Այսօր՝ 23 հունվարի 2022թ., 00:00
Անկարան կարծում է, որ Թուրքիային չի կարելի մեղադրել Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ Top-5 խորհուրդներ՝ ինչպես ազատվել դեմքի սեւ կետերից ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ. Զաքարյան Իդրիս Էլբային դիտարկում են նոր Ջեյմս Բոնդի դերի համար 2021 թվականին ՀՀ յուրաքանչուր քաղաքացու պարտքը կազմել է 3112,8 դոլար Ո՞ր վիտամինի պակասը կարող է հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումը Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԶԼՄ. ԱՄՆ-ը երկուշաբթի կսկսի Ուկրաինայում դիվանագետների ընտանիքների տարհանումը Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին Թուրքերը վախենում են հատկապես ռուսներից ու հայերից. Լոքմագյոզյան (տեսանյութ) Նիկոլ-Էրդողան նոր խաղի հետքերով․ Լևոն Մնացականյան (տեսանյութ) Պարզ է՝ Հայաստանում կբացվի Թուրքիայի դեսպանատուն, մինչև անգամ դեսպանն է հայտնի․ Իսակ Յունանեսյան (տեսանյութ) Նիկո՛լ, էդ ու՞մ վրա ես լկտի ծիծաղում. մանկավարժ (տեսանյութ) Մարդիկ հացի խնդիր ունեն, ոչ թե երազում են դառնալ պարեկ Աշոտ Փաշինյանը սատանիստ է․ Մանուել Մանուկյան (տեսանյութ) Բզկտված Արցախ. Սղնախ, վերադառնալու ենք Ասում են, որ իրենց օրոք ներգաղթ է, նույն պահին տեղի էր ունենում միտինգ՝ Հայաստանից արտագաղթելու համար․ Միկոյան Փաստորեն, ՊՆ լրատվականը էլ բան ու գործ չունի, Պապիկյանի անձնական էժանագին փիարն է անում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով Կառավարության նիստում բեմադրվել է Ոստիկանության պարեկային ծառայության կողմից ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի որդուն տուգանելու ներկայացումը Եթե իշխանականներից ոմանք ծառայել են առանց վարտիքի, վստահեցնում եմ՝ դա եղել է իրենց ցանկությամբ․ Բագրատ Միկոյան Վերջ եմ դնում հրապարակային լռությանս․ Ալեք Ենիգոմշյան Ճիշտ գնահատել հնարավորությունները Զգուշացում՝ Վ․ Ալեքսանյանին ու մյուսներին․ ՄԻՊ-ի վերաբերմունքը «վերբալ մարմնավաճառ» արտահայտությանը (տեսանյութ) Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը «Храч»-ը` հայաստանյան Ստեփ(քայլ)մեն Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու՝ քաղաքի հրապարակու՞մ, ակումբի շենքու՞մ, թե դպրոցի կամ եկեղեցու բակու՞մ ՔՊ ՄԻՊ թեկնածուի ելույթի տեքստը Արման Թաթոյանի 2016 թվականի ելույթից էր վերցված «Երկու ադրբեջանցի են նստել տաքսի, վարորդն ասել է՝ ձեզ չեմ տեղափոխում». Արթուր Ղազարյան Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում Վահագն Ալեքսանյանն ասում է՝ Ալենին մարմնավաճառ եմ ասել 18-19 տարեկանում Ադրբեջանը ռազմական բյուջեն է ավելացնում,Հայաստանը՝ 100 միլիոն դոլարի պարգևավճար. Վահան Համբարձումյան. Տեսանյութ Սյունիքում ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները. ՄԻՊ-ն ահազանգում է Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին Իշխանությունների գրեթե բոլոր քայլերը տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը «Սասնա ծռերին» չհամարելով քաղաքական հետապնդվողներ, Արմեն Բիլյանին հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ Թալինը մնում է չնվաճված Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապված է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ Հիմնական դիսկուրսները աստիճանաբար տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն Թանկ սերմացուն և դառն իրականությունը Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց Ռոմանոսը պատժել է Պալաչին. Նրան երթուղայինի գծից զրկել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ Հայաստանում 2021 կատարված խաղադրույքները՝ $6,6մլդ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար Ինչպես է Սեյրան Օհանյանը մխրճվում սառցե լողավազանի մեջ (տեսանյութ) Իշխանությունների մոտ քոչարյանական ընթերցումների երեկո է. Բագրատ Միկոյան. (տեսանյութ) SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը կարող է բարձրանալ ապրիլից Օրվա հանդիպումները Լրագրողական կառույցները պահանջում են, որ Ալեքսանյանը ներողություն խնդրի իր հնչեցրած վիրավորանքի համար Գերմանիան փոխհատուցում չի վճարի, եթե պարզվի, որ «Հյուսիսային հոսք 2»-ը չի համապատասխանում ԳԴՀ եւ ԵՄ օրենքներին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը «Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները Գերմանիայի նոր կառավարությունը ցանկանում է տարեկան 400 000 որակավորված աշխատակից ներգրավել արտասահմանից Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիից» պահանջել է տարեկան 55 միլիոն եվրո աշխատավարձ Փող կտաս՝ բաց կթողնենք, չես տա՝ այստեղ կփտես․ Ադրբեջանում դատում են ուսադիրներով հանցագործներին ՄԻՊ ընտրվելու դեպքում պատրա՞ստ եք պաշտպանել քաղաքացիներին գործատուների ճնշումներից, և դա սկսել նախարարներից․ Նազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Թուրքիայում ընդունվել է օրենք լիրայով փոխարկվող դեպոզիտները կորպորատիվ հարկից ազատելու մասին Վանաձորի ավագանին Վարչական դատարանում ներկայացուցիչ ընտրելու օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Թայվանուհուն մահապատիժ է սպառնում կղզու ամենամահաբեր հրդեհը կազմակերպելու համար Հեռավոր Հիմալայներում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անհետացած ինքնաթիռ Սինտիա Նիքսոնը մեկնաբանել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի սիքվելից Քրիս Նոտի մասնակցությամբ տեսարանը հեռացնելը Իմ ընտրությունն անօրինական չէ, դատարանը պետք է պարզաբանի այս հարցը․ Դավիթ Մինասյան Անաստասիա Վոլոչկովան ակնարկել է «Արի ամուսնանանք» նախագծի մասնակցի հետ սպասվող հարսանիքի մասին ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելը հակասահամանադրական ճանաչելու հարցով բողոքը քննելու է դռնբաց ռեժիմով Բլինքեն. Ուկրաինայի սահմանով ՌԴ զինված ուժերի ցանկացած տեղաշարժ արագ եւ կոշտ արձագանքի կարժանանա Արցախում ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան. Բեգլարյան Netflix-ը հայտարարել է «Կաղամարի խաղը» սերիալի հիման վրա կինոտիեզերքի ստեղծման մասին ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը. ՀԺՄ Լավրովն ամփոփել է Բլինքենի հետ բանակցությունների արդյունքները ՆԱՏՕ-ն մտադիր է մարտի սկզբին խոշոր զորավարժություններ անցկացնել Հյուսիսային բեւեռային շրջանում Ինչո՞ւ է օմիկրոն շտամն այդքան վտանգավոր փոքր երեխաների համար ՄԱԿ-ը համաձայնեցրել է Հոլոքոսթի ժխտման սահմանումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ՀՀ իշխանության մենաշնորհը չէ. ՀՅԴ Շվեդիայի կոմիտեություն
Հարցում

Հայաստանում երկարաժամկետ, որակյալ ներդրումների մասին այս պահին խոսք չկա. Թվեր հայտարարելը տնտեսությանը ոչինչ չի տալու

Իրանը Հայաստանում իր ներդրումային ծրագրերը կիրականացնի այն դեպքում, երբ բարձր անվտանգային երաշխիքներ ունենա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Նշենք, որ օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, թե իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրումային ծրագիր իրականացնել։

Սուրեն Պարսյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտում ներդրումային ծրագրերի գաղափար եղել է դեռ նախորդ իշխանությունների ժամանակ։ Էկոնոմիկայի նախարարությունը դրա հետ կապված ներդրումային ծրագիր ուներ, բայց դրանք թղթի վրա մնացին և այդ տարածքում, ըստ էության, ներդրումների հետ կապված որևէ գործընթաց չի եղել։

«Իհարկե ցանկալի է, որ նրա ասածը ճիշտ լինի և ներդրումներ իրականացվեն։ Ավելին ասեմ, Իրանը սահմանի մոտ «Ալյանս» ազատ առևտրի գոտի ունի, որտեղ էներգակիրների գներն էժան են և բավականին լավ պայմաններ կան։ Իրանցի ներդրողն ավելի շուտ հենց այնտեղ ներդրում կանի, քան կգա մեր ազատ տնտեսական գոտում կանի։ Բացի այդ Իրանը նաև ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի։ Այսինքն այնպես չէ, որ Հայաստանում արտադրելով՝ Ռուսաստան ավելի էժան է արտահանելու, այդ մրցակցային առավելությունն էլ է կորում»,-նշեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանը նկատեց՝ տնտեսական այս գործոններին հիմա ավելացել են նաև անվտանգային ռիսկերը, ճանապարհների սահմանափակումները։ Տնտեսագետի խոսքով Տաթև-Աղվանի ճանապարհը լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ունի, ինչի հետևանքով հերթեր են գոյանում։

«Այսինքն ոչ միայն անվտանգային, այլև լոգիսիտկայի հետ կապված խնդիրներ կան։ Ենթադրենք այդ ապրանքն արտադրվեց այդ գոտում, բայց այն պետք է արտահանվի, Հայաստանի տարածքով գնա-գա այն դեպքում, երբ լոգիստիկ խնդիրներ կան։ Տեխնիկական առումով էլ այդ ճանապարհը նեղ է»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Վերջինս ընդգծեց՝ այս պահի դրությամբ Հայաստանում խոշոր ներդրումներ անող կազմակերպություններ չկան՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնել, սակայն տնտեսագետի խոսքով այդ հարաբերությունները պետք է զարգանան ռազմական, քաղաքական հարաբերությունների հետ մեկտեղ։

Սուրեն Պարսյանը նշում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի հիմնական ներդրումային շրջանակները հանքարդյունաբերությունը և էներգետիկ համակարգն է։

«Հայաստանում երկարաժամկետ, որակյալ ներդրումների մասին այս պահին խոսք չկա, խոշոր նախագծեր էլ չկան։ Օրեր առաջ Երևանի նոր ՋԷԿ-ը բացվեց, դա էլ նախորդ իշխանությունների ժամանակվանից եկող նախագիծ է։ Այսինքն գործող իշխանություններն այս երեք տարվա ընթացքում խոշոր ներդրումային ծրագիր ո՛չ բերել են, ո՛չ էլ սկսել են։ Թվեր հայտարարելն ու դրանից հետո որևէ արդյունք չգրանցելը մեր տնտեսությանն ու հանրությանը բան չեն տալու, իսկ վերջին տարիներին նրանք միայն ճոխ-ճոխ թվեր են հայտարարել»,-ասաց տնտեսագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan