Իշխանական օլիգարխ-պատգամավոր Սուքիասյանին պատկանող Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից չվերթներ կիրականացնի դեպի Ստամբուլ
Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից կսկսի չվերթներ իրականացնել 7 ուղղություններով, այդ թվում դեպի Ստամբուլ։
Չվերթներն իրականացվելու են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Ավիաընկերության կայքէջից տեղեկանում ենք, որ չվերթներ են իրականացվելու Երևան-Մոսկվա, Երևան-Թեհրան, Երևան-Թբիլիսի, Երևան-Թել Ավիվ և մի շարք այլ ուղղություններով, այդ թվում նաև Երևան-Ստամբուլ ուղղությունով չվերթներ կիրականացվեն օրը մեջ պարբերականությամբ։ Կախված ուղղություններից՝ ավիատոմսերի գները սկսվում են 39 եվրոյից։
«Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը նաև ներկայացրել է առաջարկվող ուղղությունների չվացուցակն ու գները.
Երևան-Մոսկվա սկսած՝ 39 եվրոյից, օրական 2 չվերթ,
Երևան-Թեհրան սկսած` 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,
Երևան-Լիոն սկսած` 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին,
Երևան-Թել Ավիվ սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,
Երևան-Կրասնոդար սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին,
Երևան-Թբիլիսի սկսած՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին,
Երևան-Քութայիս սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,
Երևան-Ստամբուլ սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Նշենք, որ Flyone Armenia ավիաընկերությունը կապվում է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ։