Այսօր՝ 27 սեպտեմբերի 2021թ., 00:00
Հացը թանկացել է. առաջիկայում կբարձրանան նաև հացահատիկի սակագնից կախված մյուս ապրանքների գները Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք Սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ «Ժող ջանը» քանդեց ազգի տունը, հինգ աշակերտներս Եռաբլուրում են․ ջահերով երթի մասնակից. (տեսանյութ) Որ ասում ա՝ թուրքերի հետ կանաչին էժան էր, դա ա՞զգ ա. 83-ամյա Յուրիի կյանքի ամենադաժան ժամերը (տեսանյութ) Ամոթ եմ զգում հայերի փոխարեն. Սերգեյ Կառնաուխով Ինչ են այսօր գրել հերոսների հայրերը, մայրերը, դուստրերը, կանայք, հորաքույրները Բաքվում վառվում ա Հեյդար Ալիևի պալատը Վարիանտ չկա՝ պիտի ապրենք. Արցախը՝ պատերազմից 1 տարի անց. Տեսանյութ Չգիտեմ, էլ բառ կա՞ ավելացնելու. Զոհվածների արյունը դեռ անհատույց է… Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել. Տիգրան Աբրահամյան «Հարձակվեցին գիշերը ֆաշիստների նման»․ Սարիկ Անդրեասյան Մեկ տարի առաջ կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու Պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են Ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայրը պատերազմից մեկ տարի անց. Արտակ Զաքարյան Խելքի բերեք ձեր իրավապահ համակարգը, էսքան բանի միջով անցած ծնողներին հանցանքի մի դրդեք... Պատերազմի առաջացրած երկարաժամկետ բացասական հետևանքները «Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը» Ստեփանակերտում ջահերով երթն առաջնորդել են հոգևորականը, հղի կինը` երեխան գրկին և զինվորականը` Արցախի դրոշը պարզած. (տեսանյութ) Զանգվածային ծեծկռտուք Երևանում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներ «Ամբողջ Հայաստանին են հայտնի՝ ովքեր են քեֆ անողները». Ռուբեն Հայրապետյանը հրապարակել է Մոսկվայում իր հասցեն Ջահերով երթը դեպի Եռաբլուր` վերեւից Հետպատերազմային անորոշություն․ Բագրատ Սրբազան Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր (տեսանյութ) Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է Ադրբեջանին Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ատլանտիկայում «Սեմ» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով չորրորդ կատեգորիայի Մոնակոյի իշխանը գալա-երեկոյին կնոջ փոխարեն ներկայացել է Շերոն Սթոունի հետ Դրան ուղղված պետական քաղաքականություն չկա. հնագետը`թշնամու վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության մասին Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին». Զոհրաբյան Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. ջահերով երթ` դեպի Եռաբլուր Եթե Հայաստանին պետք է Էրդողանը թելադրի պայմաններ սահմաններ բացելու և հարաբերություններ հաստատելու համար, ապա ի՞նչ անկախության մասին է խոսքը Կա՞ մի ադրբեջանցի, ով ասի, թե Արցախը հայկական է. չկա, ուրեմն, ինչո՞ւ են մեր մեջ այդքան շատ հակահայերը Էս կառավարությունը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց. մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը 44 օր շարունակ մենք «հաղթում էինք», իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց Գնալով մեր վիճակն ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են սեփական ժողովրդի շարքերը պառակտելով Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում Երկիրը կործանած ստահակին հայհոյելու համար քրեական գործ են հարուցում, իսկ ահա այսպիսի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՌԱՍԻԶՄԻ համար՝ ոչինչ էլ չեն անելու Ոստիկանները «օրինական պահանջ» անվան տակ խախտում են քաղաքացիների իրավունքները. Ռուբեն Մելիքյան Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Հայաստանում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, բայց 16 միլիարդ դրամի պարտավորություն պետք է մարվի «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան «Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան Անշարժ գույքի սիրահար Տիգրան Խաչատրյանը. ինչ ունեցվածք ունի նախարարը Ո՞նց պատերազմ հաղթած երկրի ձեռքից Շուշին ու Հադրութը գնաց. ինչ ենք պատասխանելու երեխեքին. ազատամարտիկ Չսպասելով մեր պատասխանին Սասուն Խաչատրյանը միանգամից հայց է ներկայացրել օրաթերթի դեմ. «Ժողովուրդ» օրաթերթ Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել (տեսանյութ) Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները Աննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսսա Խամոյան Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Հայկական արդարադատություն Այս օրենսդրական փաթեթը ՍԴ որոշումը նման կերպ խախտելով բերելը հանցանք է. Արամ Վարդևանյան Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են. Գայանե Պապոյան Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց»... Լիլիթ Գալստյան Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն Բրյուսովի անվան համալսարանում ուսանողի դիմակ չկրելու դեպքում կպատժվի դասախոսը Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ «Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը. ԱԳՆ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1597-ով Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցվել է ավելի քան 4.2 հազար իրավախախտում Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Սառա Ջեսիկա Փարքերն արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանի մահվանը Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում Բայդենը եւ Մոդին կողմ են արտահայտվել ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի համագործակցությանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Հարցում

Կոչ ենք անում կասեցնել 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության խորhուրդը հայտարարություն է տարածել՝ աշխատողներին իրենց միջոցների հաշվին 14 օրը մեկ թեստավորելու պահանջի հետ կապված։ Հայտարարությունը՝ ստորև.

Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ։

Մինչդեռ, առանց որևէ քննարկման, ՀՀ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների չպատվաստված աշխատողները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն, սեփական միջոցներով հանձնած, ՊՇՌ թեստի պատասխանը, ինչի մասին գործատուն պարտավոր է գրառում կատարել համապատասխան գրանցամատյանում։ Դրան զուգահեռ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով հիմքեր են նախատեսվում թեստի արդյունքներ չներկայացնելու դեպքում հանրային ծառայողներին աշխատանքի չթույլատրելու, իսկ հետագայում նաև աշխատանքից ազատելու համար։

Գտնում ենք, որ ԱՆ նախարարի հրամանի ընդունումը խախտում է Վարչապետի կողմից Կառավարության անունից ստորագրված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։ Նշված հրամանը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հակասում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի հոդված 249-ի՝ պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին»: Անթույլատրելի է պահանջել աշխատողներից իրենց սեփականությունը հանդիսացող եկամտի զգալի մասը ծախսել հետազոտությունների վրա։ Նույնիսկ հաշվի առնելով խնդրի կարևորությունը հանրային առողջության համար՝ առկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում այդ բեռը դնել աշխատողների վրա չի կարելի։

Միևնույն ժամանակ միայն աշխատողների պարբերաբար զննումը, այն էլ ընդամենը 14 օրը մեկ անգամ, չի կարող կանխարգելիչ դեր ունենալ այն պարզ պատճառով, որ մեծ թվով հանրային ծառայողների և հանրային ծառայություններ մատուցող աշխատողների աշխատանքը չի սահմանափակվում աշխատասենյակի տարածքով և միայն աշխատակիցների հետ շփումով. աշխատողները շփվում են բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, որոնց թեստավորելու խնդիր կառավարությունը չի դրել։ Այնինչ, նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային և կենցաղ-կոնտակտային ճանապարհներով և տարածվում է բնակչության շրջանում՝ առանց տարբերակելու աշխատողներին և չաշխատող քաղաքացիներին։ Կարծում ենք, որ աշխատողների համար բավարար կլիներ սահմանափակվել նրանց ջերմաչափելով, սոցիալական հեռավորությունը պահելու ու դիմակներ կրելու պահանջով, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր է, անցնել հեռավար աշխատանքի։

Փաստում ենք, որ Կառավարությունը փորձ է անում, կպնելով աշխատողների գրպանին, պարտադրել նրանց պատվաստվել։ Մինչդեռ կառավարությունը իր հերթին չի արել գործուն քայլեր պատվաստումները խթանելու համար, իսկ իրազեկման արշավը բավականին ուշացած էր։

Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը, իսկ հիվանդությունը կանխարգելելու մոտեցումները քննարկել Եռակողմ հանձնաժողովում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan