Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր. Քոչարյանը՝ Ռուբեն Սահակյանի մասին
Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Այս մասին նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցավակցական հեռագրում։
«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։