (տեսանյութ) Մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկո՞լն է ղեկավարում, թե՞ խաչատուր սուքիասյանը․ Նազարյան Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը» 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել Ձենդ կտրի. կարմիրբերետավորների սանձարձակ պահվածքը քաղաքացիներին բերման ենթարկելիս Արմեն Աշոտյանը բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց Կասկադի մայթեզրից Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ. (տեսանյութ) Ընդդիմադիրները երթ են անցկացնում երևանյան փողոցներով Խաչիկ Գալստյանին և Արթուր Վանեցյանի որդուն բերման են ենթարկել Երբ տեսնում ես՝ զավակիդ դահիճը պատժված չէ, վերքդ փորփրում է,խոշտանգման ես ենթարկվում.զոհվածի ծնող Անհնազանդության ակցիայի մասնակիցները ոստիկանական ավտոբուսից դուրս բերեցին բերման ենթարկվածներին Մուշեղ Մխոյանի (ՎՈԺԴ) դուստրը ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել․ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բ/կ Նոր-Նորքում քաղաքացիներին բերման են ենթարկում հենց մայթերի վրայից Որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու. քաղաքագետը՝ Իգոր Խաչատուրովին ձերբակալելու մասին Ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը Այդքան մեծ բազմություն ու այդ որակի վաղուց չէի տեսել, մարդիկ գալիս էին ու գալիս, եւ վերջը չէր երեւում. Ա. Պեպանյան Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից․ «Իրավունք» Երևանում համատարած դատարկ փողոցներ են․ Քրիստինե Վարդանյանը լուսանկար է հրապարակել Ոստիկանության աշխատողները երեկ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձից ավելի ՔԿ-ում հայհոյել են զոհված զինծառայողների հարազատներին, անգամ փորձել են հարվածել. Գեղամ Նազարյան Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց խաղաղ ցուցարարների վրա «Դիմադրություն» շարժման ապակենտրոն անհնազանդության ակցիաները «Ձեռս կոտրեցիր, անասուն». ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին բերման ենթարկեցին «Հայաստան ոտքի, Նիկոլ սատկի». երիտասարդները պարալիզացրել են Աբովյան փողոցը Վարորդը քշում է ցուցարարի ուղղությամբ. փակ է Բագրատունյաց– Արտաշեսյան խաչմերուկը Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան «Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ Իշխանության պլան Բ-ն «Ուրախ ավտոբուս». Բերման են ենթարկվել ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ. Հաղթանակը մոտ է. Իշխան Սաղաթելյան Ինչպես են մի խումբ պարեկներ բերման ենթարկում ցուցարարին «Խի ես ծնկով խփում». Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին Մակունցը դիմել է տեղի դաշնակցականներին եւ հանդիպում խնդրել` «կարեւոր հարցով» Քարտեզը բացի՝ Շուշին, Հադրութը մե՞րն են, աչքերդ փակի՝ ախպերներիդ հիշի, քանի՞սը կան․ Մամիջանյանը՝ շարժմանը չմիացածներին Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել պատասխանատվության միջոց. Գ. Մելոյան Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան Աջակցության ակցիաներ են քննարկվում Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում» Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել. բաժանմունքներում այլևս տեղ չկա. Իշխան Սաղաթելյան Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞ Կարմիրբերետավորները Սայաթ-Նովայից բերման են ենթարկում Հովհաննես Հարությունյանին եւ այլ ցուցարարների «Կողս ջարդիք, թողեք, գալիս եմ». Լարված իրավիճակ` «Փակ շուկայի. դիմաց. ոստիկաններին միացան կարմիրբերետավորները Ոստիկանները, ցուցարարներին բերման ենթարկելով, բացում են Մաշտոցի պողոտան Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներով զոհված Արամ Թորոսյանի հորը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել Երևանը կանգնած է․ ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Մակինյան Ոստիկանական բաժանմունքնեում տեղ չկա. Լեւոն Քոչարյանը լայվ է մտել Ոստիկանությունը խոչընդոտում է բեռնատարների մուտքը Երևան Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ «Ի՞նչ ես ուզում ինձնից»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին Անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց Լեւոն Քոչարյանը «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Վարորդն ավտոմեքենան վարում է ցուցարարի վրա Ոստիկանները պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար. Աննա Մկրտչյան Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները, ողջ քաղաքը պետք է պարալիզացվի. Իշխան Սաղաթելյան Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած բումերանգի էֆեկտի տակ «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին (տեսանյութ) Այսքան պատահական չեն սխալվում․ Գարեգին Մելքոնյան (տեսանյութ) Հայաստանում ավտոմեքենայի ընթացքի նվազագույն արագության սահմանափակում գոյություն չունի Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում. հայտարարություն Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի Այսօրվա վայրագությունները վկայում են հետևյալի մասին Բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը Հայտնի գործարարը՝ համաժողովրդական բողոքի ակցիաների մասին․ «Սա համազգային խնդիր է» (տեսանյութ) «Հայոց բանակն օտարինը չի». այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված պապիկը` զինվորներին Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների (տեսանյութ) Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Առանց Նիկոլ Հայաստան». Գլենդելում ևս հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Հարցում

Գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կմնա կալանավորված

Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ չնայած նրա առողջական վիճակին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 30-ին։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին և, նկատի ունենալով Արամյանի ընտանիքի սոցիալական պայմանները, որպես գրավի չափ է առաջարկվել 500.000 ՀՀ դրամը։ Պաշտպանության կողմը միջնորդության հիմքում դրել է նախաքննության ավարտի և Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակի հանգամանքը։

Մասնավորապես, նախաքննության ավարտով պայմանավորված էականորեն նվազել է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, իսկ ինչ վերաբերում է Արամյանի առողջական վիճակին, ապա պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում Արամյանի ոտքը կարող են ամպուտացնել։

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քննել է գրավի միջնորդությունը և մերժել այն. Հայրենադարձված ռազմագերու առողջական վիճակի վատթարացումը դատարանը նոր հանգամանք չի գնահատել։

Բացի այդ, ըստ քննչական խմբի ղեկավարի՝ դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործը ցուցումով հետ է ուղարկել՝ լրացուցիչ քննության։ Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը մայր գործից անջատել էր արդեն հայրենադարձված և մեղադրյալի կարգավիճակ ունեցող գերիների դրվագով մասը և նախաքննության ավարտ հայտարարել, ինչը նույնպես պաշտպանը որպես նոր ի հայտ եկած հանգամանք էր դիտարկել՝ ներկայացնելով գրավի միջնորդության մեջ, իսկ թե ինչ ցուցումներ են տրվել դատախազի կողմից՝ պաշտպանության կողմին դեռևս հայտնի չէ։ Լրացուցիչ քննություն կատարելու հանագամանքը դատարանում բարձրացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, դատարանը դրան ևս անդրադարձել է։

«Դատարանը դիտարկել է, որ նախորդ նիստի ընթացքում, այսպես, թե այնպես, հայտնել էին, որ պետք է նախաքննության ավարտ հայտարարվի։ Ուղղակի պատճառ է պետք, որովհետև, ըստ էության, եթե նախաքննությունն ավարտվել է, խոչընդոտման ռիսկը, եթե չի չեզոքացել, ապա լրիվ նվազել է, քանի որ բոլոր գործողությունները կատարվել են, դա ուղղակի գրվում է՝ գրելու համար »,- նշեց փաստաբանը։

Փաստաբան Արա Կարապետյանը հայտնեց, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել, թեև առանձնապես ակնկալիքներ չունի։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan