Խծաբերդում պարզապես հանձնվել են, չեն կռվել՝ գերեվարվել են, իսկ մենք այնտեղից եկածներին հերոսացնում ենք.զոհված զինվորի հայր
Խծաբերդում պարզապես հանձնվել են, չեն կռվել՝ գերեվարվել են, իսկ մենք այնտեղից եկածներին հերոսացնում ենք։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց զոհված զինծառայողի հայր, «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը։
Ասրյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո զորքը մնացել է իր տեղում, դուրս չի բերվել, իսկ ինչ վերաբերում է Խծաբերդին, նա ընդգծեց, որ Խծաբերդում հանձնվել են։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո Խծաբերդում թուրքերը եկել ու տարել են։
«Իրենց ընկերներից ոմանք կռվել, զոհվել են, իսկ իրենք պարզապես հանձնվել են, իսկ մենք այնտեղից եկածներին հերոսացնում ենք։ Ես դեմ եմ դրան։ Չեն կռվել, հանձնվել են, գերեվարվել են։ Ի դեպ, եթե չլինեին այդ 64 հոգին, մենք կունենայինք գերեվարվածների նոր ցուցակներ։ Հիմա հակառակորդը Խծաբերդի գերիներն է շահարկում, առևտուր անում, ականապատ քարտեզներ ուզում»,-նշեց Ասրյանը։