Այսօր՝ 02 դեկտեմբերի 2021թ., 00:00
Ջիգանի դեմ հայց են ներկայացրել նվաստացման եւ հոմոսեքսուալիզմի քարոզչության համար Ռանգնիկն աշխատանքի իրավունք է ստացել եւ կսկսի ղեկավարել «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն մարզիչի թեկնածուները Թալիբները վստահեցրել են, որ Իրանի հետ սահմանին միջադեպն այլեւս չի կրկնվի Ցորի հրետանավոր Տղերքը Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել. այդ արյունը չի մոռացվելու, այն նզովք է դառնալու նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս տարի Հանրապետության հրապարակում կտեղադրվի երկրի գլխավոր տոնածառը, սակայն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպվի. քաղաքապետարան Ն. Փաշինյանին և Վ. Դումանյանին լքել է բովանդակության գիտակցման զգացումը Ինչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր. Ես, իհարկե, պիտի պաշտպանեմ մարդուն, ով իր առողջությունը չի խնայել հանուն հայրենիքի. Աննա Մայիլյան «Այս իշխանությունը վախենում է, բա որ հանկարծ հայ ազգը վերածնվե՞ց, բա որ հանկարծ բոլոր գեներալները կանգնե՞ն…». Ժաննա Գալստյան Հայաստանի հավաքականի մարզիչ Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել ՌՖՄ-ում Կարպինի հրավերով Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է 8 սանտիմետրով Նիկիտա Ջիգուրդան «Գեղեցկուհին ու հրեշը» մյուզիքլում կխաղա կանացի գլխավոր դերը Ադրբեջանական կողմը կրկին կրակում է Կարմիր Շուկայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ «HBO»-ն «Գահերի խաղի» սիքվելի չեղարկման պատճառով 30 միլիոն դոլար է կորցրել Ալեն Սիմոնյանի անհաջող «կռուտիտը» Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով․ Երեւանում 30-ամյա երիտասարդն անցել է ճաղավանդակի վրայով եւ մտել Իտալիայի դեսպանատան տարածք Հունաստանի իշխանություններն ընդունել են Թուրքիայից փախած 17 թուրքի Deutsche Bank-ը նավթի` բարելի դիմաց 60 դոլարից ցածր գին է կանխատեսել «Երևանի քաղաքապետարանն «օդից» գումար աշխատելու նոր հնարք է կիրառում»․ Կ․ Հեքիմյան Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ նրան մի քանի անգամ «Թոնի» է անվանել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհը երկկողմանի փակվել է Աբսուրդի թատրոնը շարունակվում է․ Վահե Հակոբյան Ուժային կառույցներն այս իշխանության ձեռքին դարձել են բութ գործիք. Սայաթ Շիրինյան Լուկաշենկոն Պուտինին իր հարազատ «եղբայրն» է համարում Այս մարդիկ դեռ խոնարհվելու են Աշոտ Երկաթ տեսակի առաջ. Սերժ Սրապիոնյան Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հնարավորության մասին Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Թուրքի գյուլից չի խուսափել Աշոտ Մինասյանը, թուրքի փսլինքի՞ց պետք է խուսափի․ Գեւորգ Գեւորգյան «Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից». Արթուր Թովմասյան Ինչն է այսօրվա Հայաստանի դեֆորմացիաների հիմնական պատճառը. պարզաբանում է քաղաքագետը Խնդրում եմ հուշեք, որ իր հիմնական գործը ինչ-որ զարդեր ցուցադրելը չէ. Վիկտոր Մնացականյան Հայաստանում երկարաժամկետ, որակյալ ներդրումների մասին այս պահին խոսք չկա. Թվեր հայտարարելը տնտեսությանը ոչինչ չի տալու Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել է Հայաստանի դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին Այս հարցում ևս այս իշխանությունը սխալվել է. այս ամենից Աշոտ Մինասյանը դուրս է գալու ավելի ուժեղ և վճռական․ Աբրահամյան Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան. Ռուբեն Հակոբյան Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում Ադրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներին Ադրբեջանը կենտրոնացած է Սյունիքի վրա. ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կարիք կա. փորձագետ ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել. Քովիդից մահացածների թիվը ոչ թե մոտ 5 հազար 700 է, այլ 6 հազար 400-ին մոտ Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն վտանգներով, այս տեմպերով «հայկական շտամ» էլ կգեներացնենք. Դոկտոր, պրոֆեսր Գրիգորյան (տեսանյութ) Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել» Իշխանությունը սարսափած է, որ չի կարողանում Սյունիքը ենթարկել իրեն․ Տիգրան Քոչարյան Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ոստիկանություն Փաշինյանի ու Դավոյանի «պատվի համար» Երբ ազգային անվտանգության խնդիր է ոչ թե խրամատ չունենալը, այլ վարչապետի փորացավ ունենալը Պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար․ Հայկ Ալումյան Կառավարությունը կմերժի սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և վարձկանների կողմից Արցախի բնակչության վրա հարձակման հիշատակի օր հայտարարելու առաջարկը «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի համայնքապետերին Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը Արցախի ԱԱԾ-ն Ռոման Բաղդասարյանին առաջարկում է ներկայանալ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել Որևէ հայ մարդու պետք չէ վերացնել կապիտուլյացիայի սիմվոլին․ Էդուարդ Շարմազանով Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգում Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել Սուրեն Սուրենյանցի դեմ իշխանությունն առաջադրել է միանգամից երեք թեկնածո՞ւ Հայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց է Լարսում երթևեկության սահմանափակումներ կան Իշխանությունը փորձում է յուրացնել Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Ռոբերտ Հայրապետյան Դոնալդ Թրամփը Մեգան Մարքլին մեղադրել է «արքայազն Հարիի եւ նրա ընտանիքի հարաբերությունները կործանելու» համար Ռանգնիկը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել Տիմո Վերներին Պենտագոնը մտադիր է ամրապնդել ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքը Ավստրալիայում, Գուամում եւ Մարիանյան կղզիներում Էրդողանը «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագիր ունի, չպետք է ձեռքներս ծալած նստենք․ Մելքումյանը՝ «Եդինայա Ռոսիա»-ի կոնֆերանսում ՏՀԶԿ-ն գնաճը գլխավոր ռիսկ է համարում տնտեսական հեռանկարների համար Հարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան Պնդում եմ, որ Նիկոլը Սոչի էր գնացել շիզոֆրենիկի այդ հայացքի համար, նա պիտանի բան չէր կարող անել․ քաղաքական գործիչ Չենք կարող դեմ լինել աշխարհին, բայց ինքներս չիմանալ՝ ինչ ենք ուզում․ այսօր մենք հենց այդպիսին ենք․ Վահե Հովհաննիսյան Աշխատանքից ազատելուց հետո իրենց արդեն չի հետաքրքրում՝ կվարակեք թե կվարակվեք․ ակցիայի մասնակից Սայաթ Շիրինյանի դեմ քրգործը հարուցվել է ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա Բարիկադների մի մասում հայ մադիկ են, որոնց համար թանկ է Հայաստանը, իսկ մյուս կողմում է թուրքը և թրքացածը․ Կարինե Նալչաջյան Սրիկաները պատասխան են տալու Քովիդով մահացածների հարազատներին․ ակցիայի մասնակիցը՝ ԱՆ-ին Տեղի է ունենում Սյունիքի գլխատման պրոցես և խայտառակ իրադարձության որոշման ականատեսն այսօր եղանք․ Ագնեսա Խամոյան Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի ապագայով. Արթուր Խաչատրյան
Հարցում

Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում շարունակվում է գնաճ արձանագրվել, ինչի մասին են վկայում նաև հրապարակված պաշտոնական ցուցանիշները: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է՝ Հայաստանի տնտեսությունում գնաճային ֆոնը բավականին սուր է արտահայտված ոչ միայն վերջին 1-2 ամիսների ընթացքում, այլ դեռ նախորդ տարվանից:

«Մենք դեռևս 2020 թ. դեկտեմբերից լուրջ գնաճային ճնշում ենք նկատում տնտեսության մեջ, որը, ի հեճուկս Կենտրոնական բանկի կողմից իրականացվող տարբեր միջոցառումների, կիրառվող տարբեր գործիքների, այդուհանդերձ, չի մարում: Ըստ էության, գնաճի տեմպերը տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների արդյունք են: Սա ակնհայտ է, մանավանդ երբ այդ ամենին նայում ենք ժամանակի դինամիկայի մեջ: Ակնհայտ է, որ թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի մոտ բացասական սպասումներ կան: Սա է այն հիմնական պատճառը, որ գնաճը որևէ կերպ չի մեղմվում, գնաճի տեմպերը չեն թուլանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով գնաճի զսպման հնարավորություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրականում ԿԲ-ն, ըստ իս, իր ողջ գործիքակազմն այս ընթացքում կիրառել է: Մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում տեսանք, մի քանի անգամ դոլարային ներարկումներ են եղել տնտեսության մեջ և այլն: Այսինքն, մեծ հաշվով, ԿԲ-ն իր գործիքակազմի շրջանակներում փորձում է գնաճը կառավարելի դարձնել:

Բայց քանի որ տնտեսությունում տեղի ունեցող խորքային բացասական գործընթացները թույլ չեն տալիս, որպեսզի գնաճը մեղմվի, ստացվում է, որ ԿԲ-ի կիրառած գործիքակազմն ու վարած քաղաքականությունը ևս բավարար արդյունավետություն չունեն: Այստեղ շատ կարևոր է, որ միայն ԿԲ-ն միայնակ չպայքարի գնաճի դեմ, այլ կառավարությունն էլ իր գործիքներով տնտեսական որոշակի կանխատեսելի քաղաքականություն իրականացնի, որը, ցավոք, չենք տեսնում: Բացի այդ, կառավարությունը պարտավոր է որոշակի կանխատեսելի միջավայր ձևավորել, որը կրկին վարվող տնտեսական քաղաքականության շրջանակներում չի իրականացվում»:

Իսկ թե ինչ նկատի ունի տնտեսագետը, երբ մատնանշում է խորքային բացասական գործընթացների մասին, մանրամասնեց. «Այստեղ ամենակարևորը բացասական սպասումներն են, որոնք ձևավորված են հատկապես անվտանգային երաշխիքների բացակայության պայմաններում: Այսինքն, թե՛ բիզնեսի, թե՛ հասարակ քաղաքացիների պարագայում մենք գործ ունենք անվտանգային հսկայական անորոշությունների հետ: Այդ անորոշությունները, ուզենք, թե ոչ, որոշակի սպասումներ են ձևավորում: Նույն բիզնեսը երաշխիքներ է ուզում իր անվտանգ, անխափան ու բնականոն աշխատանքի համար, իսկ այդ երաշխիքները պետությունը չի կարողանում տրամադրել:

Անվտանգային բաղադրիչից բացի, կարող ենք նաև նշել քաղաքական կայունության խնդրի մասին:Բոլորս տեսնում ենք քաղաքական այն անկայուն վիճակը, որն առկա է մեր երկրում, ինչն իր հերթին ևս անորոշություններ է ստեղծում: Բացի այդ, կան սոցիալական խնդիրներ, որոնք օրըստօրե ավելի են խորանում: 6 կամ անգամ 8 տոկոսանոց գնաճն այդքան խնդրահարույց չէր լինի, եթե դրան զուգահեռ մարդկանց եկամուտները գոնե ինչ-որ իմաստով աճեին, բայց փոխարենն ունենք մարդկանց եկամուտների առնվազն չբարձրացում, որոշ դեպքերում՝ անգամ նվազում: Դրան զուգահեռ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ տեմպով են աճել, ինչի հետևանքով օբյեկտիվորեն տնտեսության մեջ սոցիալական խնդիրներ են առաջացել, որոնք այդպես էլ չեն հաղթահարվում»:

Անդրադառնալով սոցիալական ոլորտին ու այդ ոլորտում նաև բյուջեով նախատեսվող ծախսերին՝ Կառլեն Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ աղքատության ցուցանիշը նախորդ տարի կրկին աճել է: «Թեև այս տարվա ցուցանիշները դեռ չկան, բայց ակնհայտ է, որ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում: Պետության կողմից տրամադրվող նպաստների կամ բազային կենսաթոշակների ինչ-որ չափով բարձրացումը չի կարող այդ խնդիրը լուծել, այլ քայլեր են անհրաժեշտ: Նախ՝ պետք է ֆիքսենք, որ նույն նպաստների կամ կենսաթոշակների բարձրացումն իրականացվում է բյուջետային միջոցների հաշվին, ինչ-որ իմաստով՝ նաև պարտքային ռեսուրսների հաշվին:

