Պարտված խաղաղության հմայքը, երևի սա է
ԱԱԾ ի հաղորդագրության մեջ օգտագործված է նախկինում ինձ անհայտ տեղանուն՝ էյվազլի: Անկեղծ, էս տարիքիս՝ չգիտեի: Այսինքն՝ գիտեյի այնքան, որքան, որ քոչվոր նվաճողները Ծաղկաձորին Դարաչիչակ են ասել, Հովտաշատին՝ Մեյմանդար, Վարդենիսին՝ Բասարգեչար, Արարատին՝ Դավալու և այլն: Ասել են: Այսօր այդպես ասում է, աշխարհի քաղաքական քարտեզի վրա դեռևս գոյություն ունեցող Հայաստան անունով երկրի ԱԱԾ-ն: Տխուր է:
Պարտված խաղաղության հմայքը, երևի սա է: Եթե մի օր կարդանք Էրիվան բառը էլ անակնկալի չենք գա: Սովորության ուժը նաև թմրեցնող է:
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից