Որոտանի հատվածում ադրբեջանցիները ձերբակալել եւ անհայտ ուղղությամբ տարել են երկու իրանցի վարորդի
Ըստ հավաստի տեղեկուըթյունների, Որոտանի հատվածում, որտեղ ադրբեջանցիներն ապօրինի մաքսակետ են տեղադրել, այն հագեցնելով տեսախցիկներով, ձերբակալել են իրանցի երկու վարորդի, նրանց մեղադրելով առանց թույլտվության Ադրբեջան մուտք գործելու մեջ:
Վարորդներին տարել են անհայտ ուղղությամբ: Ռուսաստանցի խաղաղապահներն ասել են, որ եթե նույնիսկ այդ հատվածում ադրբեջանցիները հայ ձերբակալեն, իրենք չեն միջամտելու:
Մանրամասները ճշտվում են:
Top-News.am