«Խելքին մոտ չէ, բարոյական էլ չէ». Միքայել սրբազանը՝ Փաշինյանի «գունագեղ» միջոցառման մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անկախության տոնի առթիվ «մասշտաբային ու գունագեղ» միջոցառում են կազմակերպելու, բարոյական չէ:
«Այդ ամենը խելքին մոտ չէ, բարոյական էլ չէ, և տոնակատարություն տերմինը չի ներդաշնակվում՝ ի հիշատակ դեռևս մեկ տարին չլրացած զոհերի, ընդ որում, ցավոք, պարտությամբ ավարտված հերոսների, բացարձակ ներդաշնակում չկա։ Այս իշխանություններից որևէ խելքին մոտ բան սպասելը, կարծում եմ՝ խելքին մոտ չէ», -168.am-ի հետ զրույցում ասել է Աջապահյանը: