Այսօր՝ 18 մայիսի 2022թ., 00:00
Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը» 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել Ձենդ կտրի. կարմիրբերետավորների սանձարձակ պահվածքը քաղաքացիներին բերման ենթարկելիս Արմեն Աշոտյանը բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց Կասկադի մայթեզրից Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ. (տեսանյութ) Ընդդիմադիրները երթ են անցկացնում երևանյան փողոցներով Խաչիկ Գալստյանին և Արթուր Վանեցյանի որդուն բերման են ենթարկել Երբ տեսնում ես՝ զավակիդ դահիճը պատժված չէ, վերքդ փորփրում է,խոշտանգման ես ենթարկվում.զոհվածի ծնող Անհնազանդության ակցիայի մասնակիցները ոստիկանական ավտոբուսից դուրս բերեցին բերման ենթարկվածներին Մուշեղ Մխոյանի (ՎՈԺԴ) դուստրը ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել․ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բ/կ Նոր-Նորքում քաղաքացիներին բերման են ենթարկում հենց մայթերի վրայից Որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու. քաղաքագետը՝ Իգոր Խաչատուրովին ձերբակալելու մասին Ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը Այդքան մեծ բազմություն ու այդ որակի վաղուց չէի տեսել, մարդիկ գալիս էին ու գալիս, եւ վերջը չէր երեւում. Ա. Պեպանյան Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից․ «Իրավունք» Երևանում համատարած դատարկ փողոցներ են․ Քրիստինե Վարդանյանը լուսանկար է հրապարակել Ոստիկանության աշխատողները երեկ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձից ավելի ՔԿ-ում հայհոյել են զոհված զինծառայողների հարազատներին, անգամ փորձել են հարվածել. Գեղամ Նազարյան Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց խաղաղ ցուցարարների վրա «Դիմադրություն» շարժման ապակենտրոն անհնազանդության ակցիաները «Ձեռս կոտրեցիր, անասուն». ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին բերման ենթարկեցին «Հայաստան ոտքի, Նիկոլ սատկի». երիտասարդները պարալիզացրել են Աբովյան փողոցը Վարորդը քշում է ցուցարարի ուղղությամբ. փակ է Բագրատունյաց– Արտաշեսյան խաչմերուկը Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան «Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ Իշխանության պլան Բ-ն «Ուրախ ավտոբուս». Բերման են ենթարկվել ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ. Հաղթանակը մոտ է. Իշխան Սաղաթելյան Ինչպես են մի խումբ պարեկներ բերման ենթարկում ցուցարարին «Խի ես ծնկով խփում». Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին Մակունցը դիմել է տեղի դաշնակցականներին եւ հանդիպում խնդրել` «կարեւոր հարցով» Քարտեզը բացի՝ Շուշին, Հադրութը մե՞րն են, աչքերդ փակի՝ ախպերներիդ հիշի, քանի՞սը կան․ Մամիջանյանը՝ շարժմանը չմիացածներին Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը Եթե ակցիաների հետևանքով ուշացել եք դասից կամ աշխատանքից, ձեր նկատմամբ չի կարող կիրառվել պատասխանատվության միջոց. Գ. Մելոյան Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան Աջակցության ակցիաներ են քննարկվում Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում» Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել. բաժանմունքներում այլևս տեղ չկա. Իշխան Սաղաթելյան Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞ Կարմիրբերետավորները Սայաթ-Նովայից բերման են ենթարկում Հովհաննես Հարությունյանին եւ այլ ցուցարարների «Կողս ջարդիք, թողեք, գալիս եմ». Լարված իրավիճակ` «Փակ շուկայի. դիմաց. ոստիկաններին միացան կարմիրբերետավորները Ոստիկանները, ցուցարարներին բերման ենթարկելով, բացում են Մաշտոցի պողոտան Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներով զոհված Արամ Թորոսյանի հորը Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել Երևանը կանգնած է․ ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Մակինյան Ոստիկանական բաժանմունքնեում տեղ չկա. Լեւոն Քոչարյանը լայվ է մտել Ոստիկանությունը խոչընդոտում է բեռնատարների մուտքը Երևան Ինչպես են ոստիկանները Նոր Նորքի բաժնում բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ «Ի՞նչ ես ուզում ինձնից»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին Անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց Լեւոն Քոչարյանը «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Վարորդն ավտոմեքենան վարում է ցուցարարի վրա Ոստիկանները պարգեւավճար են ստացել իրենց այսօրվա գործողությունների համար. Աննա Մկրտչյան Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները, ողջ քաղաքը պետք է պարալիզացվի. Իշխան Սաղաթելյան Քաղաքացիներին մշտապես հայհոյող ոստիկանը՝ կրկին կիզակետում․ կարմիր կովը կաշին չի փոխի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած բումերանգի էֆեկտի տակ «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխաները իմ որևէ արարքի համար չամաչեն»․ Փաշինյանը՝ 2013 թվականին (տեսանյութ) Այսքան պատահական չեն սխալվում․ Գարեգին Մելքոնյան (տեսանյութ) Հայաստանում ավտոմեքենայի ընթացքի նվազագույն արագության սահմանափակում գոյություն չունի Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում. հայտարարություն Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի Այսօրվա վայրագությունները վկայում են հետևյալի մասին Բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը Հայտնի գործարարը՝ համաժողովրդական բողոքի ակցիաների մասին․ «Սա համազգային խնդիր է» (տեսանյութ) «Հայոց բանակն օտարինը չի». այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված պապիկը` զինվորներին Նիկոլն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի դրոշների (տեսանյութ) Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Առանց Նիկոլ Հայաստան». Գլենդելում ևս հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արթուր Դավթյանը 4 օրով մեկնել է Եգիպտոս Ամո՛թ, սրիկա. ամերիկահայերը՝ Զարեհ Սինանյանին
Հարցում

