Այսօր՝ 26 հոկտեմբերի 2021թ., 00:00
Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Անդրադառնանք նրանց,ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը Գորիս-Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (տեսանյութ) Վրաստանի առողջապահության նախարար. Բանտի հիվանդանոցը հարմար է Սաակաշվիլու բուժման համար Ի՞նչ եք նախապատրաստում անել... Լիահույս ենք՝ միտրոպոլիտ Իլարիոնի հայտարարությունը որևէ աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ. ՀՅԴ Ինչպե՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման վրա Ինչու՞ է միայն ձվի սպիտակուց ուտելը սխալ Վազգեն Բադալյան. Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Youtube-ը մեկ շաբաթով զրկել է Բրազիլիայի նախագահին նոր տեսանյութեր հրապարակելու հնարավորությունից Քիմ Քարդաշյանն ու Fendi-ն համատեղ հավաքածու կներկայացնեն Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 3 տարվա պայմանագիր Ոսկին էժանանում է Փաստաբան. Մարադոնան մահացել է բժիշկների սխալների եւ ընտանիքի խելահեղության հետեւանքով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 762-ով Ուհանի արվարձանում տղամարդը 7 մարդու է դանակահարել Ամբողջ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունն իսկապես տեղին չէ․ Վարդևանյանը՝ նախարարին Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն Օրենքի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել․ Տիգրան Աբրահամյան ՄԻՊ-ը միակ անձն է, որ հստակ պաշտպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը ․ Արծվիկ Մինասյան Ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում Մեր երկրում տոները գողացել են այլևս․ հիմա չունենք եռատոնը․ Գեղամ Մանուկյան Մհեր Արմենիային թույլ չեն տվել Շուռնուխ-Գորիս հատվածն անցնել ոտքով Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է Բանակից են խոսում, դուք՝ ուտելուց, Նոր տարուց են խոսում, դուք՝ ուտելուց, էս ի՞նչ ասոցիացիաներ են․ Ագնեսա Խամոյան Ինչպե՞ս կարող են հյուրանոցային տնտեսություններ 4 օր պակաս աշխատելուց ուրախ լինել․ պատգամավորը՝ նախարարին Երևի հուզված եք եղել, մոռացել եք, որ ՀՀ անկախությունը 1991-ին է հռչակվել․ պատգամավորը՝ նախարարին «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից Գրքից մեջբերում եք անում, ասացվածքներ էլ ասեք՝ «ով ալարի, ոչ դալարի»․ պատգամավորը՝ նախարարին Պարոն Քերոբյան, լավ կլիներ, որ այս նախաձեռնությունը հիմա հետ տանեիք․ Արծվիկ Մինասյան Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում․ Արթուր Սարգսյան Դանիբեկյանը շարունակում է քննել «Սիլվայի գործը»․ (տեսանյութ) Բոլորովին այլ տոնացույց Պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը Կալանքից ազատված պատգամավորին ԱԺ-ում ընդունեցին ծափահարություններով Թույլ չեմ տա պարտադիր պատվաստում Ճապոնիայի արքայադուստր Մակոն ամուսնացել է Ռասայական սկանդալ. «Դյունա» ֆիլմի պաստառից հեռացրել են թխամորթ դերասանուհուն «Նիկո'լ, Ալե'ն՝ դավաճաննե'ր» Կիպրոսում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը դիմավորեցին «ըստ պատշաճի» Գուրգեն Մադոյանը՝ ԱԱ-ում առաջին հաղթանակի մասին․ Մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին Խորհրդարանը սկսել է հերթական քառօրյան․ օրակարգում ընդգրկվել է 18 հարց Նյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել Նավթը թանկանում է Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին Ալեք Բոլդուինի կինն առաջին անգամ խոսել է նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպի մասին Վարդան Մինասյան. Այսպիսի որոշումները հեշտ չեն տրվում Հայաստան. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 34 000 մարդ 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 30–րդ՝ հոկտեմբերի 26 ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում ներդրումների հեռանկարները Համաներում կհայտարարվի Հայկական անձնագրերը եւ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը Հույսները ընկերներն ու բարեկամներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում Օրվա խաղերի անոնս Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Եվրո Մ19. Հայաստան - Էստոնիա՝ 0։6 Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ԱԱ. Ռուսաստանի հավաքականի կազմը Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու բռնազավթված Վարանդայում օդանավակայանի բացմանը Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել Վյաչեսլավ Զայցեւի որդին հայտարարել է, որ հորը հոսպիտալացրել են նրա կամքին հակառակ Սուդանի առաջնորդը հայտարարել է արտակարգ դրության ներդրման, ինքնիշխան խորհրդի եւ կառավարության լուծարման մասին ԵՄ-ն հետեւում է Թուրքիայի՝ դեսպաններին արտաքսելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակին Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան
Հարցում

44-օրյա պատերազմի հետևանքով 38 արցախցի մահացել է գերության մեջ, 20-ի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական ուժերը դիտավորյալ և ոչ խտրական հարվածների տակ են պահել Արցախի գրեթե բոլոր խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու բոլոր խիտ բնակեցված համայնքները։ Արգելված զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, շտապ օգնության մեքենաներ և այլ հումանիտար նշանակության օբյեկտներ։

44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողություններին զոհ են գնացել 80 քաղաքացիական անձինք, որոնցից 42-ը հեռահար հարվածներից, 38-ը՝ ադրբեջանական գերության մեջ։ Քաղաքացիական 163 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Մոտ 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։

Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ ադրբեջանական կողմը առանձնակի դաժանությամբ անարգել, կտտանքների է ենթարկել և խոշտանգել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այսօր էլ շարունակում է միտումնավոր թաքցնել հայ ռազմագերիների իրական թիվն ու շինծու դատավարություններ իրականացնել գերության մեջ գտնվող հայ զինծառայողների նկատմամբ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչներ զրկվել են իրենց տներից և ունեցվածքից, և թեև իրականացվող ծրագրերին՝ շարունակում են ամեն օր առերեսվել իրենց իրավունքների խախտումների՝ լիարժեքորեն չարժանանալով միջազգային հանրության և հումանիտար կազմակերպությունների ուշադրությանը։

Հայերի նկատմամբ ատելության խոսքի և անհանդուրժողականության քարոզը, որ 30 տարի շարունակ համակարգված կերպով իրականացվում էր ադրեջանական իշխանությունների կողմից, առավել մեծ ծավալներով դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ արտահայտվելով ադրբեջանական իշխանությունների, հանրային, մշակութային գործիչների և հանրության տարբեր ներկայացուցիչների խոսքում և կոչերում։

Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը՝ Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի և ահաբեկման մթնոլորտ ձևավորելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու և տարբեր հումանիտար հարցերում խոչընդոտներ հարուցելու ճանապարհով։

Նույն քաղաքականության բաղադրիչ է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը, որը միտված է ոչնչացնելու հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը և խեղաթյուրելու դրանց պատմական պատկանելիությունը։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեր բազմաթիվ ահազանգերը չեն արժանացել միջազգային հանրության հստակ գնահատականին, և պատերազմից մեկ տարի անց էլ իրագործած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության։

Չնայած այս ամենին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությանը և վճռական պաշտպանելու իր իրավունքը՝ ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու սեփական հայրենիքում»,-ասված է ուղերձում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan