Թող այս գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց հարց տան. արդյոք իրենք տարբերվու՞մ են մեր գերիներին տանջող ու նվաստացնող թշնամուց
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին խիստ մտահոգիչ տեղեկություն։ Այս թեմայով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.
Իշխանությունները փաստացի խոշտանգման են ենթարկում այդ պատվարժան մարդուն՝ նման առողջական վիճակում պահելով փակի տակ։
Թող այս գործընթացի բոլոր մասնակիցներն իրենց հարց տան. արդյոք իրենք տարբերվու՞մ են մեր գերիներին տանջող ու նվաստացնող թշնամուց։ Եվ եթե տարբերվում են, ապա դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը»,-գրել է նա։