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ավարտել է իր առաքելությունը եւ հայտարարությամբ է հանդես եկել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը լքող Վարդան Տողանյանը հայտարարությամբ է հանդես եկել առաքելության ավարտի կապակցությամբ: Դրա տեքստը մեջբերում է դեսպանատան մամուլի ծառայությունը.

«Հարգելի բարեկամներ,

Թանկագին հայրենակիցներ,

Դիմում եմ ձեզ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի իմ առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինձ համար մեծ պատիվ էր գրեթե հինգ տարի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը դաշնակից Ռուսաստանում, որի հետ մեզ կապում են դարավոր ավանդույթները, հոգևոր մտերմությունը, ամուր եղբայրական կապերը եւ ընդհանուր ձեռքբերումների պատմությունը։

Պետք է խոստովանեմ, որ կրկնակի պատասխանատվություն է մեր երկիրը պաշտոնապես ներկայացնելը Լազարեւի արեւելյան լեզուների ինստիտուտի պատմական շենքի պատերի ներսում՝ կրթամշակութային կենտրոն, որը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է ավելի քան 200 տարի։

Այս ընթացքում մենք ձեզ հետ միասին բազմաթիվ փորձություններ անցանք, մեր նորագույն պատմության դժվարին փուլերը։ Չնայած դժվարություններին՝ դեսպանատան անձնակազմի եւ ՀՀ տարբեր պետական ​​կառույցների ներկայացուցիչների հետ միասին մեր գործունեության մեջ շարունակել ենք հավատարիմ մնալ բացության եւ կառուցողական համագործակցության սկզբունքներին՝ մեր փոխհարաբերությունների բազմակողմ ներուժի զարգացմանը նպաստելու եւ մեր ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման նպատակով:

Ավարտելով իմ գործունեությունը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ռուսաստանի բոլոր պետական ​​մարմինների ներկայացուցիչներին՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքի, փոխադարձ հարգանքի եւ բաց երկխոսության համար, Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա պետությունները ներկայացնող իմ գործընկերներին, մեր բազմաթիվ գործընկերներին, տարբեր կազմակերպություններին, լուսավորչական, կրթական եւ մշակութային հաստատություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին՝ համատեղ աշխատանքի եւ մեր նախաձեռնություններին աջակցելու համար։

Անկեղծորեն երախտապարտ եմ Ռուսաստանի հայ համայնքին, մասնավորապես՝ Ռուսաստանի հայերի միությանը, առանձին համայնքային կառույցներին, տարածաշրջանային միավորումներին, նախաձեռնող խմբերին եւ պրոֆեսիոնալ հանրույթներին, ակտիվիստներին եւ մեկենասներին, որոնք այս ամբողջ ընթացքում շարունակում էին սերտորեն փոխգործակցել մեզ հետ եւ ջանքեր գործադրել մեր առջեւ կանգնած խնդիրների լուծման համար։

Առանձին ցանկանում եմ երախտագիտության խոսքեր հղել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմին՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գլխավորությամբ։ Համոզված եմ, որ մեր հոգեւոր ժառանգությունը մեր ինքնության պահպանման ու հայկական պետության բարգավաճման գլխավոր երաշխավորն է։

Հարգելի բարեկամներ,

Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում գտնվելուս վերջին օրը որոշել եմ ուխտագնացություն կատարել Ռուսաստանի վանքերից մեկը, որտեղ պահվում են հազվադեպ նյութեր եւ վկայություններ՝ կապված հայ ժողովրդի պատմության, նրա հոգեւոր հարստության եւ ժառանգության հետ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan