Պարզվել է Chang'e 5-ի կողմից Երկիր բերված լուսնային հողի տարիքը
Ավստրալիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի եւ ԱՄՆ -ի հետազոտողները որոշել են, որ Chang'e 5 առաքելությամբ Երկիր բերված լուսնային հողի տարիքը 1.96 միլիարդ տարի է, ինչը վկայում է համեմատաբար վերջերս գրանցված հրաբխային ակտիվության մասին: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science ամսագրում, փոխանցում է «Լենտա»-ն:
Chang'e 5 տիեզերանավի վերադարձվող պարկուճը 1.73 կիլոգրամ լուսնային ռեգոլիտ էր Երկիր հասցրել 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: Այն վերցնելու վայրը` Փոթորիկների օվկիանոսը, պատահական չէր ընտրված. հայտնի է, որ այն լուսնային մակերեւույթի երկրաբանորեն ամենաերիտասարդ տարածքներից մեկն է:
Հողի տարիքը չափելու համար Չինաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի հետազոտողները, օտարերկրյա գործընկերների հետ միասին, մոտ երեքից չորս միլիմետր չափի երկու նմուշ են ընտրել: Կապարի իզոտոպների հարաբերակցության վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց տարիքը 1963 է` 57 միլիոն տարի ավել կամ պակաս: «Սա ֆենոմենալ արդյունք է: Մոլորակային ժամանակի տեսանկյունից սա շատ ճշգրիտ սահմանում է»,- նշել է հետազոտողներից մեկը` Ջոլիֆի վաշինգտոնյան համալսարանի պրոֆեսորը Բրեդ Ջոլիֆ:
Նրա խոսքով` բացահայտումը կօգնի լրացնել Լուսնի երկրաբանական պատմության «բացը» երեք միլիարդ տարվա` Apollo առաքելության կողմից հասցված նմուշների տարիքը, եւ միլիարդ տարվա միջեւ, երբ ձեւավորվել են արտաքին ազդեցությամբ որոշ խառնարաններ: Ժայռերի տեսակների թվագրումը կօգնի կատարելագործել այսպես կոչված խառնարանների հաշվման մեթոդը: Լուսինն որպես «ժամացույց» է օգտագործվում ամբողջ արեգակնային համակարգի համար. միայն դրա վրա կարելի է որոշակի տարածքում խառնարանների թիվը համեմատել դրա ժայռատեսակների տարիքի հետ: Այդ տվյալները թույլ տվեցին որոշել Մարսի շատ շրջանների տարիքը, ինչպես նաեւ` Յուպիտերի եւ Սատուրնի արբանյակների: