Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել Միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել». ինչ է ասել հիվանդանոցում նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 188 Ինչպես է նախօրեին ապահովվել ԱԺ-ում անվտանգությունը «Դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված. Բագրատ Սրբազան Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ
Հարցում

Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր...

1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից սկսվեց և ժամերի ընթացքում հաջողությամբ ավարտվեց Տողի ազատագրման ռազմագործողությունը: Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր...
Ավաղ, դրանից 29 տարի անց մենք, գրեթե առանց մարտի, կրկին հանձնեցինք այն,ինչը ձեռք էինք բերել մեր հերոս նվիրյալների կամքի և ոգու շնորհիվ... Անդրադառնանք ու վերստին հիշենք այն ժամանակները, երբ իրոք հպարտ էինք...
ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Համառոտ պատմական տեղեկանք
Հադրութի շրջանի Տող բնակավայրը պատմությանը հայտնի է 7-րդ դարից: Ըստ հավաստի տեղեկությունների, 10-րդ դարում ունեցել է շուրջ 10 հազար բնակիչ: 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: 17-րդ դարում ճանաչվել է որպես բերդաքաղաք: Գյուղում և շրջակայքում են գտնվում Գտչավանքը (12-րդ դ.), Ս. Հովհաննես (18-րդ դ.), Ս. Վարդան (17-րդ դ.), Ս. Ստեփանոս Նախավկայի (13-րդ դ.) եկեղեցիները: Մինչև խորհրդայնացումը, 1912թ. տվյալներով, գյուղում բնակվում էր 2342 հայ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Արցախի շատ բնակավայրերում, Տողում ևս սկսեցին բնավորվել ադրբեջանցիներ: Մանավանդ հատկանշական է 1943-1953թ.թ. Ադրբեջանի Կենտկոմի նախաձեռնությամբ Իմիշլիի շրջանի Թալիբխանլու կոչվող ‹‹ղշլաղից›› ադրբեջանցի 43 ընտանիքների վերաբնակեցումը Տողում, որոնք արագորեն աճելով, դարձան 150 ծուխ: Տասնամյակների ընթացքում, շնորհիվ Բաքվի կողմից իրականացված նպատակային ու հետևողական քաղաքականության, նրանց թիվն այնքան շատացավ, որ գյուղը բաժանվեց հայկական և ադրբեջանական թաղամասերի: 1988թ. Տողում ապրող 1412 բնակիչներից 811-ն արդեն թուրքեր էին:
Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ Տողի հայ բնակչության և եկվոր ադրբեջանցիների միջև փոխըմբռնման ու ‹‹բարիդրացիական հարաբերությունների›› գոյության մասին տարիներով շրջանառված բարձրագոչ հայտարարությունները եղել են արհեստական: 1988-ի մարտին գյուղի հայերի և թուրքերի միջև տեղի ունեցավ առաջին լուրջ ընդհարումը, որն այդուհետ կրեց պարբերական բնույթ: Բաքվի իշխանություններն օգտագործելով առիթը, իսկույն ևեթ Տող մտցրին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների մեկ ստորաբաժանում, որն ինչպեսև սպասվում էր, դարձավ այդ ենթաշրջանի հայության դեմ ծավալված ահաբեկչական գործողությունների հիմնական կազմակերպիչն ու իրականացնողը:
‹‹Օրենքի դիկտատուրան›› հաստատելուց հետո, Ադրբեջանի ղեկավարությունն անցավ Տողի ‹‹խաղաղ›› գրավման ծրագրի իրականացմանը: Միջին Ասիայից բռնատեղահանված թուրք-մեսխեթներին վերաբնակեցնելու և այդ ճանապարհով ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունն ապահովելու նպատակով գյուղի թուրքական թաղամասում ծավալվեցին ինտենսիվ շինարարական աշխատանքներ: Բացի այդ, գործողության մեջ դրվեցին ‹‹կազմակեպչական›› բնույթի մի շարք գործընթացներ, որոնցից ամենաանսպասելին, թերևս, Հադրութի շրջկոմի լուծարումն ու դրա փոխարեն Տողում նոր շրջկոմի ստեղծումն էր,որի առաջին քարտուղար նշանակվեց միջնակարգ դպրոցի տնօրեն, ‹‹Գորշ գայլեր›› ընդհատակյա ազգայնական ջոկատի անդամ Նիյազ Ջահանգիրովը: Դրանով Դիզակի երբեմնի մելիքանիստը փաստորեն դարձավ Հադրութում իրականացվող հայահալած գործողությունների կենտրոնատեղին:
Բաքվի կողմից ծավալած հակահայկական քաղաքականությանը դիմագրավելու համար Տողի հայությունը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության՝ օգտագործելով լեգալ և անլեգալ հնարավոր բոլոր միջոցները: Դեռևս ազգային-ազատագրական շարժման առաջին ամիսներին, երբ Տողի ադրբեջանական համայնքը՝ գյուղում տեղակայված օմոնականների գործուն օժանդակությամբ, գնում էր իրավիճակի կանխամտածված սրման, տեղի հայ բնակչությունը՝ Վիգեն Գրիգորյանի, Արմեն Գասպարյանի, Ռուբիկ Բալայանի, Սլավիկ Սարգսյանի և էլի մի շարք առաջամարտիկների նախաձեռնությամբ ձեռնամուխ եղան ընդհատակյա կամավորական ջոկատի ձևավորմանը: Սկզբնական շրջանում ջոկատի անդամները հիմնականում զինված լինելով որսորդական հրացաններով և ինքնաշեն զենքերով, կատարում էին հայկական թաղամասն ու հայերի ունեցվածքը ադրբեջանական ավազակախմբերից պաշտպանելու խնդիր:
Գնալով իրավիճակն ավելի էր սրվում: Առավել հաճախակի և դաժան բնույթ էին ստանում հակամարտ կողմերի միջև տեղի ունեցող բախումները: Արցախում իշխանությունը զավթած Սաֆոնով-Պոլյանիչկո տանդեմը երկու մասի բաժանված գյուղի խաղաղ գոյակցությունն <<ապահովելու>> համար շուտով Տող մտցրեց ԽՍՀՄ ներքին զորքերի 150 հոգանոց անձնակազմը: Սակայն, եթե ոչ բոլորի, ապա գոնե հայ համայնքի համար պարզից էլ պարզ էր, որ տվյալ ուժերի տեղակայումը գյուղի տարածքում ոչ թե նպատակ ունի հավասարապես պաշտպանելու հայերի և ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ կենսագործունեությունը, այլև կյանքի կոչելու բացառապես Բաքվի կողմից իջեցված հայատյաց ծրագրերը: Հատկանշական է նաև, որ բացի ներքին զորքերից, այդ ընթացքում Տողում տեղակայված ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները համալրվեցին նոր ուժերով, գաղտնի կերպով տեղաբնակ ադրբեջանցիներին զինեցին տարատեսակ ավտոմատ զենքերով:
Զուգահեռ այդ ամենին, ինչպես Տողում, այնպես էլ շրջանի մյուս բնակավայրերում, հաճախակի դարձան հայերի տները խուզարկելու, տարբեր պատրվակներով տղամարդկանց բերման ենթարկելու և կալանավորելու դեպքերը: Այդ առումով առավել ծանր իրավիճակ ստեղծվեց 1991թ. գարնանը, մասնավորապես մայիսի 13-ից 16-ը, երբ անձնագրային ռեժիմի ստուգման պատճառաբանությամբ, Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղեր ենթարկվեցին բռնի տեղահանության: Չնայած Տողի հայ բնակչությունը խուսափեց այդ ծրագրավորված գործողությունից, բայցևայնպես ոմանց հետ տարվեց <<բացատրական աշխատանք>>, իսկ ոմանց էլ կարճատև մեկուսացումից հետո ազատ արձակեցին:
Շրջանում տեղ գտնող դեպքերի զարգացումը ցույց էր տալիս, որ ԽՍՀՄ ներքին զորքերի հովանավորությամբ իրականացվող վայրագությունները կանխելու համար տեղի հայությանն անհրաժեշտ է դիմել գործուն քայլերի: Մարդիկ վերջապես հանգեցին միակ ու ճիշտ հետևության՝ զինված ինքնապաշտպանությունն այլևս այլընտրանք չունի, հարկավոր է ձերբազատվել թույլի բարդույթից և վճռականորեն պայքարել հանուն ազատության: Ասվածն իր առաջին գործնական դրսևորումը ստացավ մայիսի 17-ին: Այդ օրը շրջանի կամավորականներից կազմված ջոկատը մտավ Խանձաձոր և Ցոր գյուղերը և նշված բնակավայրերից դուրս քշեց թալանով զբաղված թուրք խաշնարածներին: Հայ ինքնապաշտպանների այս հանդուգն ձեռնարկումը ոգեշնչման ազդակ հանդիսացավ շրջանի մյուս գյուղերի համար:
Տողի կամավորականները լսելով լուրը, ավելի վճռական դարձան իրենց հետագա գործողություններում: Գյուղի հայկական թաղամասի պաշտպանության ամրապնդմանն ուղղված գործընթացներին զուգահեռ, նպատակային աշխատանք ծավալվեց ջոկատի նյութատեխնիկական բազայի բարելավման և այն ներկայացվող պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու համար: Հարկ է նշել, որ այդ աշխատանքները կատարվում էին շրջանում արդեն իսկ ընթացքավորված միացյալ ինքնապաշտպանական ուժերի ձևավորման համատեքստում, ինչը նշանակում է, որ, ինչպես մյուս գյուղերի, այնպես էլ Տողի ինքնապաշտպանները տարանջատ գործող ջոկատների մարտավարությունից գիտակցված կերպով անցնում են կազմակերպված տարածքային պաշտպանության: Բնականաբար, այս ամենը որքան էլ գաղտնի, այդուհանդերձ, <<շնորհիվ>> նախկին խորհրդային զորքերի տրամադրության տակ եղած հետախուզական հնարավորությունների, ինչ-որ չափով հասանելի դարձավ ադրբեջանական կողմին: Հենց այս հանգամանքն է պատճառներից մեկը, որ 1991թ. ամառվա վերջերին և աշնան սկզբներին Բաքվի իշխանություններն առավել սանձարձակ բնույթ հաղորդեցին Տողի հայ բնակչության դեմ ծավալած ահաբեկչական գործողություններին:Հայկական թաղամասի և հայերին պատկանող ֆերմանների ու հողահանդակների վրա ադրբեջանական ավազակախմբերի հարձակումները դարձան ամենօրյա և սովորական, օրը ցերեկով գնդակոծում էին հայկական տներն ու գյուղի մերձակա ճանապարհով անցնող մեքենաները: Նման դեպքերից մեկը տեղի ունեցավ Տումի-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսի հետ, որի հետևանքով սպանվեց երեք ուղևոր: Իսկ այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը, անհնարին է ներկայացնել առանց սարսուռի:
Այդ օրը մի քանի հոգուց կազմված ադրբեջանցիների ոհմակը զինված մտնում է Տողի բնակիչ Միսաք Դանիելյանի տունը և գազանաբար սպանում տանտիրոջն ու նրա ընտանիքի չորս անդամներին, այդ թվում՝ կնոջը՝ 67-ամյա Զարեհ Դանիելյանին, որդուն՝ 30-ամյա Սերժիկ Դանիելյանին, հարսին՝ 23-ամյա Մարինե Դանիելյանին և թոռանը՝ 4-ամյա Կարենին: Հրեշավոր գործողությունից հաջողվում է փրկել միայն 3-ամյա Արթուրին և 5-ամյա Արմենին, որոնց, նախքան սպանվելը, տատը հասցրել էր թաքցնել տան վերնահարկում՝ անկողնու տակ: - << Մայրս երեխաներին զգուշացրել էր, որ եթե նույնիսկ տեսնեն, որ թուրքերն իրեն սպանում են, ձայն չհանեն,-պատմում է Դանիելյանների աղջիկը՝ Նաիրան:- Մայրս իջել է ներքեւ եւ այլեւս չի բարձրացել:
Երեխաները մինչեւ լուսաբաց մնացել էին վերնահարկում եւ երկար ժամանակ վախից ոչինչ չէին կարողանում խոսել, իսկ ես ամբողջ գիշեր դիմացի տնից տեսնում էի, թե մեր տանն ինչ են անում ադրբեջանցիները, ինչպես են սպանում իմ հարազատներին: Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ ադրբեջանցիները կսպանեին նաեւ իմ երեխաներին...>>
...Այդ հրեշավոր գործողությունը կատարվեց ԽՍՀՄ ներքին զորքերի 150 հոգանոց անձնակազմի հանցավոր թողտվությամբ... Նրանց, ովքեր իբր կոչված էին հավասարապես պաշտպանելու բոլորի անվտանգությունը: Սակայն ոչ, իրականությունը այլ էր և ոչ հայանպաստ: Այդ դեպքից մի քանի օր հետո խորհրդային ներքին զորքերը թողեցին գյուղը: Ինչպես ասում են՝ <<մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ>>:
Տեղի ունեցածը վերջնականապես ցույց տվեց, որ դրությունը փրկելու միակ ճանապարհը սեփական ուժերին ապավինելն ու վճռական քայլերի գնալն է: Եվ կայացվեց սպասված որոշումը՝ Տողի ադրբեջանական ռազմահենակետն անհրաժեշտ է ոչնչացնել և գյուղի հայ բնակչության համար ապահովել ազատ ու անվտանգ կենսագործունեություն:
Ռազմագործողությանը վերաբերող հարցերի շրջանակը ճշտելու և համապատասխան պլան մշակելու նպատակով այդ օրերին Հադրութի շրջան եկավ դեռևս Արցախում ոչ այնքանհայտնի խորհրդային բանակի պահեստազորի գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը (<<Կոմանդոս>> մականունը նա վաստակեց հենց Տողի օպերացիայի նախապատրաստման և անցկացման օրերին): Ռազմագործողության պլանավորմանը նվիրված գլխավոր խորհրդակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, որին բացի Տողաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներից, ներկա էին Մարտակերտի շրջանից՝ Վլադիմիր Բալայանը, Ստեփանակերտից՝ Աշոտ Ղուլյանը, Հայաստանից՝ Մանվել Գրիգորյանը, Հադրութից՝ Արթուր Աղաբեկյանը և ուրիշներ: Ըստ ականատեսի վկայության քննարկումը տևեց կարճ, բայց անցավ բավականին գործնական մթնոլորտում: Կարծիքները բազմազան էին, հաճախ էլ իրարամերժ: Ներկաները հիմնականում համակարծիք էին անհապաղ անցնելու ռազմագործողության իրականացմանը, սակայն կային նաև մարդիկ, ովքեր այն համարում էին վաղաժամ: Թեժ քննարկումներից հետո, այդուհանդերձ, կայացվեց դրական որոշում՝ անհապաղ պետք է Տողն ազատագրել:
Համաձայն ընդունված մարտական որոշման, նախատեսվեց ռազմագործողությունը սկսել հոկտեմբերի 30-ի ժամը 17.00-ին: Խորհրդակցության ավարտին գնդապետ Տեր-Թադևոսյանը կատարեց մեկ հավելում. - <<Մարտական գործողությունները թեև նախատեսված են ժամը 17.00-ին, բայց սկսելու ենք քիչ ուշացումով: Սա ամենևին չի նշանակում, որ ինչ-որ բան փոխվում է: Ամեն մեկդ պետք է նախատեսված ժամին դիրքավորվեք ձեզ հատկացված դիրքերում և հատուկ հսկողության տակ պահեք ազերի գրոհայինների հնարավոր հարձակման ուղղությունները: Տողը պետք է ազատագրենք վաղը և առանց արյունահեղության: Ամեն ինչ պետք է կատարվի առավելագույնս մտածված, անսպասելի և հաշվենկատ: Ի նկատի առեք, որ վաղն ամբողջ աշխարհը իմանալու է մեր գործողության մասին>>:
Տողի ազատագրման օպերացիայի պլանավորումն ու իրականացումը ռազմաքաղաքական տվյալ պայմաններում, իրոք, հանդուգն ձեռնարկում էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Տողը Բաքվի կողմից ձեռնադրված էր Հադրութի շրջանի վարչական կենտրոն և գտնվում էր նրա հատուկ ուշադրության կենտրոնում: Գյուղում կենտրոնացվա շուրջծ 150 ադրբեջանական օմոնականների և, դրանից ավելի, ժամանակակից ավտոմատ զենքերով սպառազինված, աշխարհազորայինների բանակի դեմ գնալ 100-ից էլ քիչ (ընդամենը 64 ինքնաձիգով և հրացանով զինված) կամավորականներով, իրոք արկածախնդրություն էր: Բայց որքան էլ դժվար, թելադրողը ժամանակն էր և ստեղծված իրավիճակը: Ինչ արած, պետք էր գնալ և... հաղթել:
Համաձայն ռազմագործողության պլանի, մինչև հարձակման մեկնարկը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը կամավորականների որոշակի խմբաքանակ կենտրոնացրեց Տողի արևելյան մասում՝ Դիմանաբադ կոչվող տարածքում, նպատակ ունենալով կանխել Ֆիզուլու կողմից գյուղում տեղակայված ադրբեջանական ավազակախմբերին օգնության եկող զինյալների առաջընթացը: Իսկ արդեն երեկոյան ժամը 17.15-ին հարձակմանը մասնակից հայկական ստորաբաժանումները, ըստ ռազմագործողության պլանով նախատեսված ուղղությունների, զբաղեցրին իրենց ելման դիրքերը և վերահսկողության տակ առան ադրբեջանական թաղամաս մտնող երթուղիներն ու կածանները, միաժամանակ գյուղի խաղաղ բնակչության անվտանգ տարանցման համար թողնելով ճանապարհ դեպի Ֆիզուլի:
Նախքան ռազմագործողության մեկնարկը, Տողի կամավորականներից կազմված մի խումբ՝ Վիգեն Գրիգորյանի գլխավորությամբ, անցավ հակառակորդի զբաղեցրած տարածքի հետախուզմանը, պարզորոշեց դիրքերի դասավորությունը, դրանցում ներգրավված ուժերի քանակն ու տեխնիկական սպառազինվածության հնարավորությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց հարակից ադրբեջանական ռազմահենակետերից և, հատկապես, Ֆիզուլու ողղությունից հավանական օգնության դեպքում հակառակորդի ուժերի առաջխաղացման երթուղիների ճշտմանը և, ըստ այդմ՝ կատարվեց ժամանակի իրական հաշվարկ:
Այդ և մյուս նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո, հոկտեմբերի 30-ի երեկոյան մոտ ինքնապաշտպանական ուժերը, իրենց տրամադրության տակ եղած կիսաինքնաշեն թնդանոթից ուղիղ նշանառությամբ կրակային հարված հասցրին հակառակորդի շտաբին: Հաջորդ երկու թիրախային հարվածներով շարքից հանվեցին գյուղի դպրոցի շենքում տեղակայված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների զորանոցը և ռազմամթերքի պահեստի վերածված հարակից շինությունը: Հանկարծահաս և դիպուկ հարվածներից անակնկալի եկած թշնամու հրամանատարությունը մարտի առաջին իսկ պահից կորցրեց ենթակա ուժերի կառավարման ունակությունը: Հակառակորդի ճամբարում իրավիճակն ավելի անկառավարելի դարձավ, երբ, հատուկ ազդանշանից հետո, հայ ինքնապաշտպանները գյուղի գրեթե բոլոր կողմերից սկսեցին հրաձգային խիտ կրակով ճնշել թշնամական դիրքերը: Խուճապի մեջ հայտնված ադրբեջանական օմոնականները, որ օրեր առաջ իրենց զգում էին դրության իրական տեր, թողնելով հենակետերը, ցաքուցրիվ հեռանում էին գյուղից: Իսկ նրանց հետևում էին գյուղում մնացած և արդեն անպաշտպան դարձած թուրք բնակչության մնացուկները:
Փայլուն կերպով կազմակերպված ռազմագործողությունը, որը հայ կամավորականներն իրականացրին առանց զոհ և վիրավոր տալու, տևեց ընդամենը մեկ ժամ: 17.00-ին պատմական Դիզակի երբեմնի մելիքանիստը դարեր հետո նորից գտնվում էր Հայոց բացարձակ վերահսկողության տակ...

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan