Դաժան պատկերներ.ոնց են խոշտանգում հայ ռազմագերիներին (տեսանյութ)
Գերիները գտնվում են նրանց գերեվարած պետության պատասխանատվության տակ։ Այս մասին հիշեցրել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով օմբուդսմենի՝ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերի հանդեպ անմարդկային վերաբերմունքին նվիրված զեկույցի դրույթները։
Իրավաբանն ընդգծել է, որ անկախ անմիջականորեն խախտմանը մասնակցածների անձնական պատասխանատվությունից, պետությունը պատասխանատվություն է կրում գերիների համար։ Գերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, արգելված է նրանց բանտերում պահելը։ Մեկուսացման մեջ պահելը հնարավոր է միայն գերիների անվտանգության սպառնալիքի հիմնավորված առկայության դեպքում։ Ընդ որում՝ պայմաններն ավելի վատ չպետք է լինեն, քան այնտեղ ծառայություն իրականացնող զինվորականների պայմանները։ Պետությունը պարտավոր է օգնություն ցուցաբերել վիրավորներին։