Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Հարցում

Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրում

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերելու հավակնություն ունեցող Ռոման Տրոցենկոն, պարզվում է, վճարունակ չէ եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, ըստ տեղեկությունների դեռ չի վճարել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը հավակնում է ձեռք բերել նաեւ Թեղուտը։ Այս ընկերությանն է պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Մեղրաձորի հանքավայրը։

Կառավարությունը գաղտնի է պահում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ կասկածելի գործարքի մանրամասները, հրաժարվում հրապարակել պայմանագիրը, գործարքի գինը։ Կառավարությունը չէր պատասխանել նաեւ մեր այն հարցին, թե արդյոք գումարը վճարվել է։ Սակայն «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռեւս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար եւս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դիմել էր դատարան՝ կոմբինատի բաժնետոմսերը օտարվելու դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու պահանջով ու միաժամանակ ներկայացրել ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա արգելանք դնելու միջնորդություն։

Դեռեւս օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն վիճարկել է բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման օրինականությունն ու վերաքննիչ բողոք ներկայացրել։ Եվ մեծ է հավանականությունը, որ գործարքը անօրինական կարող է ճանաչվել, ավելին՝ այն կարող է քննարկման առարկա դառնալ նաեւ միջազգային արբիտրաժային դատարանում՝ բաժնետիրոջ իրավունքների խախտման համատեքստում, հետեւապես բանկերը ձեռնպահ են մնում ֆինանսավորել այդ գործարքը։

Ինչպես արդեն նշվեց, «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ, Տրոցենկոն բաժնետոմսերը ձեռք էր բերել հետաձգվող վճարման պայմանով, ընդ որում՝ բավականին ցածր գնով, ինչը մոտ երկու տարում ստացված դիվիդենտներից ավելի քիչ է։ Շրջանառվող տեղեկությունների հաստատման պարագայում կարելի է արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերը Տրոցենկոյին պատկանող ընկերությունը ձեռք է բերել գրեթե «անվճար»։

Ու անգամ այս գումարը Տրոցենկոն չի վճարել։ Թե անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում ինչպես է պատրաստվում նա իրականացնել խոստացված բազմամիլիարդանոց մյուս ներդրումներն ու պղնձաձուլարանի կառուցումը, արդեն այլ հարց է, որին կանդրադառնանք առանձին։ Միայն փաստենք, որ ԶՄՊԿ 12.5 տոկոսի սեփականատերը դատական կարգով պահանջում է ոչ միայն անվավեր ճանաչել նշված գործարքը, այլ նաեւ նույն պայմաններով, ինչով բաժնետոմսերը օտարվել են երրորդ անձի, օտարվի իրեն՝ որպես նախապատվություն ունեցող սուբյեկտի։

Բացի այդ՝ մտահոգություններ են առաջացնում նաև այն հանգամանքը, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունն այսօր խնդիր ունի Ադրբեջանի հետ՝ Սոթքի հանքի շահագործման տեսանկյունից, քանի որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կարող է դատական վեճ առաջացնելով՝ պահանջել փոխհատուցել հանքի շահագործման համար և չի բացառվում, որ դատական վեճի պայմաններում հանքի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը կարող են անցնել Ադրբեջանին։ Այդպիսով լուրջ խնդիրներ ի հայտ կգնա նաեւ Հայաստանի տնտեսական անվտանգության համատեքստում, այդ թվում՝ ընդերքի նկատմամբ սեփականության մասով շահագործումներն ապահովելու վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan