Այս անգամ ճողոպրեմ, հաջորդ անգամ կպատասխանեմ հարցերին․ ՊՆ տեղակալ
Ազգային ժողովում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ամեն կերպ խուսափում էր պատասխանել լրագրողների հարցերին։
Առավոտյան մամուլը գրեց, որ Իշխանասարից ադրբեջանական զորքը հետ են քաշվել։
Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ պայմանավորվածություն կա, որ թշնամին հետ է քաշվել, սակայն այդպես էլ պատասխան չստացան։
«Այս անգամ ճողոպրեմ, հաջորդ անգամ կպատասխանեմ հարցերին»,-ասաց Սարգսյանը։