Հետևաբար, օրինակ՝ կենսաթոշակի՝ մի քանի հազար դրամով բարձրացումն առանձին վերցրած սոցիալական խմբի համար այդ պահին խնդիր կլուծի, բայց ընդհանուր տնտեսության կտրվածքով որևէ էական բան փոխել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած խմբերին, որոնք բյուջետային նպաստներ կամ այլ աջակցություն չեն ստանում, նրանց պարագայում պետությունը պետք է կարողանա նորմալ տնտեսական միջավայր ձևավորել, որ բիզնեսն ի զորու լինի այդ մարդկանց ավելի շատ վարձատրել: Այսօրվա պայմաններում, երբ գործազրկության ահռելի տեմպեր կան տնտեսության մեջ, օբյեկտիվ է, որ աշխատուժի գինը չի կարող աճել: Մեծ հաշվով, պետությունը պետք է կարողանա բավարար կանխատեսելի միջավայր ձևավորելու միջոցով նպաստել, որ մարդկանց եկամուտները աճեն, ինչը չի արվում»,-ընդգծեց Կառլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով 2022 թ. բյուջեին, որի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են Ազգային ժողովում, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Իմ կարծիքով, մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, բայց վարվող պետական քաղաքականության մեջ որևէ կերպ այդ կարդինալ փոփոխությունները չեն իրականացվում: 2018-ից հետո որևէ կերպ մեր բյուջետային, նաև հարկային քաղաքականությունը չի վերաիմաստավորվել, չի վերանայվել: Անընդհատ նոր մոդելի տնտեսության, թռիչքաձև աճի մասին ու այլ գեղեցիկ լոզունգներ են հնչել, բայց փաստն այն է, որ թե՛ 2019, թե՛ 2020, թե՛ 2021-ին ու հիմա՝ արդեն նաև 2022ի բյուջեն, նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով, նույն համամասնություններով է: Առանձին փոքրիկ բացառություններ կան, բայց գլոբալ էական փոփոխություն այս առումով չկա: Հետևաբար, ասել, որ 2022-ի բյուջեով մենք արմատական փոփոխություններ ենք ունենալու տնտեսության մեջ, առնվազն միամիտ է»:

Անդրադառնալով մասնավորապես սոցիալական ոլորտին, որը բյուջեի երեք կարևոր ուղղություններից մեկն է հայտարարվել, նա ընդգծեց. «Ասվում է, որ սոցիալական բաղադրիչին մեծ ուշադրություն է դարձվում, բայց միշտ էլ մեր երկրի պետական բյուջեում սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն ամենամեծն են եղել: Առանձին տարիներին սոցիալական ոլորտից հետո երկրորդ տեղում եղել են կա՛մ պաշտպանությունը, կա՛մ պետական ապարատի հետ կապված ծախսերը: Հետևաբար, չի կարելի ասել, որ այս տարվա բյուջեն առանձնանում է նրանով, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին:

Ընդհակառակը, իմ գնահատմամբ, շատ ավելի մեծ ավելացում պետք է նախատեսվեր նշված ոլորտի համար, որովհետև հատկապես պատերազմից հետո մենք շատ լուրջ սոցիալական խնդիրներ ունենք երկրում: Խոսքը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների, նաև այն հայորդիների մասին է, որոնք պատերազմի հետևանքով հաշմանդամ են դարձել: Խոսքը նաև այն ընտանիքների մասին է, որոնք զավակ են տվել հայրենիքին: Այսինքն, այսօր մեր առջև ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում»:

Ամփոփելով՝ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց. «Քանի դեռ մեր երկրում անվտանգային ու քաղաքական հարցերը վերջնականապես լուծված չեն, տնտեսությունը չի կարող զարգանալ, սոցիալական խնդիրներին համարժեք արձագանքել հնարավոր չէ: Սա միանշանակ է: Հետևաբար, ասված անվտանգային ու քաղաքական կայունությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար: Թեպետ նշված կայունության բացակայության պարագայում ևս զարգացման խնդիր չի լուծվի:

Հետևաբար, այս պահին առկա իրողությունները հաշվի առնելով՝ պետությունը պարտավոր է ամենամեծ ուշադրությունը դարձնել երկրում անվտանգային խնդիրների ու անորոշությունների լուծմանը, քաղաքական կայունության հաստատմանը: Դրանից հետո արդեն մենք կկարողանանք մտածել կամ քննարկել, բանավիճել տնտեսական զարգացման մոդելների, տնտեսական քաղաքականության այս կամ այն գործիքի կիրառման կամ չկիրառման նպատակահարմարության շուրջ: Մինչև դրան հասնելը, սակայն, գոնե անվտանգային ու քաղաքական խնդիրները պետք է լուծել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan