Այսօր՝ 26 հոկտեմբերի 2021թ., 00:00
Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում Օրվա խաղերի անոնս Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Եվրո Մ19. Հայաստան - Էստոնիա՝ 0։6 Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ԱԱ. Ռուսաստանի հավաքականի կազմը Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու բռնազավթված Վարանդայում օդանավակայանի բացմանը Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել Վյաչեսլավ Զայցեւի որդին հայտարարել է, որ հորը հոսպիտալացրել են նրա կամքին հակառակ Սուդանի առաջնորդը հայտարարել է արտակարգ դրության ներդրման, ինքնիշխան խորհրդի եւ կառավարության լուծարման մասին ԵՄ-ն հետեւում է Թուրքիայի՝ դեսպաններին արտաքսելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան Բուհերը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով Անհետ կորել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան Թուրքիայում 14 տեղանոց միկրոավտոբուսով 48 աֆղանստանցի անօրինական ներգաղթյալ են տեղափոխել Ո՞ր ավելի օգտակար քաղցրավենիքով կարելի է փոխարինել կոնֆետները «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա ժամերին որոշում կընդունի Սուլշերի վերաբերյալ Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է վաղը քննարկել երկու քննիչ հանձնաժողովների ստեղծման հարցը Հայաստանի Մ16 հավաքականի կազմը. թիմը կանցկացնի հավաք «Անտեսանելի ճակատի մարտիկները». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակումների շարք է նախաձեռնում Թուրքիայում 7 ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառի հրկիզման կասկածանքով Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին Մահացել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի մայրը Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. Հայաստանում Իրանի դեսպան Քննարկում են դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելու և բուհերում հեռավար ուսուցման անցնելու հարցը Թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել Ո՞ր մթերքն է արագացնում ծերացումը Սուդանի վարչապետը համախոհներին կոչ է արել խաղաղ ցույցերով փողոց դուրս գալ Իջևանի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՅԴ-ն և ՔՊ-ն Վերա Բրեժնեւան պարծեցել է 24 հազար դոլար արժեքով մատանիով, որը ստացել է Կոնստանտին Մելաձեից Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով 37 930 վարակված Յուրգեն Կլոպն ամենաարագը հասավ 200 հաղթանակի «Լիվերպուլում» Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում Շարունակենք քայլել առաջ գլուխներս հպարտ, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք. Արցախի հերոսի մայր Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար. Վարուժան Գեղամյան Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը Գյուլը դատապարտել է Էրդողանի հրահանգը դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել Քանագեղ հնավայրում պեղումներ են իրականացվում Մեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում Ոսկին թանկանում է Կուրտուան ու Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Էլ Կլասիկոյում» Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Պղինձը թանկանում է Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից» Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով Սուդանում անհայտ անձինք ձերբակալել են երկրի վարչապետին 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 29–րդ՝ հոկտեմբերի 25 Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու. Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին «Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից. Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել Դիետա «Շտապ նիհարել» Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա Ճապոնիայում դադարեցրել են ԱԷԿ ռեակտորի աշխատանքը ահաբեկչության դեմ միջոցառումները չկատարելու պատճառով Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա. Գեղամ Մանուկյան Եղանակը կցրտի Լուիս Սուարես. Լիոնել Մեսին այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում Ինչպես կարելի է վառ տրիկոտաժը ներառել աշնանային զգեստապահարանում․ 7 տպավորիչ հնարքներ Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը Պեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին Չինաստանն արձակել է Shijian-21 արբանյակը տիեզերական աղբից պաշտպանվելու տեխնոլոգիան ստուգելու համար
Հարցում

Եռամյա սին «փուչիկներ» ու ոչինչ ավել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից մեկ տարի անց էլ գործող իշխանություններն իրենց կապիտուլ յացիան արդարացնելու նպատակով այնպիսի թեզեր են շրջանառության մեջ դնում, թե Ադրբեջանը ահռելի տնտեսական ռեսուրսներ, մասնավորապես նավթադոլարներ է ներդրել իր ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Ըստ այդմ, նավթի ու գազի վաճառքից ստացված լրացուցիչ միջոցների հաշվին Բաքվին հաջողվել է մեծ քանակությամբ գերարդիական զենքեր ներմուծել արտերկրից, իսկ Հայաստանը ո՛չ նավթ ունի, ո՛չ էլ գազ, որ նման շքեղություն իրեն թույլ տար։

Սա արտաքուստ անվիճարկելի թեզ է: Սակայն իրականում այս թեզն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու հասարակ փորձ է, քանի որ մեր ունեցած ռեսուրսների խելամիտ կառավարման արդյունքում թեկուզ երեք տարվա ընթացքում հնարավոր էր տնտեսական շատ լուրջ հաջողությունների հասնել, իսկ ստացված տնտեսական միջոցների մի զգալի մասն էլ կարելի էր ուղղել ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Պարզ էր, որ Ադրբեջանը ոչ թե ձևի համար է գնում նորագույն ռազմական տեխնիկա, այլ կոնկրետ ռազմական խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում։

Չէ՞ որ Ալիևը ադրբեջանական հասարակությանը պետք է ցույց տար, որ չի փոշիացրել պետական միջոցները և այն ծառայեցրել է կոնկրետ խնդիրների լուծմանը։ Եվ այս հանգամանքը քաջ գիտակցելով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական աշխատանքի միջոցով բանակին և հասարակությանը պատրաստեին մոտալուտ պատերազմին։ Սակայն իրական քայլերի փոխարեն փողոցից իշխանության վերին էշելոններում հայտնված մարդիկ ի սկզբանե թերագնահատեցին ռազմական էսկալացիայի ու պատերազմի հնարավոր վտանգը։

Փաշինյանն ու իր թիմակիցները գրեթե ամեն օր մարդկանց զբաղեցնում էին պոպուլիզմով, դատարկ սելֆիներով, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, «թալանվածը հետ բերելու» և այլ կեղծ խոստումներով ու փոփոխությունների իմիտացիայով։ Հանրությանը պատերազմի վերահաս պայթյունին դիմագրավելու նպատակով նախապատրաստական լուրջ ձեռնարկումների փոխարեն Փաշինյանը մարդկանց հավաքում էր իր ցույցերին, հոխորտում ընդդիմության հասցեին ու «հպարտ քաղաքացիների» գլուխների տակ փափուկ բարձ դնում, թե իբր իրենց կատարած «հեղափոխության» արդյունքում պետությունն աննախադեպ առաջընթաց է արձանագրելու։

Իշխանությունները մի կողմից՝ հայտարարում էին ահռելի ներդրումների մասին, թե իբր ներդրողները հերթ են կանգնել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարողանան գումարներ ներարկել, իսկ մյուս կողմից էլ՝ այնպիսի քայլեր ձեռնարկում, որոնցով ուղղակի խաթարում էին (ու խաթարում են) Հայաստանի ներդրումային միջավայրը։ Իշխող ուժի կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես գուքահարկի ավելացման ու բանկային գաղտնիքի մասին, ուղղակի վանում են ներդրողներին։ Բացի դրանից, տեսնելով իշխանությունների կողմից որոշ տնտեսվարողների անհարկի հետապնդումները և քաղաքական նպատակներով պայմանավորված ճնշումները՝ դժվար թե արտերկրից որևէ գործարար հետաքրքրություն ցուցաբերեր Հայաստանի տնտեսության նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, Փաշինյանի օրոք տնտեսական առումով որևէ նախաձեռնողականություն չի նկատվել, տնտեսությունն ուղղակի զարգացել է միայն անցյալից եկող իներցիայով։ Այսպիսի պայմանների հետևանք էր նաև այն, որ երկրի վարչապետը ստիպված էր կրկին կատարել որոշ ձեռնարկությունների ու գործարանների բացումը, որոնք արդեն իսկ բացված էին։ Եթե ունենայինք տնտեսական լուրջ առաջընթաց, ու ներդրումները հոսեին դեպի Հայաստան, ապա դա կնշանակեր նաև հսկայածավալ ֆինանսական հոսքեր դեպի պետբյուջե, որի մի զգալի մասն էլ կարելի էր ծառայեցնել ռազմական նպատակներով։ Իշխանությունների կողմից անընդհատ տարփողվել է նաև այն թեման, թե իրենք կայացած ռազմարդյունաբերական համալիր են ստեղծելու, որի հիմնական ներուժը ուղղված է լինելու հայկական արտադրանքի արտահանմանը։

Բայց, ի վերջո, պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրն ընդամենը հերթական փուչիկն է։ Նախ՝ բավարար միջոցներ չուղղվեցին հայկական արտադրության զինատեսակներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ դրա համար առաջին հերթին պետք էր ոլորտում կայացած տարբեր գիտնականների ու մասնագետների համախմբում ու նրանց ներուժի օգտագործում։ Գոնե կարելի էր ստեղծել ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներից, այդ թվում՝ նաև սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կարող էր խորհուրդներ տալ ու ծրագրեր առաջ քաշել, թե ինչ ռազմավարության միջոցով է հնարավոր բանակը համապատասխանեցնել ժամանակակից պատերազմի պահանջներին, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար ինչ ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի պատերազմի ժամանակ անկազմակերպ իրավիճակ չունենայինք։

Սակայն իշխանություններն ինչպե՞ս կարող էին լսել ոլորտի գիտակներին, երբ բանակի սպաներին ու գեներալներին թիրախավորելով՝ նրանցից միայն թալանչիների կերպար էին ստեղծել։ Իսկ բանակում «ելակով» զինվորներին կերակրելու ու դրա շուրջ քարոզչական փիառ կազմակերպելու համար մասնագիտական հմտություններ անհրաժեշտ չէին։ Կարճ ասած՝ իշխանություններն այսքան ժամանակ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու տեսանկյունից ոչինչ չեն ձեռնարկել, բայց դրա հետ մեկտեղ վայելել են իրենց պաշտոններն ու պարգևավճարները, որի արդյունքում է նաև, որ պարտվել ենք ու խայտառակվել ողջ աշխարհի առաջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan