ՍԴ-ն երկրորդ անգամ «Հայաստան» դաշինքի դիմումի հիման վրա վարույթ ընդունեց
Այսօր Սահմանադրական դատարանը «Հայաստան» դաշինքի ներկայացրած դիմումի հիման վրա, որը վերաբերում էր ԱԺ նիստը նախագահողի լիազորություններին, վարույթ է ընդունել ։ Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Սահմանադրական դատարանը «Հայաստան» դաշինքի դիմումի հիման վրա վարույթ է ընդունում։ «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։