Այսօր՝ 27 սեպտեմբերի 2021թ., 00:00
Գեղամ Նազարյան. Պատերազմ, որ չպետք է լիներ Հացը թանկացել է. առաջիկայում կբարձրանան նաև հացահատիկի սակագնից կախված մյուս ապրանքների գները Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք Սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ «Ժող ջանը» քանդեց ազգի տունը, հինգ աշակերտներս Եռաբլուրում են․ ջահերով երթի մասնակից. (տեսանյութ) Որ ասում ա՝ թուրքերի հետ կանաչին էժան էր, դա ա՞զգ ա. 83-ամյա Յուրիի կյանքի ամենադաժան ժամերը (տեսանյութ) Ամոթ եմ զգում հայերի փոխարեն. Սերգեյ Կառնաուխով Ինչ են այսօր գրել հերոսների հայրերը, մայրերը, դուստրերը, կանայք, հորաքույրները Բաքվում վառվում ա Հեյդար Ալիևի պալատը Վարիանտ չկա՝ պիտի ապրենք. Արցախը՝ պատերազմից 1 տարի անց. Տեսանյութ Չգիտեմ, էլ բառ կա՞ ավելացնելու. Զոհվածների արյունը դեռ անհատույց է… Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել. Տիգրան Աբրահամյան «Հարձակվեցին գիշերը ֆաշիստների նման»․ Սարիկ Անդրեասյան Մեկ տարի առաջ կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու Պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են Ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայրը պատերազմից մեկ տարի անց. Արտակ Զաքարյան Խելքի բերեք ձեր իրավապահ համակարգը, էսքան բանի միջով անցած ծնողներին հանցանքի մի դրդեք... Պատերազմի առաջացրած երկարաժամկետ բացասական հետևանքները «Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը» Ստեփանակերտում ջահերով երթն առաջնորդել են հոգևորականը, հղի կինը` երեխան գրկին և զինվորականը` Արցախի դրոշը պարզած. (տեսանյութ) Զանգվածային ծեծկռտուք Երևանում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներ «Ամբողջ Հայաստանին են հայտնի՝ ովքեր են քեֆ անողները». Ռուբեն Հայրապետյանը հրապարակել է Մոսկվայում իր հասցեն Ջահերով երթը դեպի Եռաբլուր` վերեւից Հետպատերազմային անորոշություն․ Բագրատ Սրբազան Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր (տեսանյութ) Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է Ադրբեջանին Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ատլանտիկայում «Սեմ» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով չորրորդ կատեգորիայի Մոնակոյի իշխանը գալա-երեկոյին կնոջ փոխարեն ներկայացել է Շերոն Սթոունի հետ Դրան ուղղված պետական քաղաքականություն չկա. հնագետը`թշնամու վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության մասին Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին». Զոհրաբյան Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. ջահերով երթ` դեպի Եռաբլուր Եթե Հայաստանին պետք է Էրդողանը թելադրի պայմաններ սահմաններ բացելու և հարաբերություններ հաստատելու համար, ապա ի՞նչ անկախության մասին է խոսքը Կա՞ մի ադրբեջանցի, ով ասի, թե Արցախը հայկական է. չկա, ուրեմն, ինչո՞ւ են մեր մեջ այդքան շատ հակահայերը Էս կառավարությունը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց. մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը 44 օր շարունակ մենք «հաղթում էինք», իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց Գնալով մեր վիճակն ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են սեփական ժողովրդի շարքերը պառակտելով Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում Երկիրը կործանած ստահակին հայհոյելու համար քրեական գործ են հարուցում, իսկ ահա այսպիսի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՌԱՍԻԶՄԻ համար՝ ոչինչ էլ չեն անելու Ոստիկանները «օրինական պահանջ» անվան տակ խախտում են քաղաքացիների իրավունքները. Ռուբեն Մելիքյան Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Հայաստանում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, բայց 16 միլիարդ դրամի պարտավորություն պետք է մարվի «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան «Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան Անշարժ գույքի սիրահար Տիգրան Խաչատրյանը. ինչ ունեցվածք ունի նախարարը Ո՞նց պատերազմ հաղթած երկրի ձեռքից Շուշին ու Հադրութը գնաց. ինչ ենք պատասխանելու երեխեքին. ազատամարտիկ Չսպասելով մեր պատասխանին Սասուն Խաչատրյանը միանգամից հայց է ներկայացրել օրաթերթի դեմ. «Ժողովուրդ» օրաթերթ Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել (տեսանյութ) Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները Աննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսսա Խամոյան Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն. Հայկական արդարադատություն Այս օրենսդրական փաթեթը ՍԴ որոշումը նման կերպ խախտելով բերելը հանցանք է. Արամ Վարդևանյան Օրենքը պետք է որոշակիացնել, ում ցանկանում են՝ գաղտնալսում են. Գայանե Պապոյան Թուրքից ապագա մուրացողները կամ մի «անձնուրաց»... Լիլիթ Գալստյան Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը. նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն Բրյուսովի անվան համալսարանում ուսանողի դիմակ չկրելու դեպքում կպատժվի դասախոսը Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք ակնհայտորեն աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան Ռուստամ Մուրադովին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ «Եթե այս վճիռը հրապարակված լիներ մեկ տարի առաջ, միայն նրա մեջ եղած վերլուծությունները բավական էին, որ մենք Մարտի 1-ի գործը շահեինք». Հայկ Ալումյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը. ԱԳՆ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար CTBT-ի համաժողովի մասնակիցները պայմանավորվել են աջակցել պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուն Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1597-ով Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցվել է ավելի քան 4.2 հազար իրավախախտում Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Սառա Ջեսիկա Փարքերն արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանի մահվանը Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում
Հարցում

