Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել. Տիգրան Աբրահամյան
Այս թեմայով
- Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել:
«Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս է մղվել/մղվում հանրային քննարկումների տիրույթից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:
Նա ընդգծել է՝ սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի հարցը փակել, «ձեռք քաշել» Արցախի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից և պաշտպանել սեփական իշխանությունը հետագայում Արցախի շուրջ տեղի ունենալիք գործընթացների բացասական ազդեցությունից։