Պրեմիեր լիգա. «Սեւանը» չի ներկայացել ԲԿՄԱ-ի դեմ խաղին
«Սեւանը» չի ներկայացել ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպմանը ԲԿՄԱ–ի դեմ, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 26-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում եւս «Սեւանը» չէր ներկայացել հանդիպմանը` «Ալաշկերտի» դեմ։ «Սեւանին» գրանցվել էր տեխնիկական պարտություն՝ 0։3։
Նշենք, որ նախորդ տուրում «Սեւանը» նախապես պաշտոնական հայտարարությամբ հայտնել էր, որ չի ներկայանալու հանդիպմանը։