Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել Միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել». ինչ է ասել հիվանդանոցում նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 188 Ինչպես է նախօրեին ապահովվել ԱԺ-ում անվտանգությունը «Դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված. Բագրատ Սրբազան Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հարցում

Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին. Վահե Հովհաննիսյան

Հետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար «արձակուրդային սիրավեպի» պես մի բան էր՝ կարճաժամկետ իմպուլսիվ գործունեություն. գոռացինք, ելույթ ունեցանք, իրար վիրավորեցինք, «ընտանեկան բռնության» դրվագներ և այլն։

Հիմա սկսվում է երկարատև փուլը, որը, ի տարբերություն նախորդի, ուղղակիորեն պետք է կապ ունենա Հայաստանի հետ։

Հասարակության և ընտրազանգվածների երկիրը

Հայ հասարակությունն այս պահին բաժանված է երեք խոշոր հատվածների.

■ 680 հազարը ձայն է տվել Նիկոլին
■ 400 հազարը մերժել է Նիկոլին
■ 800 հազարը տանն է մնացել (անտարբեր է, մերժել է երկուսին էլ, սպասում է նորության, չի մոտիվացվել. պատճառները տարբեր են)։

Փաշինյանն ընտրություններից հետո պարբերաբար շեշտում է. «ստացել ենք ժողովրդի քվեն՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու համար»։
Տարածաշրջանային խաղաղության նոր փուլ ուզում է ցանկացած բանական մարդ՝ անկախ նրանից, թե ում է քվեարկում։ Բայց 680 հազարի ճնշող մեծամասնությունը դրա համա´ր չի Նիկոլին ձայն տվել։ Մենք բոլորս գիտենք, ու գիտի Նիկոլը, որ այդ 680 հազարը առանձնապես չի պատկերացնում, թե ինչ է տարածաշրջանը, և առավել ևս՝ խաղաղության դարաշրջանը։ Բայց Նիկոլն իր տեսանկյունից ճիշտ է անում՝ իր առաջիկա օրակարգը տեղավորում է իր ընտրազանգվածի իբրև թե պատվերի տակ։ Ավելին, նա օգտագործում է «ժողովրդի մեծամասնության քվե» ձևակերպումը։ Դա իրականությանը չի համապատասխանում, բայց տեխնոլոգիապես ինքը ճիշտ է անում։ Նիկոլը ոչ միայն ՔՊ-ի, ոչ միայն Հայաստանի, այլև՝ մոտ 10 մլն հայության միակ դեմքն է, որը մոտավորապես պատկերացնում է, թե ինչ ասել է «տարածաշրջանային խաղաղության դարաշրջան», այսինքն՝ գիտե, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը, Պուտինն ու Ալիևը, գիտե, թե Պուտինն իրեն ինչ է ասել, ինչին է ինքը համաձայնել և մոտավորապես ինչ ժամկետներում, թե ինչ պրոցես է գնալու։ Նա հարկ չի համարում որևէ մեկի համար բացել փակագծերը։ Հանուն ճշմարտության ընդունենք, որ նման պահանջ էլ առանձնապես չկա։ Նրանից դա ո´չ հասարակությունն է պահանջում, ո´չ սեփական թիմը։ Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետության հարյուր տարվա ճակատագիրը լուծում է ՄԵԿ հոգի, այն էլ՝ այս ամենից հետո։
Շատ ավելի բարդ հարց է՝ ընդդիմության համար ձևակերպել իր 400 հազարի պատվերը։ Մենք բոլորս գիտենք այդ պատվերը, բայց 29+7 դաշինքների ձևավորումից հետո գործնականում չի մնացել որևէ չափիչ, որևէ խողովակ, հետադարձ կապի որևէ մեխանիզմ՝ իրենց 400 հազարի հետ։

■ Չկա հանրային կոնսոլիդացիոն օրակարգ երկրում, հետևաբար՝ չկա պրոցես հանրության մեջ, և հետևաբար՝ չկա պրոցես փողոցում

Խորհրդարանական ընդդիմությունը գնում է իր համար ամենավտանգավոր ճանապարհով՝ թուլացնում է կապերը սեփական ընտրազանգվածի հետ։
Այս պայմաններում 29+7-ը և նրանցից յուրաքանչյուրը ցանկացած քայլ, ցանկացած գործունեություն կամ անգործություն կարող են հիմնավորել 400 հազարի պատվերով, որովհետև այս պահին չկա մեխանիզմ՝ դա ճշտելու կամ հակափաստարկ բերելու։ Այդպես աղավաղվում է հանրային ու քաղաքական օրակարգը։

Հարցը, թե ինչո´ւ իշխանությունը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական հարձակում ընդդիմադիրների վրա, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմությունն էր, և ոչ՝ 270 հազարի։ Չլիներ այդպես, ոչ մի իշխանություն չէր գնա նման քայլի։ Ինչո՞ւ է իշխանությունը «Հայաստան» դաշինքից երեք հոգու այդքան հեշտ պահում բանտում. նույն պատճառով՝ չի տեսնում 29-ի հետևում 270 հազարի գործոնը։
Եվ, վերջապես, կա ամենամեծ ընտրազանգվածը՝ 800 հազարը, որը մնաց տանը։ Անհնարինության չափ դժվար է հասկանալ հասարակության այս ամենամեծ խմբի մոտիվացիաները։ Դա երկարատև ուսումնասիրություն է պահանջում։ Մի բան թվում է իրատեսական՝ ճիշտ աշխատելու, ճիշտ ձևակերպումների ու երկխոսության ճիշտ խողովակներ ձևավորելու դեպքում այս 800 հազարից մի զգալի հատված կարող է ներգրավվել հանրային պրոցեսում։

Ես չեմ ասում, որ նրանք կդառնան 29+7-ի նոր լրացուցիչ հենարանը։ Ավելին, նրանք կարող են երբեք չընդունել 29+7-ը, բայց նրանք 400 հազարի և 680 հազարից անխուսափելիորեն պոկվող շերտերի հետ կարող են ձևավորել նոր մթնոլորտ երկրում, քաղաքական- հասարակական նոր հոսանքներ, հետևաբար՝ նոր իրավիճակ։ Հայաստանն այսօր փակուղի է, որից դուրս գալու ելքը հանրային նոր կոնսոլիդացնող գաղափարներն են և պրոցեսները։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan