Այսօր՝ 20 հոկտեմբերի 2021թ., 00:00
«Երեխու վիճակը հիմա նորմալ է․ 3 երեխաներս էլ մի քիչ վախեցած են․․․»․ երեխաների ներկայությամբ բռնի ուժով բերման ենթարկված տղամարդ Անուշադրության չմատնենք գլոբալ քաղաքական երեւույթները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա Ռազմավարական Փայլասարը հանձնվել է առանց կրակոցի՝ բանակցություններով. (տեսանյութ) Փաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը Ինչո՞ւ պատերազմը չդադարեցվեց մինչև Շուշին չընկավ. դավաճանությո՞ւն, թե՞ արկածախնդրություն. Նազարյան Ասել են՝ 15-17 գերի է վերադառնալու, բայց տղաս չկա. արդեն 1.5 տարի է՝ խաբում են, ոչինչ չեն ասում. անհետ կորածի հայր Բաքվում հերթական սպառնալիքներն են հնչեցվել Երեւանի հասցեին Լավ ենք անում. Արմեն Խաչատրյանը՝ Գորիսում ոստիկանական ուժեր կենտրոնացնելու մասին Ինչո՞ւ բարեփոխումների գործընթացը որևէ ձևով հրապարակման ենթակա չէ․ Տիգրան Աբրահամյանը՝ փոխնախարարին Իշխող դաշինքը չի կարող «Հայաստան» խմբակցության փոխարեն որոշում կայացնի․ Գեղամ Մանուկյան Սյունիքից պետք է սկսվի հայկական պետականության ողնաշարը պահելու գործողությունը․ Նաիրի Հոխիկյան Կապանի համայնքապետը`Փայլասարում կատարվածի մասին (տեսանյութ) Ե՞րբ է տեղի ունեցել սահմանազատում, որ թշնամին հայտնվել է Փելա սարում. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Ադրբեջանցիները իրանցիներից՝ գումար, հայերից՝ ապրանք են առգրավում ջալալ ի՞նչ կասես, խոսա սրիկա Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանմանը Ինչո՞ւ Նիկոլը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը Իշխանությունը հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը. Թադևոս Ավետիսյան «Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի». գեներալ Հաջիզադե Մի տարի անց ու ոչ մի մեղավոր ու ոչ մի պատասխանատու......միայն կոկորդիլոսի արցունքներ և էժան ծաղիկներ իրենց շիրիմների վրա Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը․ (տեսանյութ) Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ից հետո 2000 երեխայի զոհեցիք․ ԱԺ-ում հիշեցին չստացված հրադադարի մասին. (տեսանյութ) Ի՞նչ է Նիկոլը մեզանից թաքցնում է. Արմեն Աշոտյան Իրանում հարձակվել են ԻՀՊԿ -ի բազայի վրա. Սպանվել է շտաբի պետը ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ են եղել Ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր, մյուսներին ինչ-որ կերպ «ցրել» Թբիլիսիում բերման են ենթարկել Սաակաշվիլիի կողմնակիցներին ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները կարող են տեղափոխվել Ադրբեջան՝ տուգանային հրապարակ․ Բաքուն ասել է, թե ինչպես պետք է վճարել տուգանքները Իլհամ Ալիևը Ջրականում 2 հետաքրքիր հայտարարություն է արել ՊՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, թե սահմանին ինչ աշխատանքներ են տարվում ձմռանն ընդառաջ Ես հրեշի ռեժիմի ռեպրեսիաների զոհ եմ ու սրանից այն կողմ ես ասելու բան չունեմ․ Արշակ Զաքարյանը հաստատեց, որ իրեն հրավիրել են ՔԿ Ախպերներ, էս ավտոն նվեր եմ տալիս ձեզ, թողեք՝ գնամ. Երևանոմ 50-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է Գարեգին Նժդեհի հրապարակի բետոնե արգելապատնեշին Հայկական Քարվաճառում ժայռն ընկել է ադրբեջանցու վրա․ Վերջինս մահացել է Հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում․ ինչո՞ւ նա չի ընդունել Պուտինի առաջարկը․ Շարմազանով Իրանն առաջարկել է ոչնչացնել թուրքական Բայրաքթարները, սակայն հայկական կողմը մերժել է Այսպիսի գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել այս ոլորտից․ Պատրոն Դավո Ուրեմն հլը տեսեք՝ ինչ հալի են Նիքոլի «թարմ» կադրերը․ Գևորգ Պետրոսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին «Դուք պատկերացնում եք, որ իմ եղբորը և նրա որդուն սպանող թուրքը կկարողանա՞ գալ Հայաստան ու ազատ շրջե՞լ... թույլ չենք տա». Սերոբ Գասպարյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն այն մասին, թե ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին, եթե ադրբեջանական ոստիկանությունը տուգանել է իրեն Գորիս-Կապան ճանապարհին Հայտնի են հանցագործություն կատարողները, կոծկողները և պատվիրատուն, բայց պատիժը ուշանում է. «Երկիր Ծիրանի» Ո՞նց ապահով զգանք, երկրի ղեկավարը մեր հողերն ադրբեջանական է համարում. գորիսեցիներ. (տեսանյութ) Սյունիքից մտահոգիչ լուրեր են գալիս Կապանին հարակից Փելա բարձունքը թշնամուն հանձնելու մասին Արժանահավատ լուրերը հաստատում են, որ Սյունիքում կապիտուլիանտը հերթական հայկական հողն է նվիրել թշնամուն, այս անգամ՝ Կապանի մերձակայքում «Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է․ ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան»․ Երասխի բնակիչ «Օրակարգի առաջին հարցը՝ որպես քննարկման առարկա, պետք է այսօր լուծվի». Արթուր Ղազինյանը՝ իր ընտրության մասին Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում Զինված ուժերում որևէ ձևով չի կարող բավարար համարվել. Տիգրան Աբրահամյան Վահագն Ալեքսանյանը չի հասկանում ընդդիմադիրների կողմից արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ. Շտաբները քարուքանդ են լինում Թուրքական պետական ավիաուղիները քարտեզից «ջնջել է» Հայաստանը Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ Ով է ապօրինի հարստացման գործով առաջին «զոհը». բացառիկ մանրամասներ Նիկոլ Անհողը հայերին դարձրեց ադրբեջանական տուգանքների «մատերիալ» ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է՝ փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իշխանությունը մինչեւ լուսաբաց նշել է Առուշանյանի հաղթանակը Քննիչ հանձնաժողովում փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել քաղաքական դեմքերի Ձայն չբարձրացնեք, մի՛ ընդհատեք. վիճանություն Գեղամ Մանուկյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև Հաշմանդամություն ունեցող երեխաների իրական աջակիցը. «Փյունիկ» Գեղարքունիքի մարզպետարանից եկածները նախարարությունում նոր պաշտոններ են ստանում Մի խումբ հայտնի գործիչներ հրավիրվել են Քննչական կոմիտե Նոր մանրամասներ Մոսկվա կինոթատրոնի մոտ հնչած սպանությունից. անուն է հնչել Փաշինյանը Մոսկվայում կուլիսային հանդիպումներ է ունեցել հայ գործարարների հետ. մանրամասներ են հայտնի Խայտառակ կրճատումներ ՊՆ-ում. մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվեն ՔՊ-ն շարունակում է «0» մնալ առանց Նիկոլ Փաշինյանի. ո՞վ էր Գորիսում պարտության մեղավորը Ի՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը» Իշխանությունը հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում Սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների Հայաստան մուտք ու ելքի իրավունքները. Էլինար Վարդանյան Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարծես անբեկանելիորեն վատթարացել են. իրանագետ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն․ Մերուժան Հովհաննիսյան Լինելով կալանավորված՝ հաղթել Փաշինյանին. սրանից ուժեղ ապտակ իշխանությունը չէր ստացել. Կարեն Քոչարյան «Նիկոլը պարտվում է անգամ Բալասանյանին եւ մի կերպ հաղթում Դիլիջանում ինչ-որ նորահայտ ուժի». Գ. Նազարյան Ամերիկացիները ստեղծել են դիպուկահարի հրացանով ռոբոտ շուն Գիտնականներն անցկացրել են գիտափորձ դեպի տիեզերք կինոանձնակազմի թռիչքի ժամանակ Հայտնաբերվել են զանգվածային ոչնչացման հետքեր, որոնք ավելի վաղ հայտնի չէին Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է Ավելի քան 12 միլիոն դրամ՝ Ոստիկանական զորքերը տեղափոխելու ավտոբուսները վարձակալելու համար Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհին որոշել է հրաժարվել ալկոհոլից Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Հարցում

Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալԵԽԽՎ բանաձեւը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագհը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից) մեզ հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը, ինչը շատ կարևոր է։

Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ քվեարկեցին բանաձևին։

Բանաձևի՝ մեզ համար կարևոր արձանագրումները հետևյալն են․

– Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

– Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 16 -ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ (որոնցից մի քանիսը հետ են վերադարձվել Հայաստան): Այս կապակցությամբ Վեհաժողովը.

– գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության;

– խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել;

-. կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին;

– շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները;

– կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան;

– խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնավոր մուտքի իրավունք;

– վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին;

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից նրանց, ովքեր մնացել կամ վերադարձել են, Վեհաժողովը.

– խորապես ափսոսում է տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության պատճառով, այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները;

– հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով;

– կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կրակոցների կանոնավոր հնչելու կապակցությամբ;

– նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով;

– կոչ է անում ներգրավված բոլոր պետություններին ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ։

– դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու, Շուշայում/ Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը;

– նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի վանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ;

– իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող “Կովկաս-Ալբանական” ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է “հայկական” մշակութային ժառանգություն;

– առաջարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է “Կովկասյան ալբանացիների” ժառանգությունը, համոզվելու համար, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից;

Ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից;

-Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված, «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում;

– Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն;

– Ուստի, Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan