Հայաստանի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն մարզիչի թեկնածուները
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է նոյեմբերի լավագույն մարզիչի կոչման հավակնորդների եռյակը.
Եղիշե Մելիքյան - «Փյունիկ» (4 խաղ, 12 միավոր)
Միլան Միլանովիչ - «Ալաշկերտ» (2 խաղ, 6 միավոր)
Դմիտրի Գունկո - «Արարատ-Արմենիա» (4 խաղ, 9 միավոր)
Լավագույն մարզիչը որոշվելու է երկրպագուների եւ փորձագետների քվեարկությամբ: