Այսօր՝ 01 դեկտեմբերի 2021թ., 00:00
«Երաշխավորել գեյ-շքերթներ անցկացնելու իրավունքը». ԵԽԽՎ հանձնաժողովի կոչը Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին Խնդրում եմ ՊԱՐԶԵՔ այս բոլոր 3 տեղեկությունների ծագումնաբանությունը Գագիկ Ջհանգիրյանը իր՝ դատախազ եղած ժամանակվա հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ Իշխանությունը հազար պատճառ է հնարում, որ նույնիսկ ֆինանսական բեռ չպարունակող այս նախաձեռնությունը տապալի Լոնդոնում նշվեցին Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի հոբելյանները Առուշ Առուշանյանով ազատագրման դուռն ենք բացելու. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ) Նիկո՛լ, հերթով խոստովանելու եք՝ ոնց եք Առուշի դեմ կեղծ ցուցմունքներ տվել. Փոստանջյան Հիմա էլ նոր սուտ. Իշխանասարից ադրբեջանցիները հետ չեն քաշվել. Սերոբ Գասպարյան (տեսանյութ) Բժիշկներ, դուք պարտք ունեք կատարելու (տեսանյութ) Նիկո՛լ, քո մոտ չի ստացվելու. Հայաստանը լինելու է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Սրանք այս հարցում ավելի անբարոյական են, քան ՝ Ալիևը Եթե քո համար տրանսգենդերը մարդ է, որը «գտնվում է քո անձնական պահպանության ներքո», ապա քանի՞ գերեվարված հայ զինվոր է քո հովանավորության տակ Սրանք չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ. Նարեկ Մանթաշյան «Կզած բանակցողը կարող է միայն ծառայություններ մատուցել». Արա Վարդանյան Հերթում նախարար կլինի, թե՝ պատգամավոր, զինվորը չպետք է 2-3 ժամ հերթ կանգնի Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են․ գաղտնի պլանը հայտնի է Ահագնացող տնտեսական խնդիրների ֆոնին չինովնիկները շարունակում են լցնել իրենց գրպանները. Զավեն Խուկեյան Ջրի սակագինը փոխվեց Այս անգամ ճողոպրեմ, հաջորդ անգամ կպատասխանեմ հարցերին․ ՊՆ տեղակալ Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին (տեսանյութ) Ադրբեջանական կողմն Իշխանասարի հատվածում զորքն է թեթևացրել, ամբողջությամբ հետ չի քաշվել. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել Չեմ բացառում, որ 5 դրամ էժան հացը ՀՀ քաղաքացիներն ադրբեջանական սուպերմարկետից գնեն Իշխանությունը կործանվելու կամ մահի խաղաղություն է առաջարկում՝ երևի Նոբելյան մրցանակ ստանալու ցանկությունից ելնելով. Բագրատ Սրբազան «Հայաստան» հիմնադրամի գումարները բյուջե փոխանցելու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի նիստը (տեսանյութ) Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի դեմ հաղորդում ենք ներկայացրել Դատախազություն. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ոչ թե սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության խնդիր կարող է հետագայում առաջանալ, այլ սուտ մատնության Տիգրան Աբրահամյանն առաջարկում է արտոնություն սահմանել զինծառայողի և նրա ընտանիքի անդամների համար Քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները երիտասարդ մասնագետի աշխատանքում Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Բաքուն քայլ առ քայլ կյանքի է կոչում Հյուսիս-Հարավը սեփական տարածքով անցկացնելու ու Հայաստանը դրանից դուրս մղելու ռազմավարությունը. Վահե Դավթյան Քննիչ հանձնաժողովը կսկսի աշխատել Մեր սահմանների վրա ձևավորված սպառնալիքները կործանարար հետևանքներ են ունենալու, տեղական, լոկալ բախումներով չեն ավարտվելու ՀԱՊԿ-ի թեման պատահական չի շեշտել Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել. փոխնախարար Արման Սարգսյան (տեսանյութ) Ինչո՞ւ զինվորականները չեն կարող օգտվել արտոնությունից. Գեղամ Նազարյանը՝ Կառավարությանը «Ընտիր տղուն բռնել ես, ամոթ ա, բաց թող Փարամազյանին». պատերազմում որդուն և թոռանը կորցրած քաջարանցին` Փաշինյանին Հերթական պատմությունը ներքին թշնամու դավաճանության, հայրենիքն ու մի ամբողջ սերունդ ոչնչացնելու մասին (տեսանյութ) Կարեն Բիշարյանը, որը պայքարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, դարձավ Վերաքննիչի դատավոր Դատախազ. Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել Վարդենիսի քաղաքապետարանն ուրիշ «ատմազկով» ընտրությունից առաջ օգնություն է բաժանում Խոչընդոտել են ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավը Իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից «Հայաստան»․ ոստիկանության գործողությունները գնալով ավելի են շեղվում օրենքի գերակայության սկզբունքից Իշխանասարից ադրբեջանցիները նահանջե՞լ են. ՊՆ փոխնախարարը հարցն անպատասխան թողեց Թող ղուշը բաց թողնեն, ղուշը կգնա, կնստի երկրորդ նախագահի ուսին. Սերժ Սրապիոնյան Իշխանության բարիքներից Ալեն Սիմոնյանը միայնակ չի օգտվում, մերձավորներին էլ է բաժին հանում Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց Ի՞նչ հիմքով են ադրբեջանական ինքնաթիռները հատում ՀՀ օդային սահմանը և վայրէջք կատարում Նախիջևանում Ինչո՞ւ Սոչիում եռակողմ հանդիպման օրը սփյուռքահայերը մնացին կեսճանապարհին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Ո՞վ է այդ անբարոյական ստորագրությունը դնողը, որ լողավազանը պիվնոյ են սարքում. Անի Խաչատրյան Կարտոֆիլի բերքատվությունը պակասել է․ մտահոգիչ թվեր Քաղաքապետարանում կրկին աշխատավարձեր են բարձրացնում Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը». Տիգրան Աբրահամյան Ելքը հստակ է՝ պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի․Թաթոյան Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ Ռազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. ԵԿՄ–ական 44-օրյա պատերազմում որդիս եղել է Մանվել Փարամազյանի հետ. իմ տղու կյանքն ինքը փրկել է. քաջարանցի Մանվել Փարամազյանի գլխավորած համայնքն իր բացակայության պայմաններում գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված. Հայտարարություն Փոքրոգի, ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու մասին «Սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ». Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից Մոսկվան ձգտում է Բաքվին, Երեւանին եւ աշխարհին ցույց տալ, որ ինքն է լինելու կարգավորման հիմնական ռեսուրսը Էրդողանը՝ ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. որոշվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու հարցը Մահացել է ռեժիսոր Վլադիմիր Նաումովը, որը նկարահանել է հայ լեգենդար հետախույզների մասին «Թեհրան 43» ֆիլմը Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով ԱՀԿ-ն խորհուրդ է տվել նախապատրաստվել սանիտարական միջոցների ուժեղացմանը՝ օմիկրոն շտամի պատճառով Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի աջակցի տոկոսադրույքների բարձրացմանը. լիրան անկմամբ արձագանքեց «Բելենենսեշի» 13 խաղացող վարակվել է «Օմիկրոնով» Իրանի ԱԳՆ ղեկավարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը որակել է որպես «դրական եւ բարեկամական» Իրանում ուղղաթիռ է կործանվել Դմիտրի Նագիեւն ու Իգոր Վերնիկը սկանդալ են բարձրացրել «Две звезды. Отцы и дети» շոուի ընթացքում Ռալֆ Ռանգնիկ․ «Մանչեսթեր Յունայթեդում» հավաքված են տաղանդավոր ֆուտբոլիստներ Էրդողան․ Թուրքիան քայլեր կձեռնարկի Եգիպտոսի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար Իսրայելի վարչապետը համաշխարհային տերություններին կոչ է արել «չենթարկվել Իրանի միջուկային շանտաժին»
Հարցում

«Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումն ուղղված՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում`ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

«Հարգելի տիկնայք և պարոնայք, Սույն դիմումով կրկին հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումն իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում: 2021 թվականի օգոստոսի 5-ի գիշերը իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ: Քրեական հետապնդման մեջ գտնվող, գրավի դիմաց ազատ արձակված երկու անձ հատուկ պատվերի ներքո, գումարի դիմաց հանրավտանգ եղանակով ոչնչացրել են իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան, տուժել է նաև հարևանս` հրկիզվել է նրա ավտոմեքենայի հետնամասը, բարեբախտաբար զոհեր չկան: Այս տեսարանը տեսագրվել է մի քանի տեսախցիկներով, սակայն հարուցված քրեական գործի շրջանակում ահաբեկչական ակտ կատարած անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը մի քանի օր առաջ, իսկ նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ չեն ստացվել:

Նախաքննական մարմինը մի քանի օր առաջ ինձ տեղեկացրեց, որ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը երկու անձի նկատմամբ (անձինք ովքեր մեկ այլ քրեական գործով ունեն ամբաստանյալի կարգավիճակ և գրավի դիմաց ազատ են արձակվել), նրանցից մեկը կալանավորված է, իսկ երկրոդի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր տիկին Արմինե Մելիքսեթյանը մերժել է կալանք կիրառելը: Տիկին Արմինե Մելիքսեթյանը այն անձն է, ով գործող իշխանության դեմ քաղաքական դիրքորոշում հայտնողների նկատմամբ կիրառում է կալանքի որոշումներ: Վերը նշված երկու անձինք ունեն հարուստ քրեական անցյալ, նրանցից մեկը գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ նաև վրաերթի միջոցով մարդ է սպանել: Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ահաբեկչական ակտ կատարող անձինք ունեն պատվիրատու և պատվիրատուն բավականին խոշոր գումար է վճարել նրանց: Չնայած, որ նախաքննական մարմնին հայտնի է, որ իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան ոչնչացրել են հանրավտանգ եղանակով պատվերի ներքո, խոշոր գումարի դիմաց հանցավոր խմբի անդամները, ովքեր գտնվել են քրեական հետապնդման մեջ և գրավի դիմաց ազատ են արձակվել, սակայն քրեական հետապնդումը նրանց նկատմամբ տեղի է ունենում սեփականության դեմ ուղղված հանցագործության հանցակազմով: Մինչդեռ ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է իրականացվի հասարակության դեմ ուղղված հանցակազմ պարունակող, հանցագործություններ նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` ահաբեկչություն և ահաբեկչության ֆինանսավորում:

Այսինքն նախաքննական մարմնին` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներին, հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պայթյունի, հրկիզման, զգալի գույքային վնաս պատճառելով, հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման պայմաններում` վտանգ ստեղծող գործողություններ կատարելով, այն ուղղակի ֆինանսավորվել է, այն հետապնդել է հատուկ նպատակ՝ խախտել հասարակական անվտանգությունը, բնակչությանն ահաբեկել, ինչը ունեցել է և ունի նպատակ՝ հանցավորի կողմից լռեցնել ինձ ու իմ նման քաղաքական դիրքորոշում ունեցող անձանց, ովքեր դեմ են Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությանը և համարում են, որ նրանց վարած քաղաքականությունը դավաճանական է: Ահաբեկիչները քրեական հետապնդման մեջ գտնվող անձանցից ստեղծել են հանցավոր խումբ, նրանց ֆինանսավորել և տրամադրել են հատուկ նյութ, որի միջոցով իրականացվել է ահաբեչական ակտը: Թեպետ նախաքննական մարմնին հայտնի են նաև որոշ տվյալներ ահաբեկչական ակտը ֆինանսավորողի վերաբերյալ, սակայն այս ուղղութամբ անհապաղ գործողություններ չեն իրականացվում: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև գործող իշխանության կողմից իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգություններին, որը կատարվել է 2021 թվականի մայիսի 20-ին և սեպտեմբերի 21-ին: ՀՀ ոստիկանության աշխատակիցները իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը խաղաղ հավաքների ժամանակ: Առևանգման հատուկ գործողությունների ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, ինձ սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդումներ հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգով չեն արձագանքել:

Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումները ևս ու ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում»,- ասվում է դիմումի մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan