Այսօր՝ 20 հոկտեմբերի 2021թ., 00:00
Սպասեք հերթական դավաճանական զիջումների Պլանավորված պարտություն․ օր 24 Բաքուն հույս ունի, որ Երևանից եկող դրական ուղերձները միայն խոսքով չեն լինի. Բայրամով Կառավարությունից ասում են՝ եթե էրեխու մասին տեղեկություն տանք, կարող ա նեղեն Ադրբեջանում. (տեսանութ) «Անցավ 1 տարի Հովոս...Ու չկա մի օր, որ քեզ չհիշեմ». Սարգիս Գրիգորյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել «Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին Պայթյուն՝ Անկարայում ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Կարմիր բերետավորների բարուրը դրել են իրենց ծնողների դիմացն ու փախել. Ախոյան (տեսանյութ) Գորիսը կպայթի Երևանում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ) Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԳՇ-ին ժամանակ է տվել (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը զգուշացրեց ՔՊ-ականներին. դե կտեսնեք` կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք (տեսանյութ) Չպատվաստվեի աշխատանքից ազատում էին. քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին (տեսանյութ) Դուք նույնիսկ գրություններին չեք կարողանում արձագանքել, ուր մնաց երկրի առջև մարտահրավերներից գլուխ հանեք. Աբրահամյան Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ, դրոշ ու օրհներգ ունեցող տարածաշրջանային ավտոկայանի 7 տարի առաջվա դեպքն ու Աղվան Հովսեփյանը. նոր զարգացումներ կլինեն Ուշադրություն. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Մտածում ենք, որ նա գերի է. հոկտեմբերի 21-ին որդիս կդառնա 1 տարեկան, մենք երազանք կպահենք, որպեսզի ամուսինս վերադառնա «Տարածք, բարձունք՝ հայրենիք գերու դիմաց փոխանակումն անընդունելի է»․ Ալվինա Աղաբաբյան ԱՄՆ նախկին դեսպան Էվանսը համամիտ է Թաթոյանի հետ․ Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին Աբսուրդի ժանրից․ Բաքվում բացատրում են ԿԽՄԿ փոխնախագահին՝ ինչպես մեկնել ԼՂ Նաիրի Հոխիկյանը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին հրավիրում է բանավեճի.մանր-մունր ճիճուներին դեմ չտաք Քաղաքապետարանի որոշումից վարորդները զայրացել են Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից Կորսված երկրորդ շանսն ու Պուտինի զարմանքը. ինչո՞ւ չկանգնեցվեց պատերազմը նվազագույն կորուստներով Գաղտնի հուշագրեր կան․ Նիկոլը, վախենալով ներքին ընդվզումից, մաս-մաս հանձնում է տարածքները Իմ եղբայրն էլ է զոհվել այս պատերազմում եւ ես ծնողների կողմից եմ այստեղ. Վարչապետի օգնական (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին Նոր զարգացումներ՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Նախկին օդիոզ կերպարներն ակտիվանում են Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում Վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրություններից հետո «նաշադիրով» է ուշքի եկել Գործուղումների շքերթ. արտերկրյա վոյաժներից չեն հրաժարվում Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար Արմեն Խաչատրյանի ֆիասկոն Հունվարի 1-ից ջրի սակագինը 10 տարով կարող է բարձրանալ Իշխանության գորշ կարդինալը. ինչո՞վ է զբաղված Տարոն Չախոյանը կառավարությունում Մեդալի երկու կողմը Պաշտոնյա. Չեմ կարող պնդել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի լինի (տեսանյութ) Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան 5,4 մլն դոլար` պետական կառույցների ծառայողական մեքենաները էլեկտրականներով փոխարինելուն Ֆրանսիայում Հայաստանից եւ Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք անդրազգային հանցավոր խմբի անդամներ են եղել ՔՊ-ում փող ու ռեսուրս չեն խնայելու. Ռազմավարությունը կկոշտացնեն Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն Թեժ օրեր են սպասվում. իշխանությունը պատրաստվում է Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը. Սասունյան Տեղեկություն ունեմ` ադրբեջանցիները ուզում են վերցնել Շիկահող, Սրաշեն գյուղերի բարձունքը. Վահե Հակոբյան Արամիչի մեթոդը. վաստակավոր փաստաբանի կենսագրության ամենավառ էջերը Քաղաքական սակարկությո՞ւն, թե՞ ծննդյան նվեր. ինչի՞ դիմաց վերադարձվեցին 5 գերիները և որքա՞ն տղաներ չեն վերադարձվել հայրենիք «Երեխու վիճակը հիմա նորմալ է․ 3 երեխաներս էլ մի քիչ վախեցած են․․․»․ երեխաների ներկայությամբ բռնի ուժով բերման ենթարկված տղամարդ Անուշադրության չմատնենք գլոբալ քաղաքական երեւույթները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա Ռազմավարական Փայլասարը հանձնվել է առանց կրակոցի՝ բանակցություններով. (տեսանյութ) Փաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը Ինչո՞ւ պատերազմը չդադարեցվեց մինչև Շուշին չընկավ. դավաճանությո՞ւն, թե՞ արկածախնդրություն. Նազարյան Ասել են՝ 15-17 գերի է վերադառնալու, բայց տղաս չկա. արդեն 1.5 տարի է՝ խաբում են, ոչինչ չեն ասում. անհետ կորածի հայր Բաքվում հերթական սպառնալիքներն են հնչեցվել Երեւանի հասցեին Լավ ենք անում. Արմեն Խաչատրյանը՝ Գորիսում ոստիկանական ուժեր կենտրոնացնելու մասին Ինչո՞ւ բարեփոխումների գործընթացը որևէ ձևով հրապարակման ենթակա չէ․ Տիգրան Աբրահամյանը՝ փոխնախարարին Իշխող դաշինքը չի կարող «Հայաստան» խմբակցության փոխարեն որոշում կայացնի․ Գեղամ Մանուկյան Սյունիքից պետք է սկսվի հայկական պետականության ողնաշարը պահելու գործողությունը․ Նաիրի Հոխիկյան Կապանի համայնքապետը`Փայլասարում կատարվածի մասին (տեսանյութ) Ե՞րբ է տեղի ունեցել սահմանազատում, որ թշնամին հայտնվել է Փելա սարում. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Ադրբեջանցիները իրանցիներից՝ գումար, հայերից՝ ապրանք են առգրավում ջալալ ի՞նչ կասես, խոսա սրիկա Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանմանը Ինչո՞ւ Նիկոլը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը Իշխանությունը հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը. Թադևոս Ավետիսյան «Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի». գեներալ Հաջիզադե Մի տարի անց ու ոչ մի մեղավոր ու ոչ մի պատասխանատու......միայն կոկորդիլոսի արցունքներ և էժան ծաղիկներ իրենց շիրիմների վրա Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը․ (տեսանյութ) Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ից հետո 2000 երեխայի զոհեցիք․ ԱԺ-ում հիշեցին չստացված հրադադարի մասին. (տեսանյութ) Ի՞նչ է Նիկոլը մեզանից թաքցնում է. Արմեն Աշոտյան Իրանում հարձակվել են ԻՀՊԿ -ի բազայի վրա. Սպանվել է շտաբի պետը ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ են եղել Ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր, մյուսներին ինչ-որ կերպ «ցրել» Թբիլիսիում բերման են ենթարկել Սաակաշվիլիի կողմնակիցներին ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները կարող են տեղափոխվել Ադրբեջան՝ տուգանային հրապարակ․ Բաքուն ասել է, թե ինչպես պետք է վճարել տուգանքները Իլհամ Ալիևը Ջրականում 2 հետաքրքիր հայտարարություն է արել ՊՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, թե սահմանին ինչ աշխատանքներ են տարվում ձմռանն ընդառաջ
Հարցում

Գեղամ Նազարյան. Պատերազմ, որ չպետք է լիներ

Շատերը գործող վարչախմբին եւ նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը:

Այս պատերազմն անխուսափելի չէր: Այս պատերազմը չպետք է լիներ, որքան էլ որ ռազմաշունչ հայտարարություններ անեին Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարները: Նմանատիպ հայտարարություններ եղել են սկսած 1995 թվականից: Այո, Ադրբեջանն անդադար զինվել է ու զինվել, անդադար սպառնացել ու սպառնացել է, բայց պատերազմը հնարավոր դարձավ միայն 2018-ի իշխանափոխությունից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո:

Մի՞թե մոռացել եք նիկոլ փաշինյանի հետեւյալ հայտարարությունները՝ ոնց ուզում բանակցում ենք, բանակցում ենք մեր կետից, բանակցում ենք զրոյական կետից, ես ու Ալիեւն ուղիղ կապ ենք հաստատել, երեսուն տարի մեր դիվանագետներն օտարի կոշիկներն են լիզել, Արցախը Հայաստան է եւ վերջ: Մի՞թե մոռացել եք Շուշիի սեպտեմբերի 2-ի քեֆն ու պարը:

Այո, պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, քննել, պարզել, թե ինչու պատերազմը չդադարեցվեց չորրորդ օրը, հոկտեմբերի 7-ին, 19-ին, մինչեւ նոյեմբերի 9-ը: Այսուհանդերձ, առաջին հերթին պետք է պարզել, հասկանալ, քննել, թե ինչու վարչախումբն իր հաստատակամ քայլերով մեր երկիր պատերազմ բերեց, մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս Թուրքիային բերեց: Երեսուն տարի Թուրքիան երազում էր Հարավային Կովկասում հայտնվելու ամրանալու մասին, երեսուն տարի երազում էր պատերազմ սկսելու համար, բայց չէր ստացվում, եւ մեկ հայտարարությամբ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ու դրան հաջորդած Շուշիի պարով մեր երկիր պատերազմ բերեց:

Ու որեւէ մեկը թող չմոռանա սեպտեմբերի 27-ին, պատերազմից ժամեր անց նիկոլի Ազգային ժողովում ունեցած ելույթը, ավելի ճիշտ ելույթի այս հատվածը. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի...»: Մի՞թե չեք հասկանում, որ նույնիսկ ամենաթույլ բանակն ունեցող երկրի առաջնորդը պատերազմից ժամեր անց նման հայտարարություն չէր անի, եթե անգամ հարձակման ենթարկված լիներ աշխարհի ամենահզոր բանակի կողմից: Մի՞թե պարզ չէ, որ նա հանրությանն արդեն տրամադրում էր պարտության, հասկացնելով, որ ելքը կանխորոշված է: Պարզապես մեր հզոր 18-20 տարեկան տղերքն իրենց հրամանատարների հետ մեկտեղ նախապես ծրագրված չորսօրյա պատերազմը վերածեցին 44-օրյայի:

Մենք մեկընդմիշտ հասկանանք, որ ծրագրվածի համաձայն թուրքը պատերազմի արդեն չորրորդ կամ հինգերորդ օրը պետք է լիներ Ստեփանակերտում: Մեր տղերքը թույլ չտվեցին այս սցենարն իրականություն դառնա, այդ իսկ պատճառով մեր տղերքին չեն կարողանում ներել թշնամիները, դրա համար էլ անգամ այսօր սգո օր չհայտարարվեց, ոչ աշխատանքային օր չհայտարարվեց:

Ծրագրված պատերազմում ծրագրերը խառնվեցին: Սա թշնամուն հանգիստ չի տալիս: Իսկ այն փաստը, որ պատերազմի սկզբից մեկ տարի անց նիկոլը Եռաբլուրում հայտնվում է առավոտյան յոթին, վկայում է այն մասին, որ ինքը գիտակցում է թե ինչ է արել, գիտակցում է, թե իր մասին ինչ է մտածում հայը, եւ հատկապես հերոսի ծնողը, եւ գիտակցում է, որ շատ շուտով ինքը այլեւս կպած չի լինելու իր աթոռին:

Իսկ մենք դեռ երկար աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ապա այն, այո, անպայման պետք է ստեղծվի եւ անպայման պատասխան են տալու մեր երկիր պատերազմ բերածները: Բայց ամենակարեւորն այն է, որ մենք, մեր ազգը հետեւություններ անենք այս ամենից հետո որեւէ մեկի մտքով նման ոճիր ծրագրելու միտք անգամ չառաջանա: Մենք վերջապես մի անգամ դասեր պետք է քաղենք եւ հետեւություններ անենք: Եւ հատուկ վերջում կրկնում եմ՝ երբեք չասեք, թե տղերքն էին ափսոս: Երբեք չասեք: Տղերքը արել են իրենց գործը, տղերքն իրենց ամենաթանկը գիտակցված նվիրել են հայրենիքին, իսկ դուք, իսկ մենք գոնե նրանց համարձակության մեկ տասներորդն ունենանք եւ աշխատանքը կորցնելու վախից չենթարկվենք վարչախմբի հակասահմանադրական պահանջներին եւ որոշումներին:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար  

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan