Այսօր՝ 26 հոկտեմբերի 2021թ., 00:00
Համաներում կհայտարարվի Հայկական անձնագրերը եւ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը Հույսները ընկերներն ու բարեկամներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում Օրվա խաղերի անոնս Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Եվրո Մ19. Հայաստան - Էստոնիա՝ 0։6 Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ԱԱ. Ռուսաստանի հավաքականի կազմը Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու բռնազավթված Վարանդայում օդանավակայանի բացմանը Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել Վյաչեսլավ Զայցեւի որդին հայտարարել է, որ հորը հոսպիտալացրել են նրա կամքին հակառակ Սուդանի առաջնորդը հայտարարել է արտակարգ դրության ներդրման, ինքնիշխան խորհրդի եւ կառավարության լուծարման մասին ԵՄ-ն հետեւում է Թուրքիայի՝ դեսպաններին արտաքսելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան Բուհերը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով Անհետ կորել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան Թուրքիայում 14 տեղանոց միկրոավտոբուսով 48 աֆղանստանցի անօրինական ներգաղթյալ են տեղափոխել Ո՞ր ավելի օգտակար քաղցրավենիքով կարելի է փոխարինել կոնֆետները «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա ժամերին որոշում կընդունի Սուլշերի վերաբերյալ Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է վաղը քննարկել երկու քննիչ հանձնաժողովների ստեղծման հարցը Հայաստանի Մ16 հավաքականի կազմը. թիմը կանցկացնի հավաք «Անտեսանելի ճակատի մարտիկները». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակումների շարք է նախաձեռնում Թուրքիայում 7 ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառի հրկիզման կասկածանքով Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին Մահացել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի մայրը Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. Հայաստանում Իրանի դեսպան Քննարկում են դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելու և բուհերում հեռավար ուսուցման անցնելու հարցը Թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել Ո՞ր մթերքն է արագացնում ծերացումը Սուդանի վարչապետը համախոհներին կոչ է արել խաղաղ ցույցերով փողոց դուրս գալ Իջևանի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՅԴ-ն և ՔՊ-ն Վերա Բրեժնեւան պարծեցել է 24 հազար դոլար արժեքով մատանիով, որը ստացել է Կոնստանտին Մելաձեից Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով 37 930 վարակված Յուրգեն Կլոպն ամենաարագը հասավ 200 հաղթանակի «Լիվերպուլում» Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում Շարունակենք քայլել առաջ գլուխներս հպարտ, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք. Արցախի հերոսի մայր Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար. Վարուժան Գեղամյան Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը Գյուլը դատապարտել է Էրդողանի հրահանգը դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել Քանագեղ հնավայրում պեղումներ են իրականացվում Մեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում Ոսկին թանկանում է Կուրտուան ու Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Էլ Կլասիկոյում» Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Պղինձը թանկանում է Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից» Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով Սուդանում անհայտ անձինք ձերբակալել են երկրի վարչապետին 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 29–րդ՝ հոկտեմբերի 25 Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու. Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին «Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից. Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել Դիետա «Շտապ նիհարել» Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա Ճապոնիայում դադարեցրել են ԱԷԿ ռեակտորի աշխատանքը ահաբեկչության դեմ միջոցառումները չկատարելու պատճառով Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա. Գեղամ Մանուկյան Եղանակը կցրտի Լուիս Սուարես. Լիոնել Մեսին այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում Ինչպես կարելի է վառ տրիկոտաժը ներառել աշնանային զգեստապահարանում․ 7 տպավորիչ հնարքներ Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն
Հարցում

ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ. Արտակ Զաքարյան

Ի նկատի ունենալով, որ Հարավային Կովկասում տարբեր ռեգիոնալ խաղացողների շահեր են բախվել և դեռ բախվելու են, հետևաբար ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ, և չփորձի այլ խաղեր տալ (հատկապես թուրքերի հետ)։ Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմն այլևս ռուսական խոշորացույցի տակ է և ինչպես ընդունված է ասել «шаг в лево, шаг в право-расстрел»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Նիկոլի «վերընտրությունը» շնորհավորելիս, 2021թ հունիսին գերտերությունները նշել էին, որ Հայաստանը դեռ պետք է ցավալի որոշումներ կայացնի։ Արցախում ստատուս քվոյի արմատական փոփոխությունից և Սյունիքը ռազմավարական բախման օջախ դարձնելուց հետո, Նիկոլի «գործողությունները» մեր համար, առ այսօր բացառապես կորստաբեր են եղել։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում քննարկվել է նաև 2020թ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի հայտարարություններով, Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը վերահսկողության տակ վերցնելու ընթացակարգերը։

Կարծում եմ, որ Պուտին-Փաշինյան աշխատանքային հանդիպման ոչ ֆորմալ շփումների ընթացքում Մոսկվան փորձել է նաև հասկանալ, թե ի՞նչ նոր փորձանք կարող է բերել Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմը Հարավային Կովկասում, եթե հանկարծ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշի ուժի կիրառման միջոցով (թեկուզ քիչ հավանական է) պաշտպանել իր ռազմավարական շահերը։ Քանի որ նույնիսկ ռուսների համար կարծես պարզ չէ, թէ ու՞մ է վերջում խաբելու Նիկոլը. Արևմուտքի՞ն ի դեմս անգլո-թուրքական շահերի, Արևելքին՝ ի դեմս Իրանի և նրա խաղաղօվկիանոսյան գործընկերների, թե Հյուսիսին՝ ի դեմս Ռուսաստանի ու նրա ԵԱՏՄ անդամ գործընկերների։

Զարմանալի չի լինի, եթե Նիկոլն առաջիկայում ոչ ֆորմալ շփումներ ունենա նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բոլորի հետ առևտուր անելու, բոլորին-բոլորի դեմ հանելու, բոլորի խնդիրները խճճելու «վարպետը», արդյունքում բոլորին հանելու է Հայաստանի դեմ։ Այդպես եղավ նաև Արցախի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որի արդյունքում Արցախը ռազմա-քաղաքական առումով մնաց մեն-մենակ թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմում։

Մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներից աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ իրավիճակի բերումով Հայաստանը կարող է շանսեր ունենալ վերականգնելու իր կարևոր դերակատարումը ռեգիոնալ պրոյեկտներում։ Բայց մեր կապիտուլյացված «իշխանությունը», հայտնի պատճառներով, մաքսիմալ բարոյալքված ու չգոյացած է միջազգային ասպարեզում։ Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ որպես պետություն՝ ոտքի կանգնելու, մեջքներս ուղղելու և արժանապատիվ ապրելու մեր միակ հնարավորությունը հենց այս օրերին փոշիացվում է։

Այն սկսվեց 2021թ հունիսի 20-ի ընտրություններից հետո։

Պատճառն այն է, որ.

ա) Նիկոլի իշխանությունը Հայաստանի կապիտուլյացիայի միակ հեղինակն է և օբյեկտիվորեն չի կարողանում դիմակայել թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիային։ Այսինքն չունի ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական ռեսուրսներ՝ դիմակայելու համար։

բ) 2018թ ապրիլի հայտնի իրադարձությունների արդյունքում, Հայաստանում սորոսախառը իշխանության բերված, առայժմ «ռուսոֆիլ» դարձած, դրսում անտիռուս խաղացող «Քաղպայմանագիրը», այլևս չունի ոչ մի արտաքին ուժի գործընկերային վստահություն։ Հետևաբար, բոլորը փորձելու են Նիկոլին պահել կարճ թոկի վրա՝ մաքսիմալ վերահսկելի, և օգտագործելու են որպես անվերապահ կատարածու։

Հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան։ Իսկ կարճ ժամանակ հետո՝ նաև Իրանն ու ԱՄՆ-ը։ Արդյունքում՝ Հայաստանն իր շահերով, տարածքներով ու զարգացման հեռանկարով դառնալու է աշխարհաքաղաքական մեծ առևտրի հաշիվը փակելու և բոլորին գոհացնելու միակ մանրադրամը»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan