Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը․ ուղիղ միացում՝ Գորիսից
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատարանը մասնակի բավարարել էր Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը:
Դատարանը որոշել էր թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ` պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը: Ինչ վերաբերում է Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանը նպատակահարմար չէր գտել դա անել և մերժել էր պաշտպանների միջնորդությունը: