Բռնի ուժ գործադրելու միջոցով հնարավոր չի լինելու նրանց լռեցնել․ Էլինար Վարդանյան
Չի կարող ոստիկանի պահանջները հակադրվեր հավաքների ազատությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ այս ճանապարհով ճգնաժամն ավելի խորանալու է այլ ոչ թե հակառակը․ «Գիտեք էսպես չի կարելի, մարդկանց նկատմամբ բռնի ուժ գործադրելու միջոցով հնարավոր չի լինելու նրանց լռեցնել, մարդիկ իրենց բողոքը արտահայտելու իրավունք ունեն և պետք է օգտվեն իրենց այդ իրավունքից։ Այս ճանապարհով ճգնաժամն ավելի խորանալու է այլ ոչ թե հակառակը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։