Մեր տղաների ճակատագիրը մնում է օդում կախված․ ի՞նչ եք անում դուք․ Էլինար Վարդանյանը՝ Փաշինյանին
Օրեր առաջ ՄԻՊ-ը հրապարակեց դաժան տվյալներ, որոնք հիմնված էին լուրջ փաստահավաք աշխատանքների վրա, և որոնք ցույց են տալիս, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվել և պահվում մեր ռազմագերիները: Եվ որքան էլ հորդորեք այս դահլիճում չներկայացնել այդ խոշտանգումները, որոնց ենթարկվել և ենթարկվում են մեր գերիները, դրանից իրականությունը չի փոխվի… Ավելին, իրավապաշտպանների կողմից հրապարակվեցին թվեր, համաձայն որոնց՝ Ադրբեջանի կողմից գերեվարված 38 անձ արտադատական գնդակահարությունների է ենթարկվել, ևս 30-ի վերաբերյալ այս պահին տվյալներ են հավաքվում։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։