Ադրբեջանի գործողություններին Հայաստանը պետք է կոշտ արձագանքի, եթե հնարավորություն կա նաեւ ուժի կիրառման ձեւով

Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից անցակետ տեղադրելու, իրանական պետհամարանիշներով բեռնատարները ստուգելու, ինչպես նաեւ գումար գանձելու գործընթացը լրջագույն ահազանգ է, որի խնդրով պետք է զբաղվի հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Հայտնի է, որ արդյունքում վարորդներից նաեւ գումար են գանձում։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ըստ իրանագետի՝ Հայաստանի Հանրապետությունը բավականին կոշտ վերաբերմունք պետք է դրսեւորվի թշնամական կողմի նկատմամբ. «Եթե կա հնարավորություն ուժի կիրառման, ապա կարծում եմ՝ ուժ էլ պետք է կիրառվի։ Եթե կա հնարավորություն, բայց սրա համար նաեւ պետք է զուգահեռաբար տարվի նաեւ շատ լայնածավալ դիվանագիտական աշխատանք, Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, նաեւ միջազգային այլ խաղացողների հետ։ Այսինքն՝ մենք պետք է ստանանք միջազգային դրական ֆոն, դրանից հետո գնանք կոշտ գործողությունների»։

Ոսկանյանը նշեց, որ իրանական կողմից էլ արդեն արաձագանքներ կան. Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն է անդրադարձել խնդրին. «Իրանական կողմը որոշակի անհանգստություն ունի այս խնդրի վերաբերյալ։ Չնայած դիվանագիտական ձեւակերպումներին՝ կարելի պնդել, որ իրանցիներն էլ անտարբեր չեն այս խնդրի վերաբերյալ»։

Իրանագետի կարծիքով՝ լավ հնարավորություն է ստեղծվել նաեւ համատեղելու Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ջանքերը՝ այդ խնդիրը լուծելու համար.

«Խնդրի լուծումը պետք է լինի կտրական ձեւով. ադրբեջանական բաշիբոզուկները պետք է հասկանան, որ Գորիս-Կապան ճանապարհին իրենց ամբողջ «գործունեությունը» ուղղակի լկտիություն է եւ պետք է դադարեցվի նման մոտեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ»։

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այսպիսի քայլերի գնում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ այստեղ մի քանի գործոն կա.

«Այս ամբողջ գործընթացն ընթանում է Բաքվի բռնապետի ուղղակի հրահանգով։ Անհրաժեշտ է, որպեսզի պարբերաբար ճնշման տակ գտնվի Հայաստանի Հանրապետությունը. գործոններից մեկը ՀՀ-ի վրա ճնշում գործադրելն է։ Այդ ճնշումն էլ ակնհայտորեն միտված է իրենց եզրաբանությամբ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմնախնդրի լուծմանը, որը կենսական նշանակություն ու նի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ մի գուցե ավելի լայն իմաստով ավելի մեծ չափով Թուրքիայի համար։ Երկրորդ գործոնը իրանական կողմի վրա ճնշումներ գործադրելն է։ Իրանական բեռնատարները որոշ ժամանակ առաջ նաեւ խնդիր ունեին Ադրբեջանի տարածքը հատելու առումով, ստեղծվել էին արհեստական բնույթի խոչընդոտներ։ Հիմա փորձ է արվում իրանական կողմին ցույց տալ, թե իբր Ադրբեջանը տեր ու տնօրեն է Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Հաշվի առնելով այն կենսական նշանակությունը, որն ունի հայկական ուղղությունը իրանական տրանսպորտային ելքերն ապահովելու առումով, նաեւ Իրանի աշխարհաքաղաքական շահերի առումով փորձ է կատարվում այս ուղղությունն Բաքվի տրամաբանությամբ դարձնել վտանգավոր իրանցիների համար, որպեսզի այս պետությունը զերծ մնա Հայաստանի տարածքը լրջորեն ընկալելուց»։

Ոսկանյանն ասաց, որ Ադրբեջանի գործունեությունը տնտեսական որոշակի ռիսկեր է պարունակում, բայց առաջնահերթ կարեւորություն ունի անվտանգային խնդիրը. «Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ քանի դեռ չի լուծվել անվտանգային խնդիրը, ապա մենք ունենալու ենք կորուստներ թե տնտեսության ոլորտում, թե մեր հասարակությանը հասցնելու են հոգեբանական հարվածներ։ Դա նաեւ հոգեբանական հարված է եւ այժմ արդեն այդ ճանապարհով երթեւեկելու ժամանակ որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ նույն այդ բաշիբոզուկները չեն կանգնեցնի հայկական մեքենա եւ չեն պահանջի Ադրբեջանի տարածքը հատելու համար ինչ-որ թույլատվություն»։

Ըստ իրանագետի՝ որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանն այս դեպքում նույնպես զիջման չի գնա. «Եթե հաշվի առնենք մի հանգամանք, որ օրինակ՝ մենք դուրս ենք գալիս հայկական տարածքներից, այո, այդ տարածքները հայկական են անկախ նրանից, թե ինչ-որ ժամանակ գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Մենք պետք է ակնկալենք շատ հստակ եւ թափանցիկ բացատրությունների իշխանության կողմից նաեւ մեր հասարակության, որպեսզի նաեւ ավելորդ անհանգստությունների տեղիք չտանք եւ տանք կոշտ արձագանք թշնամական կողմին»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan