Կարմիր բերետավորները Կառավարության դիմացից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին
Կարմիր բերետավորներ կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին, որը պահանջում էր չեղարկել «գունագեղ տոնակատարությունը»։
Տղամարդը ակցիա էր իրականացնում միայնակ, իսկ ձեռքին կար պաստառ՝ «Պահանջում ենք չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը. Հարգեք սուգը» վերտառությամբ։
Նշենք, որ նախօրեին 44-օրյա պատերազմի զոհերի 340-ից ավելի հարազատներ հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էին արել հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Նրանք դա համարել էին սրբապղծություն: