Այսօր՝ 28 հոկտեմբերի 2021թ., 00:00
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում, և ո՞ր ուժը դարձավ «քինդեր սյուրպրիզ» Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր Քննիչ հանձնաժողովը իրավունքի ուժով ստեղծված է․ Արամ Վարդևանյան Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին ԱԺ-ն շարունակում է աշխատանքը «Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հանրային հարթությունում, ավարտվել է». Իրանի ԱԳ նախարար Մինչ օրս կորոնավիրուսից քանի՞ մարդ է մահացել․ Թագուհի Թովմասյանը՝ առողջապահության նախարարին Հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում․ Արարատ Միրզոյան Ալեքսանյանին եւ իր նմաններին խորհուրդ ենք տալիս չմտնել Կիպրոս. կիպրահայերը զգուշացնում են Փաշինյանի թիմակիցներին (տեսանյութ) Իրանը պատրաստ է Եվրոպայի երեք երկրի հետ բանակցություններ վարելու միջուկային գործարքի շուրջ Փաշինյանը Ալիևի քարոզչական հիմնական հենարանն է․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում (տեսանյութ) «Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով Ո՞վ է ում առաջնորդում Անդրկովկասում՝ Ալիևն Էրդողանին, թե՞ հակառակը. ՌԴ-ն Անդրկովկասում արտաքին քաղաքականության նոր մոդել է կառուցում. Regnum Փաշինյանը «փալաս» է և մենք էլ ենք իր հետ «փալաս» դառնում (տեսանյութ) Պահանջում եմ հրապարակել 44-օրյա պատերազմի հուղարկավորված հերոսների անունները․ Գեղամ Նազարյանը՝ ՊՆ-ին Կառավարության հետ հարցուպատասխանը ԱԺ-ում (տեսանյութ) Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Սովետական քարտեզներով առաջնորդվելը նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները Հիշում եմ, որ Փաշինյանը բառացի ասում էր, որ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը. Արամ Վարդևանյան Յոթ ամիս աջակցություն չենք ստացել, թեկուզ մի օճառ. Քնելուց առաջ չե՞ն մտածում, որ տեղահանված երեխեքը սոված են. Հադրութցի (տեսանյութ) Հայաստանի և Արցախի հարցով այդ հայտարարությունը բխում էր նաև իշխանության շահերից. Աբրահամյան «Իշխանություններն Արմեն Չարչյանին պահում են պատանդի կարգավիճակում». Արամ Վարդևանյան «Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից է զրկում». Արեգնազ Մանուկյան Նախկինում մեկ անձից գնումներն ամենուր քննադատող Արտակ Մանուկյանը հիմա մեկ անձից գնումներն էլ չի քննադատում Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան․ Ավետիք Չալաբյան Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում Մնում է վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեքը. Էլինար Վարդանյան «Օրը կգա և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան Գեղամ Նազարյանը հրաժարվեց իշխանական պատգամավորների հյուրասիրած սուրճից «Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդ դրամի ծախսը կքննի 11 հոգանոց քննիչ հանձնաժողովը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում Ինչ ունենք Հոկտեմբերի 27-ի գործով իշխանափոպությունից երեք տարի անց Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ Բա դավաճանությունն էլ ո՞նց է լինում. Աննա Մկրտչյան Ովքեր կհամակարգեն Կապանի և Ստեփանավանի ընտրությունները «Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի «Իշխող քաղաքական ուժը չունի անհրաժեշտ հասունություն»՝ Վիգեն Խաչատրյանը իշխանության մասին այ սա է ասել. Հայկ Մամիջանյան Հաստատ է, որ չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին․ Մետաքսե Հակոբյան Գեղամ Մանուկյանին մեկ էլ Էրդողանին հարց տալու համար էին ուժով դահլիճից հեռացրել Ժողովրդին հայհոյողը` Գեղարքունիքի փոխմարզպետ 2 հրահանգ է տրվել ԳՇ պետի տեղակալին ու ԱԱԾ պաշտոնյային. 2-ն էլ հայտնի են. Գեղամ Մանուկյան «Խաղաղություն՝ ինչի՞ դիմաց՝ Փայլասարի՞, Արագածի՞. մեր բոլոր սարերը տանք, ասենք՝ խաղաղ ապրում ենք». Սամվել Թադևոսյան «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին» Առուշ Առուշանյանը կալանավայրից նամակով դիմել է հայրենակիցներին Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև․ մեկ ճանապարհ ունենք․ Սեյրան Օհանյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (տեսանյութ) Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից. հայտարարություն ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին ՀՀԿ-ի տասովշչիկներն աշխատում են ՔՊ-ի համար Խորհդարանը մերժեց ընդդիմության հեղինակած հայտարարության տեքստը` Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո Իշխանությունները մտահոգված են Իջեւանի վիճակից. Միակ հույսը այն է, որ ՀՅԴ-ի թեկնածուն էլ հայտնի մեկը չէ Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ Միանում եմ ձեզ, Արցախն ուրացողը դավաճան է. Ռուբինյանի խոսքերից հետո ընդդիմադիրները ծափահարեցին Օրվա խաղերի անոնս «Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր երգը Փաշինյանը ստում է՝ միջազգային աուդիտը «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տրված գումարի ծախսը չի հաստատել. Վարդանյան Թուրքիայի համար ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու խոչընդոտ չի մնա, եթե նա «լուծի Բաքվի հետ խնդիրները». Էրդողան ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերը (տեսանյութ) Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին 52 տոկոս թանկացած սոխ կերեք ու լաց եղեք ձեր իշխանության վրա. Աղվան Վարդանյան Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման պատասխանատվությունը Դուք եք կրելու. պաշտպանը՝ Առողջապահության նախարարին Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից Մարդիկ, որոնք չունեն հաջողություններ հպարտանալու համար, ստիպված են հպարտանալ իրենց դժբախտություններով. Գեւորգ Պետրոսյանը Արսեն Թորոսյանի մասին (տեսանյութ)
Հարցում

Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ՝ նշելով, որ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի:

«Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ-հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասել է Փաշինյանը:

Նա կարևորել է խաղաղության հաստատումը՝ նշելով. «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է` հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանն արդեն ասել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանազատման և սահմանագծման, 2 երկրների տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

Նա Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ասում է՝ երկու երկրների ղեկավարների ելույթները համեմատելի չեն:

«Շռնդալի պատրաստվում ենք խաղաղությանը՝ այն պարագայում, երբ մեր թշնամին ոչ մի խաղաղության մասին չի ուզում խոսել: Ալիևն առաջին անգամը չէ, որ ասում է՝ Արցախի հարցն ինքը փակել է, այնինչ այս հարցը փակելը կամ չփակելը միայն իրենից կախված չէ:

Այո, Էրդողանը Պուտինին փորձում է համոզել, որ այդ էջը փակվի, անընդհատ նոր քարտեզներ են շրջանառության մեջ դնում, որտեղ կամ կան Արցախի սահմանները, կամ կորչում են: Արդեն չգիտեմ, թե այդ քարտեզներից ինչ վիճակում ենք հայտնվում, բայց փաստը մնում է փաստ, որ պետք է ստեղծված իրավիճակին համահունչ գործել: Չես կարող զոռով խաղաղություն փաթաթել մեկի վզին:

Կարծում եմ՝ ամենակարևոր մեսիջն այն է, որ մենք պետք է այստեղ հասկանանք, որ չի կարելի պայմանավորվել, գնալ խաղաղության այն հարևանի հետ, ով չի ուզում քո այդ խաղաղությունը: Եվ եթե քեզ հասու է այդ ճշմարտությունը, գուցե ինչ-որ շանս գոյություն ունի, իսկ եթե հասու չէ, ապա դա անուղղելի մեծ սխալ կլինի հասարակության, պետականության և ժողովրդի համար»,- նշեց ադրբեջանագետը:

Նա ընդգծեց՝ թշնամի երկրի ղեկավարն ամեն անգամ այցելում է իրենց կողմից օկուպացված Արցախի տարածքներ, սպառնում մնացած մասին՝ ասելով, թե՝ Արցախի հարցը փակեցինք, մնում է Հայաստանի հարցը լուծենք:

«Շարունակում է վերազինվել, ռազմական նոր ենթակառուցվածքներ Արցախում կառուցել՝ ինչի՞ համար, խաղաղությա՞ն: Միլիարդավոր դոլարներ է ծախսում, օդանավակայաններ կառուցում, որոնք կրկնակի նշանակություն ունեն, այսինքն՝ նաև ռազմական են: Ու եթե որոշ մարդկանց համար պարզ չէ, թե ինչի համար են անում, շուտով նորից կհամոզվեն: Ես հույս ունեմ, որ այս պարագայում ողջախոհությունն ի վերջո կհաղթի, և մենք կհասկանանք, որ խաղաղությունն արժանապատիվ կարող է լինել: Եթե դու արժանապատվության մասին մոռացել ես, ապա և՛ պատերազմը կգա, և՛ ավելի ստորացուցիչ պայմաններում կլուծվի այդ հարցը: Ի վերջո, պետք է խոսենք այն լեզվով, որով մեզ կհասկանան, հակառակ դեպքում հետևանքները շատ վատ կարող են լինել:

Ինչքան ուզում է՝ կրկնենք՝ խաղաղություն, այն այդպիսին չի լինում, ուղղակի բոցավառվում է նոր պատերազմ: Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan