Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին, որն այս պահին բուժում է ստանում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում :Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
Նա նշեց, որ մասնավոր այց է եղել, ուստի այլ մանրամասներ հայտնել չի կարող:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ: Նա սեպտեմբերի 8-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: