Այսօր՝ 26 հոկտեմբերի 2021թ., 00:00
Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Եվրո Մ19. Հայաստան - Էստոնիա՝ 0։6 Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ԱԱ. Ռուսաստանի հավաքականի կազմը Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու բռնազավթված Վարանդայում օդանավակայանի բացմանը Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել Վյաչեսլավ Զայցեւի որդին հայտարարել է, որ հորը հոսպիտալացրել են նրա կամքին հակառակ Սուդանի առաջնորդը հայտարարել է արտակարգ դրության ներդրման, ինքնիշխան խորհրդի եւ կառավարության լուծարման մասին ԵՄ-ն հետեւում է Թուրքիայի՝ դեսպաններին արտաքսելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան Բուհերը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով Անհետ կորել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան Թուրքիայում 14 տեղանոց միկրոավտոբուսով 48 աֆղանստանցի անօրինական ներգաղթյալ են տեղափոխել Ո՞ր ավելի օգտակար քաղցրավենիքով կարելի է փոխարինել կոնֆետները «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա ժամերին որոշում կընդունի Սուլշերի վերաբերյալ Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է վաղը քննարկել երկու քննիչ հանձնաժողովների ստեղծման հարցը Հայաստանի Մ16 հավաքականի կազմը. թիմը կանցկացնի հավաք «Անտեսանելի ճակատի մարտիկները». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակումների շարք է նախաձեռնում Թուրքիայում 7 ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառի հրկիզման կասկածանքով Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին Մահացել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի մայրը Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. Հայաստանում Իրանի դեսպան Քննարկում են դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելու և բուհերում հեռավար ուսուցման անցնելու հարցը Թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել Ո՞ր մթերքն է արագացնում ծերացումը Սուդանի վարչապետը համախոհներին կոչ է արել խաղաղ ցույցերով փողոց դուրս գալ Իջևանի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՅԴ-ն և ՔՊ-ն Վերա Բրեժնեւան պարծեցել է 24 հազար դոլար արժեքով մատանիով, որը ստացել է Կոնստանտին Մելաձեից Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով 37 930 վարակված Յուրգեն Կլոպն ամենաարագը հասավ 200 հաղթանակի «Լիվերպուլում» Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում Շարունակենք քայլել առաջ գլուխներս հպարտ, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք. Արցախի հերոսի մայր Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար. Վարուժան Գեղամյան Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը Գյուլը դատապարտել է Էրդողանի հրահանգը դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել Քանագեղ հնավայրում պեղումներ են իրականացվում Մեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում Ոսկին թանկանում է Կուրտուան ու Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Էլ Կլասիկոյում» Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Պղինձը թանկանում է Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից» Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով Սուդանում անհայտ անձինք ձերբակալել են երկրի վարչապետին 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 29–րդ՝ հոկտեմբերի 25 Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու. Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին «Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից. Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել Դիետա «Շտապ նիհարել» Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա Ճապոնիայում դադարեցրել են ԱԷԿ ռեակտորի աշխատանքը ահաբեկչության դեմ միջոցառումները չկատարելու պատճառով Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա. Գեղամ Մանուկյան Եղանակը կցրտի Լուիս Սուարես. Լիոնել Մեսին այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում Ինչպես կարելի է վառ տրիկոտաժը ներառել աշնանային զգեստապահարանում․ 7 տպավորիչ հնարքներ Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը Պեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին Չինաստանն արձակել է Shijian-21 արբանյակը տիեզերական աղբից պաշտպանվելու տեխնոլոգիան ստուգելու համար Փերիս Հիլթոնը հարսանիքի նվերների ցուցակ է կազմել. այն կարող է շփոթել բազմաթիվ հյուրերի Facebook-ին մեղադրել են Հնդկաստանում կրոնական հողի վրա ատելություն հրահրելու մեջ Ինչպես են բաշխվել են Գյումրու ավագանու 33 մանդատները. Շիրակի փողոցում բախվել են Opel մակնիշի 2 ավտոմեքենա. վարորդներից մեկը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում.
Հարցում

Ինչո՞ւ են Վաշինգտոնում փակել թուրքական հիմնարկը

Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ուսանողական թերթը`«Հոյա»-ն, անցյալ շաբաթ հրապարակեց ծավալուն հետաքննական հոդված` թուրքական կառավարության ստեղծած Թուրքական ուսումնասիրությունների հիմնարկի փակման մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է, որ հոդվածի ներքևում գրառման մեջ նշված էր, որ այն գրել են Լիամ Սքոթը և մեկ այլ գրող աշխատակից, որը խնդրել է չհայտնել իր անունը՝ Թուրքիայում անվտանգության նկատառումներից ելնելով»։

Չնայած որ Միացյալ Նահանգներում հիմնարկն ստեղծվել էր Թուրքիայի մասին դրական պատկեր ձևավորելու նպատակով, այն ավարտվեց իր իսկ ամերիկյան խորհրդի անդամներին զայրացնելով, երբ Թուրքիայի կառավարությունը որոշեց փակել այն:

1982 թ․ Թուրքիայի կառավարությունը Ջորջթաունի համալսարանում հիմնադրեց Թուրքական ուսումնասիրությունների հիմնարկը (ITS)՝ հատկացնելով 3 միլիոն դոլար։ Նպատակն էր Թուրքիայի վերաբերյալ ձևավորել պատշաճ կերպար Միացյալ Նահանգներում՝ հավաքագրելով և ֆինանսավորելով ամերիկացի ակադեմիականներին, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեին թուրքական թեմաներով: Իր գոյության ողջ ընթացքում ITS-ն տարեկան ծախսել է շուրջ 350 հազար դոլար՝ 19 համալսարանների 400 դասախոսների տալով «դրամաշնորհներ, կրթաթոշակներ, նպաստներ և նախնական ֆինանսավորում»՝ գրքեր և ամսագրեր հրատարակելու համար՝ թուրքական ուսումնասիրությունները խթանելու նպատակով։

ITS-ն հայտարարեց, որ այն «առանցքային դեր է խաղացել Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից Թուրքիայի Հանրապետության մասին գիտելիքների և ըմբռնման խթանման գործում»:

Զարմանալի չէ, որ ITS-ն իր կառավարիչների խորհրդի պատվավոր նախագահ էր նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին`վերահսկելու նրա գործունեությունը և ֆինանսավորման որոշումները: Խորհուրդը բաղկացած էր Պետդեպարտամենտի նախկին նշանավոր պաշտոնյաներից և օսմանյան ու ժամանակակից թուրքական ուսումնասիրությունների հայտնի ամերիկացի դասախոսներից։ ITS-ի առաջին գործադիր տնօրենը Հայոց ցեղասպանության ժխտող Հիթ Լաուրին էր:

1985 թվականին ես ներքաշվեցի իրավական վեճի մեջ ITS-ի հետ, երբ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագրականում հոդված գրեցի՝ «Ինչպես են թուրքերը մեր դեմ օգտագործում մեր հարկային դոլարները» վերնագրով: Ես մատնանշեցի, որ ITS-ից դրամաշնորհներ ստացած դասախոսներից շատերը նույն մարդիկ էին, որոնք ստորագրել էին Հայոց ցեղասպանությունը ժխտող մի հայտարարություն: Հայտարարությունը որպես վճարովի գովազդ հրապարակվել էր «Վաշինգտոն փոստ» և «Նյու Յորք թայմս» թերթերում 1985 թվականի մայիսի 19-ին:

Լաուրին ներգրավված էր եղել այս հայտարարության պատրաստման և դրա համար ստորագրությունների հավաքման մեջ: Իմ հոդվածում ես հայտնեցի, որ հայտարարության 69 ստորագրողներից 20-ը տասնյակ հազարավոր դոլարներ են ստացել ITS-ից: Այս գովազդում Լաուրիի դերը եղել է ITS-ի հարկերից ազատված կարգավիճակի խախտումը, որը օրենքով արգելվում էր քաղաքական լոբբինգ իրականացնել այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը: ITS-ն նաև հակասեց իր իսկ հայտարարությանը, որ «նա չի ձգտում ազդել օրենսդրության վրա կամ պաշտպանել որոշակի քաղաքականություն կամ օրակարգեր»:

Չնայած որ ես այդ ժխտողական հայտարարությունը ստորագրած մտավորականների ստացած գումարների մասին տեղեկությունը ձեռք էի բերել ITS-ի մի գրքույկից, ITS-ը նամակ ուղարկեց իմ թերթին, որով սպառնում էր լուրջ դատական հայցով, եթե ես չհրապարակեի ծավալուն դրժում, ինչը ես մերժեցի։ ITS-ն հրաժարվեց հայցից։

«Հոյա»-ի հոդվածում մանրամասն տվյալներ են ներկայացված ITS-ի փուլ գալու մասին, որը թուրքական քարոզչական նախագիծ էր՝ քողարկված որպես ակադեմիական ձեռնարկում: Հիմնարկը փակվեց 2020 թ․ սեպտեմբերին, քանի որ նրա խորհրդի որոշ անկախ դասախոսներ հրաժարվել են հետևել թուրքական կառավարության ցուցմունքներին:

«Հոյա»-ն գրել է, որ «ըստ ITS-ի նախկին գործադիր տնօրեն Սինան Չիդիի և ITS-ի խորհրդի նախկին անդամներ Վալտեր Դենիի և Սթիվեն Քուքի՝ ITS-ի ֆինանսավորման դադարեցման Թուրքիայի որոշումը կայացավ Էրդողանին կուրորեն սատարելու և հավատարմորեն առաջ տանելու կառավարության ճնշումների աճի ընթացքում: Նրանք ասացին, որ ITS-ն հայտնվել էր կառավարության բռնաճնշումների կրակի տակ, որը բնորոշում էր Էրդողանի օրեցօր աճող բռնակալ Թուրքիային:

Ջորջթաունի թուրքագիտության պրոֆեսոր Չիդին «Հոյա»-ին ասաց, որ ITS-ն ի սկզբանե առանձին միավոր էր Ջորջթաունի համալսարանից դուրս։ Հետագայում համալսարանը «ITS-ին տրամադրեց գրասենյակային տարածք և վարչական աջակցություն, սակայն համալսարանը խոսք չուներ ինստիտուտի գործունեության մեջ: Ջորջթաունը նաև լրացրեց ինստիտուտի գործադիր տնօրենի աշխատավարձն այն բանից հետո, երբ ITS-ն կորցրեց ֆինանսավորումը Թուրքիայի կառավարությունից»: Պրոֆ․ Ջենի Ուայթը, որը մոտ 20 տարի ծառայել է ITS-ի խորհրդում, ասաց «Հոյա»-ին, որ ITS-ն «լավագույն գովազդն էր, որ կարող էր լինել Թուրքիայի համար»:

2006 թ․ Բինգեմթենի համալսարանի նախկին պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարվեց ITS խորհրդի նախագահի պաշտոնից՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորությունը պնդելուց հետո, հայտնում է «Հոյա»-ն: Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի ակադեմիական ազատության հանձնաժողովը, այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած բաց նամակում բողոքել էր, որ «Քվաթերթը հրաժարական տվեց թուրքական կառավարության ճնշումների պատճառով: ITS-ի խորհրդի մի քանի այլ անդամներ հրաժարական տվեցին՝ ի պաշտպանություն Քվաթերթի»։

Երբ Էրդողանը դարձավ ավելի կեղեքող, թուրքական կառավարությունը հիմնարկը դիտեց որպես Թուրքիային ոչ ձեռնտու ակադեմիական հետազոտությունների ֆինանսավորում: 2015 թ․ մայիսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած կիսամյակային ընթրիքի ժամանակ բողոքեց ITS-ի նախագահ Ռոս Վիլսոնից, որ «ITS-ի վերջին որոշ աշխատանքներ բացասական էին Թուրքիայի կառավարության նկատմամբ և հետաքրքրություն դրսևորեց ITS-ի աշխատանքները քաղաքական նպատակներով հօգուտ կառավարությանը ուղղելու գործում», հաղորդել է «Հոյա»-ն։

Այունհետև դեսպան Քըլըչը չեղյալ հայտարարեց 2015 թ․ աշնանը նախատեսված ITS-ի ընթրիքը: Վերջապես, «2015 թ․ սեպտեմբերի սկզբին, Սալցմանը և Էվինչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ներկայացնող Վաշինգտոնի փաստաբանական գրասենյակից», ասացին հիմնարկին, որ թուրքական կառավարությունն այլևս չի ֆինանսավորի ITS-ն: Ավելի ուշ Քըլըչը նամակ ուղարկեց՝ հաստատելով ֆինանսավորման ավարտը:

«Այն բանից հետո, երբ Թուրքիան դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը, [Ջորջթաունի համալսարանի] Արտաքին ծառայության դպրոցը ITS-ին տրամադրեց լրացուցիչ ֆինանսական և վարչական աջակցություն», հայտնել է «Հոյա»-ն: ITS-ը բավական միջոցներ ուներ իր գործունեությունը շարունակելու համար մինչև 2020 թ․ սեպտեմբերի 30-ը, երբ վերջնականապես փակեց իր դռները:

Թուրքագիտության ձախողված հիմնարկի երկար պատմությունը պետք է դաս լինի բոլոր համալսարանների համար, որպեսզի չկրկնեն Ջորջթաունի սխալը, որը ողջունեց իր ակադեմիական չափանիշներին հակառակ քաղաքական դրդապատճառներ ունեցող նախագիծը: Ակադեմիականների և քաղաքական գործիչների միախառնումը երբեք լավ արդյունք չի տալու․․․

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan