«Մի արեք այսպես». ավտոբուսը Երեւանում բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիներից մեկը հրապարակել է 47 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի «արկածները» Երևանում:
Տեսանյութում երեւում է, որ ուղևորներով լի ավտոբուսը բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով՝ շրջանցելով դիմացի մեքենաներին:
Տեսանյութում երևում է ավտոբուսի պետհամարանիշը՝ 4392 S:
Վարորդներից մեկը դիմելով ավտոբուսին վարորդին՝ ասում է. «Ամենախելացի՞ն ես»: