«Էս մարդուն մսրամելիքյան կայֆ է տվել… Դավիթ Կոպերֆիլդը սրա մոտ կարող է ստաժոր աշխատել». Գևորգ Պետրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է:
Եթե Նիկոլը 5 տարի պաշտոնավարեց, մենք երկիր չենք ունենալու:
Պատվաստումների պարտադրանքը ներքին ցեղասպանություն է և բռնի բարություն հասարակությանը: Սրանք ամեն օր են անում ներքին ցեղասպանություն:
10 հազար հաշմանդամ ունենք, սա մի ամբողջ ցեղասպանություն է:
Իշխանությունների գործողությունների նկատմամբ ժողովուրդը զինված է մեղավորության և ոչ թե անմեղության կանխավարկածով:
Եթե Ժողովուրդն ուզում է օլիմպիական չեմպիոն և ոսկե մեդալ ունենալ, ուրեմն ստախոսությունը պետք է դարձնի մարզաձև և Նիկոլ Փաշինյանին ուղարկի մասնակցելու:
Հայաստանում 6% պատվաստման ցուցանիշը նշանակում է 6% վստահություն իշխանության նկատմամբ:
Նիքոլ Փաշի՛, երբ շշերի հրաձգության ներքո ծրագիր էիր ներկայացնում, ինչո՞ւ չէիր ասում, որ առողջապահության ոլորտից պետպատվերը հանում եք:
Մանդատակիրներին փոխհատուցում տալու գումար ունեք, բայց հաշմանդամին պետպատվերով բուժում ստանալու հնարավորությունից զրկո՞ւմ եք:
Նիկոլ Փաշինն էս ժողովրդին հիպնոսացրել է, Դավիթ Կոպերֆիլդը նրա մոտ կարող է ստաժոր աշխատել:
Ձեռս կոտրվեր՝ Ալեն Սիմոնյանին գնահատական չդնեի. ես էլ եմ մեղավոր:
Նիքո՛լ, դուխդ չի հերիքո՞ւմ՝ ասես՝ այ Ալիևիկ, էդ ի՞նչ ես ասում, Լյուբով Ուսպենսկայան է պատասխանում:
Նիքոլ Փաշինը միամիտ մարդ չի, նա հոգեբանական գրոհ է անում ժողովրդի հանդեպ:
Էս մարդուն մսրամելիքյան կայֆ է տվել. Մեկը համոզել է, որ 40 տարի պաշտոնավարելու է:
Մարդ կա՝ գնացել է դեսպան… դա նույնն է, որ ես Տիտանիկի նավապետ լինեի:
Նաև քաղաքացիական պասիվությունն է պատճառը, որ այս ապիկար իշխանությունն իր մտքի ցանկացած ֆանտազիա 5 րոպե հետո դարձնում է իրականություն:
Չեմ ուզում հավատալ, որ ԲՀԿ-ի քաղաքական ամուսնալուծությունը Նիքոլ Փաշինի ձեռագործն է:
Եթե գործարար Խաչատուր Սուքիասյանն է հարցերը կարգավորում, ուրեմն Նիքոլ Փաշինը մտածելու բան ունի:
Նա, ով կարծում է, որ ամեն ինչի իրավունք ունի, վերջում չի ունենա ոչնչի իրավունք. զգույշ եղիր՝ այդ կարգավիճակում չհայտնվես, Նիքո՛լ: