Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան
Իրավիճակն այսօր իսկապես մտահոգիչ է, նման հանդիպումները նպատակ ունեն բյուրեղացնելու խնդիրները և վերականգնելու սահմանադրական կարգը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների կազմակերպած քննարկմանը:
«Մեր խնդիրն է ասյօր այնպիսի քայլեր անել, որոնք կօգնեն շարունակել մեր պայքարը, յուրաքանչյուր ոչ իրավաչափ դեպքում պետք է դիմել քայլերի»,-ասաց Դավիթ Հարությունյանը: