Այսօր՝ 24 մայիսի 2022թ., 00:00
Իշխանության բուրգին գտնվողները ֆիզիկա չեն սովորել, թե չէ կիմանային, որ ուժը ծնում է հակաուժ. Սերգեյ Հարությունյան Կարող եմ կարծիք հայտնել, որ ձեզ հատուկ է մակագրված այս գործը․ Հակոբ Մարտիրոսյանը՝ դատավոր Կարեն Բիշարյանին ԱՄՆ-ում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը Դատարանը քննում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքը Դատական նիստ՝ «բ-ի տղա Նիկոլ» ասելու համար․ քննվում է «10-ի գործը» ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Ստամբուլի հանրահավաքից առաջ հայտարարության պատճառով Պարեկը հայհոյանքով է խոսում ավտոերթի մասնակցի մասին Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար. ռազմական փորձագետ Ոստիկանները մետրոյից բերման են ենթարկել նաև անչափահասների. Արեգնազ Մանուկյան Ուկրաինայում զոհվել է Ռուստամ Մուրադովի զարմիկը Հանուն մեր պետականության՝ մինչև վերջ գնալու ենք. ավտոերթի մասնակիցը՝ ոստիկանին Երկրի ղեկին մի մարդ է, ով մեզ տարավ պատերազմի, քանդեց մեր տները, հիմա էլ ասում է՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է Նկարի պարեկն այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին Ադրբեջանն անօրինական շինարարություն է կատարում օկուպացված տարածքներում Ազգի հաղթանակը անխուսափելի է․ Իշխան Սաղաթելյանն ամփոփում է նախորդ շաբաթը (տեսանյութ) Ինչպես են Արցախի դրոշը քերում մետրոյի աշխատակիցները և ադրբեջանցիները Այլևս նույնիսկ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» եզրը․ Վարուժան Գեղամյան «Մի նմանվեք թուրքերի»․ ինչպես է մետրոյի աշխատակիցը քերում Արցախի դրոշը Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու․Նաիրի Հոխիկյան Բողոքի ակցիա՝ ավտոերթերով (տեսանյութ) Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ «Արցա՛խ, Արցա՛խ» վանկարկումներ՝ մետրոյում Աղջիկ ջան, գնայիր կռվեիր․ Մետրոպոլիտենի կին աշխատողն՝ ակցիայի մասնակցին 5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով․ Սա վերջն է Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպումից Քաղաքացիները փակեցին դեպի Արտաշատ գնացող ճանապարհը Ինչպես են կարմիրբերետավորները Մետրոյից բիրտ կերպով բերման ենթարկում այդ թվում` անչափահասներին...(տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Ֆրանսիայի հրապարակում․ պնդում են, որ Գնել Սարգսյանը փորձել է պատռել Հայաստանի ու Արցախի դրոշները Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը բարձրացվել է Արցախի դրոշը Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան Քննարկում Ֆրանսիայի հրապարակում․ «Ժողովրդավարություն․ ընտրություն թե պարտադրանք»․ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ուղղակի խաղում է կրակի հետ՝ թռչելով երեք ոտանի երկու աթոռների վրա․ Սոս Հակոբյան Խայտառակ վիճակ է․ ինչքան զինվորական ճանաչում եմ՝ կամ արդեն դուրս են եկել ԶՈւ-ից, կամ պատրաստվում են դուրս գալ․ Վրթանեսյան Զինված ուժերի բացակայության պայմաններում խաղաղություն չի լինելու․ Տիգրան Աբրահամյան Իշխանություններն ասում են ապագա կա՝ զիջումների գնով, մենք ասում ենք՝ կենսական զիջումներով ապագա չի լինելու․ Ռուստամյան Փաշինյանը գնում է Հայաստանի անունից պայմաններ և պահանջներ ընդունելու և վերադառնալու․ Էլինար Վարդանյան Օրվա իշխանությունը վաղուց համաձայնություն է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկո’լ, դավաճան» վանկարկումներով «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միության արձագանքը` իշխանական պատգամավորին Փաշինյանի Հայաստանում ընդդիմադիր պատգամավորներին ապօրինի գաղտնալսելը թույլատրվում է, արհեստածին տեսաձայնագրություններով հետապնդումները` ողջունվում Փաշինյանը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի հարցը՝ ազատվելով այդ «բեռից», մնում է հանել ռուսական ռազմաբազան․ Շավարշ Քոչարյան Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. Արցախի ԱԻՊԾ Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է Մոսկվան 963 ամերիկացիների համար փակում է մուտքը Ռուսաստան Հայաստանի մարտահրավերները և կարգավորման հեռանկարները. Քննարկում Ֆրանսիայի հրապարակում Այս իշխանությունները եկան լոզունգներով, իբր, թե նախկին թալանը կանխելու, բայց իրենք դարձան թալանչի ու միլիոնատերեր. Սերոբ Գասպարյան ( տեսանյութ) Ինչու «Հայաստան» խմբակցությունը չի բանավիճում կոնկրետ Ալեքսանյանի հետ Դատարկ դագաղներն ու ծաղկեպսակները որևէ նորմալ հասարակության մեջ չեն մոռացվելու, դրանք անպայման հիշեցնել են տալու իրենց. եկել է հենց այդ պահը Ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում Դատավոր Բորիս Բախշիյանի գործը փլուզվել է Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը. Զաքարյան Համաժողովրդական շարժման բազմահազարանոց երթի կադրերը՝ երկնքից Արարատի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի Բայդենը ստորագրել է Ուկրաինային հատկացվելիք 40 մլրդ դոլարի օգնության փաթեթը Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը Սա պայքար է՝ հայ մնալու համար. Ավետիք Չալաբյանի կոչը՝ քրեակատարողական հիմնարկից Խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տունը. (տեսանյութ) ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. պետդեպ Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների ակտիվացմանը Փաշինյանն ու Ալիևը շարունակում են վախենալ Խաչատուրովներից. նոր արշավ են սկսել. 168.am Պաշտոնաթող գեներալները պահանջում են քրեական գործ հարուցել մայորի նկատմամբ Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել. Արմեն Աշոտյան Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են Մինչև 2018-ը և այս օրերին Հայաստանում գործող ընդդիմադիրների վարքագիծն ու իրենց առջև դրված նպատակները, ոչ միայն տարբեր, այլև հակաբևեռ են. Սենոր Հասրաթյան Որոշել են «առաջին պլան» չբերել Ով զադնի դնի Նիկոլ ա, թշնամին ծնկի կգա. Իգոր Խաչատուրովի կոչը կալանավայրից «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է լայվը Կառավարությունն ընդունել է «պատմական» որոշում Ժողովրդավարության ինչպիսի դրսևորում Արցախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում՝ անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին Լազար ջան, հենց հիմա գնա Հակակոռուպցիոն կոմիտե և քննիչին պատմիր ողջ իրականությունը. փաստաբանի կոչը՝ ԵՔՎ Մետրոպոլիտենի բաժնի օպերլիազորին Գյումրեցի տարեցները հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել․ նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը (տեսանյութ) Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12 Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են եկել Հայաստան` շարժմանը միանալու համար Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել Խուզարկությունների շարք Արմավիրի բանտում. ինչ են փորձել գտնել
Հարցում

«Ռուբինյանի հիստերիան ինձ մոտ միայն մի միտք առաջացրեց». Մետաքսե Հակոբյան

Թուրքիան մշտապես հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր գործողությունները համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ: Ադրբեջանի նախագահ Ալիևն իր հերթին՝ հայտարարել է, թե Արցախի հարցը փակված է: Հայաստանի իշխանությունները նշում են, թե գնում են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման: Հետևաբար, հարց է առաջանում՝ ի վերջո, Ադրբեջա՞նն է փոխել մոտեցումը՝ Արցախի հարցի փակված լինելու վերաբերյալ, թե՞ Թուրքիան այդ հարցում չի համաձայնեցրել իր քայլերն Ադրբեջանի հետ և իսկապես առանց նախապայմանների կարգավորման է գնում:

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին նախ անհանգստացրել է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե հանդիպումն անցել է «կառուցողական» մթնոլորտում:

«Պարտված կողմի համար կառուցողական լինելը նշանակում է՝ զիջել: Միանշանակ, նորից զիջվելու է Արցախի հարցը, եթե այն ընդհանրապես դուրս չգա Հայաստանի օրակարգից: Ես առաջին օրից հենց այդպես եմ հասկացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տվեց Արցախի հարցի՝ օրակարգից դուրսմղման մեկնարկը.

«Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության համար արեց իր բոլոր հայտարարությունները, որովհետև հասկանալի էր բոլորիս համար, որ դրանք կեղծ հայտարարություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում շեշտադրումները փոխվեցին: Այս բոլորը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին, և կարելի է ենթադրել, որ էլի համագործակցության արդյունքում կազմակերպված քաղաքական առևտուր է գնում: Սեղանին դրված է Արցախի հարցը, բայց սա իրականում ավելի գլոբալ է՝ Հայաստանի Հանրապետության հարցն է»:

Պատգամավորն ընդգծեց՝ Արցախի հարցը փակվել չի կարող.

«Երբ 30 տարի առաջ Արցախում բնակվող հայը հանրաքվեի միջոցով իր ինքնորոշումը հռչակեց, դա միջազգայնորեն ամրագրված իրավունք է, որը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել: Ինքը ինքնորոշվեց և որոշեց լինել ազատ ու անկախ: Այսօր որևէ մեկը՝ ուզում է միջազգային կառույց լինի, քաղաքական ուժ թե ղեկավար, չի կարող դա չեղարկել: Այլ հարց է, որ այսօր Հայաստանի իշխանությունները Արցախում բնակվող հայի իրավունքները չեն պաշտպանում, որովհետև գնացել են քաղաքական առևտրի Ադրբեջանի, Թուրքիայի, նաև՝ Արևմուտքի հետ: Հայաստանի իշխանությունները և շատ միջազգային կառույցներ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ փակել են ընդհանրապես Արցախի հարցը, որովհետև դրա արդյունքում իրենք լուծելու են Հայաստանի հարցը, որը մենք շատ շուտ ենք տեսնելու: Մենք մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ դրված է Հայաստանի հարցը»:

Հարցին՝ սա՞ է պատճառը, երբ այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանը բավականին բուռն արձագանքեց, երբ ընդդիմադիր պատգամավորները մանրամասներ էին պահանջում հանդիպումից, նա պատասխանեց.

«Այո: Մի քանի րոպե դիտեցի, մանավանդ Ռուբինյանի հիստերիան, և ինձ մոտ միայն մի միտք առաջացավ, որ տեսեք՝ ինքը հարձակվեց, չէ՞. նա ուղղակի պաշտպանվելու համար հարձակվեց: Իրենք այլևս չէին կարողանում կոնկրետ փաստարկներով պաշտպանվել, դրա համար հարձակվում են:

Ռուբինյանը ժամանակին Թուրքիայի հետ աշխատել է, ինչպես ժամանակին՝ մինչև պատերազմը մեր հանրությունը լուրջ չմոտեցավ, երբ կրթական չափորոշիչներում փոփոխություններ եղան:

Այդ չափորոշիչները կազմողներն էլ ժամանակին թուրքերի հետ, ֆինանսավորվելով Սորոսի հիմնադրամից, աշխատանք էին տարել, տարբեր կրթական ծրագրերի էին մասնակցել: Եվ վերջում, իրենց այդ մարդկանցով ստեղծեցին հանձնաժողով, գրեցին կրթական չափորոշիչները, մասնավորապես՝ պատմությունը, որտեղ Թուրքիայի և Հայաստանի համար նույն պատմությունը գրվեց: Եթե դա չչեղարկվի, ապա 2022թ. սեպտեմբերի 1-ից դպրոցներում պատմությունը պետք է դասավանդվի հենց այդ ծրագրերով: Իրենք պատահական ոչինչ չեն անում, ուղղակի հիստերիան սկսվեց այն ժամանակ, երբ իր անունը հնչեց ԱԺ-ում՝ ոչ այլ ինչ, քան թուրքական գործակալ: Իրականում, հենց այդպես էլ կա»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan