Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի Ցեղասպանության զոհերի անվանացանկը ճշտելը կեղծ օրակարգ է. Իմ տպավորությամբ իշխանությունը չգիտի՝ ինչով զբաղվի. Օհանյան Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ուկրաինան հավանություն չի տվել Ռուսաստանի և Թուրքիայի հետ համաձայնեցված գործարքին Երկրի մակերեսի տակ հսկա օվկիանոս է հայտնաբերվել Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Ռուսական ընկերությունը կթողարկի մասնագիտացված հակահրդեհային անօդաչու սարքեր ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն
Հարցում

Կամավոր-պարտադիր. որոշել են «բուժել»՝ առանց «ախտորոշելու»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս Հայաստանում ամենաթեժ կրքերը բորբոքվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների համատեքստում: Հայաստանի քաղաքացիները զարմանալիորեն չեն շտապում պատվաստվել՝ չնայած տարբեր երկրների կողմից արտադրված պատվաստանյութերի առկայությանը և պատվաստման մատչելիությանը, այսինքն՝ անվճար լինելուն: Եթե Եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով ընդգրկվածությունը 70-80 տոկոս է, ապա այդ ցուցանիշը Հայաստանում 10 անգամ պակաս է, ինչը բավականին անտրամաբանական է: Մենք անհուսալիորեն հետ ենք այդ ցուցանիշով մեր բոլոր հարևաններից:

Պարադոքս է, բայց շարիաթի օրենքներով ապրող Իրանի քաղաքացիները ժամանում են եվրոպական արժեքներով ապրող, քրիստոնյա Հայաստան զուտ պատվաստման նպատակով (պատժամիջոցների պատճառով այդ երկիրը պատվաստանյութերի պակաս ունի), իսկ Հայաստանի քաղաքացիները չեն պատվաստվում: Կառավարությունը ստիպված որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձնել, այսպես ասած, «կամավորպարտադիր»՝ ստիպելով չպատվաստված որոշ կոնտինգենտի անձանց ամսական երկու անգամ թեստ հանձնել, որը վճարովի է: Հավատացնում եմ ձեզ, որ այդ կոնտինգենտը աստիճանաբար մեծանալու է, քանի որ կառավարությունը, ամենայն հավանականությամբ, այլ ելք չի տեսնում (օրինակ՝ նույն պահանջը կարող է վերաբերել բոլոր այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են կազմակերպված կոլեկտիվներ՝ մանկապարտեզ, դպրոց, և դա համաճարակային տեսակետից ունի իր բացատրությունը):

Պետության ջանքերը հասկանալի են և ընդունելի, սակայն անհասկանալի և անընդունելի է այն, թե ինչո՞ւ է աշխատանք տարվում միայն «կամավոր-պարտադիր» ուղղությամբ: Չնայած ի՞նչ պահանջես մի կառավարությունից, որի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը էկոնոմիստ է, իսկ էկոնոմիկայի նախարարը՝ համակարգչային համակարգերի ինժեներ (պաշտոնի նշանակելու հրամանը գրելիս հավանաբար քարտուղարուհին է տեղերը շփոթել), դե, իսկ առողջապահության նախարարն էլ, բնականաբար, իրավաբան պետք է լիներ, որ մտցներ պատվաստումների «կամավորպարտադիր» եզրույթը առանց մարդու հիմնարար իրավունքների խախտման: Իսկ ընդհանրապես, սկսած պատվաստումային գործընթացի սկզբից, ինչ-որ մեկը, կամ, ավելի ճիշտ, համապատասխան պետական առողջապահական կառույցները փորձե՞լ են երբևէ պարզել, թե ինչո՞ւ մարդիկ չեն պատվաստվում, հասկանալ խնդրի էությունը: Ինչո՞վ են զբաղված պետական բյուջեից աշխատավարձ ստացող այդ մարդիկ:

Արդյո՞ք գեթ մեկ հետազոտություն իրականացվել է պարզելու, թե բնակչության քանի՞ տոկոսն է հրաժարվում պատվաստումից (հնարավոր է, որ այդ ցուցանիշը ցածր է, և ուղղակի պատվաստումային քարոզչությունն է վատ կազմակերպված), տոկոսային հարաբերությամբ ի՞նչ պատճառով են հրաժարվում (հայկական գենը փչացնելու դավադրությունների տեսություն, պոլիկլինիկաների վատ աշխատանք, տեղերում պատվաստանյութերի մատակարարման վատ կազմակերպում, ամեն ինչի նկատմամբ հավատի կորուստ և այլն), ի՞նչ պատվաստանյութեր են նախընտրում (սա խիստ կարևոր է համապատասխան պատվաստանյութերի գնումների համար) և այլն:

Անձամբ ես նման հետազոտության չեմ հանդիպել: Չէ՞ որ հանրահայտ բժշկական ճշմարտություն է, որ «հիվանդին» բուժելու համար առաջին հերթին պետք է ախտորոշել հիվանդությունը: Իսկ մեր կառավարությունը որոշել է «բուժել հիվանդ հասարակությանը» առանց ախտորոշելու այդ «հիվանդությունը»: Ինչպես երկհարկանի ավտոբուսի երկրորդ հարկում նստածը, որը տեսնելով, որ ավտոբուսի առջևում վարորդ չկա, «վերջին անգամ» զանգում է տուն և ասում, որ «ավտոբուսը Աստծո հույսին է առաջ սլանում», այնպես էլ մեր կառավարությունն է ամեն հարցում Աստծո հույսին ընթանում դեպի ապագա: Դա էլ դեռ հարց է՝ կա՞, թե՞ չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan